Հենրի Թեյլոր Փարքեր (ապրիլի 29, 1867(1867-04-29) - մարտի 30, 1934(1934-03-30)), (երկար տարիներ հայտնի հիմնականում իր սկզբնատառերով՝ H. T. P.[1][2]), ամերիկացի թատերական և երաժշտական քննադատ։ Ըստ Թայմի, Փարքերի «ակնարկները հայտնի էին», և «29 տարի նա թատրոնի և երաժշտության ասպարեզում եղել է Բոստոնի պատգամաբերը»[2]։ Ամսագիրը նաև նշել է, որ Փարքերը եղել է «մեծ քննադատ», ինչպես Ֆիլիպ Հեյլին, ով մահացել է մոտավորապես նույն ժամանակ[2]։ Փարքերը «իր դարաշրջանի ամենանշանավոր քննադատներից մեկն էր, ում հարգում էին իր երկար, խոհուն և բաց մտածողությամբ ակնարկների շնորհիվ»[2]։ Նրա կենսագիրն ասել է. «Նուրբ խորաթափանցության տեր այս հրաշալի փոքրիկ մարդը, ում մուգ աչքերը տարակուսաբար վառվռում էին և գլուխը սրընթաց մղումով թեքվում դեպի առաջ, հսկա էր քննադատների շրջանում[1]։

Հենրի Թեյլոր Փարքեր
Ծնվել է29 ապրիլի, 1867
Մահացել էմարտի 30, 1934
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Երկեր«Ութերորդ նոտաներ»
Մասնագիտությունամերիկացի թատերական և երաժշտական քննադատ
ԱշխատավայրBoston Evening Transcript?

Փարքերը հաճախել է Հարվարդի համալսարան, բայց ըստ որոշ պնդումների, հեռացել է՝ դժգոհ լինելով իրեն հատկացվող թատերգության և գրականության դասընթացների ժամաքանակից։ Նա որպես թղթակից աշխատել է մի քանի թերթի խմբագրություններում մինչև 1900-ական թվականները‚ երբ «Նյու Յորք Գլոբում» դարձավ դրամայի և երաժշտության քննադատ։ 1905 թվականին Փարքերը վերադարձել է իր հայրենի Բոստոն և մինչև կյանքի վերջ աշխատել որպես քննադատ «Boston Evening Transcript»-ում[1]։

Փարքերն աշխատել է այն ժամանակաշրջանում, երբ Բոստոնը՝ պուրիտանների կողմից հիմնադրված քաղաքը, ուներ գրաքննության ծայրահեղ օրենքներ, ինչի պատճառով բազմաթիվ գեղարվեստական գործեր «արգելվում էին Բոստոնում»։ Բայց Բոստոնի թատերական ասպարեզը մնացել է կենսական՝ «իր թատերական քննադատության գերազանցության օգնությամբ, ինչպես օրինակ՝ Հենրի Թեյլոր Փարքերի և Հենրի Օսթին Քլափի համբավը»[3]։ 1922 թվականին Փարքերը գրել է «Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance.» գիրքը[4]։

Փարքերը եղել է տարբերվող կերպար։ Ըստ Թայմի.

Քննադատ Փարքերի սկզբնատառերը, այն, ինչ նա երբևէ ստորագրել է, նրան տվել են «Hard-to-Please» և «Hell-to-Pay» (հայերեն՝ «Դժվար է հաճոյանալ» և հայերեն՝ «Դժոխքի վճար») մականունները։ Բայց նա հազվադեպ էր զայրանում։ Նրա գրախոսականները հայտնի էին հիմնականում իրենց երկարությամբ (առնվազն 1250 բառ), իրենց զարդարուն, հնաոճ նախադասություններով, թարմությամբ և տեսակետի անկախությամբ։ Բոսթոնը նրան ճանաչում էր որպես թշվառ, թշվառական մարդ, ով երեկոյան հագնում էր երկար թիկնոցը, բռնում էր ամուր բամբուկե փայտիկը, և խուսափում էր խոսակցությունից։ Նա գրում էր հիմնականում 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածում; դեղին ձեռագիր գծագրված թղթի վրա։ Կեսօրից հետո նրան տեսնում էին իր բորբոսնած, փոքրիկ «Transcript»-ի գրասենյակում, որտեղ ջանասիրաբար ուղղում էր փաստարկները, դասավորում և խմբագրում համաշխարհային նորությունները։ Ոչ ոք երբեք չի համարձակվել նրա էջը գավառական անվանել[2]։

Էռնեստ Բլոխը գրել է Հենրի Թեյլոր Փարքերին, որ «Ինձ հետաքրքրում է հրեական հոգին, բարդ, պայծառ, գրգռված հոգին, որը ես զգում եմ Աստվածաշնչում»[5]։ Փարքերը հանդիպել է կոմպոզիտոր Վիրջիլ Թոմսոնին, նախքան վերջինս կլքեր Քեմբրիջը և կմեկներ Փարիզ։ Փարքերի աջակցությամբ, Թոմսոնը քննադատեց Փարիզի երաժշտական իրադարձությունները «Բոստոնի երեկո»-ի համար, այդպիսով սկիզբ դնելով Թոմսոնի պրոֆեսիոնալ քննադատի կարիերային[6]։

Փարքերը մահացավ թոքաբորբից 66 տարեկանում, Բոստոնի Մետրոպոլիտեն օպերայի բացման այցից երեք օր առաջ, որը նա օգնեց գովազդել։ Իր մահախոսականում ասվում էր, որ «փոքրիկը բացակայում էր ուրբաթ կեսօրվա սիմֆոնիկ նվագախմբից, որտեղ նա տարիներ շարունակ նստում էր պատշգամբի առաջին շարքում, իսկ կողքի նստարանը թափուր էր[2]։ Ռեյ Հենդերսոնի հետ Փարքերի նամակագրության մի մասը պահպանվում է Նյու Յորքի Կատարողական արվեստի հանրային գրադարանի կողմից[7]։

Փարքերի կենսագրությունը H. T. P.: Քննադատների դիմանկարը Դեյվիդ Մակքորդի կողմից հրատարակվել է նրա մահից մեկ տարի անց։ Փարքերի որոշ ակնարկներ հավաքվել և հետմահու հրատարակվել են 1982 թվականին որպես «Motion Arrested»: Dance Reviews of H. T. Parker, խմբագրված Օլիվ Հոլմսի կողմից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Answers.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Time magazine- "Death of Parker", Monday, Apr. 09, 1934
  3. [1] American Theater Guide: Boston
  4. [2] Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance (loot.co.za)
  5. [3]։ Արխիվացված 2007-06-18 archive.today Brandeis University: Ernest Bloch
  6. [4] Արխիվացված 2020-01-21 Wayback Machine Music Academy Online: Virgil Thomson
  7. [5] The New York Public Library for the Performing Arts: Inventory of the Ray Henderson Papers, 1904–1937
  8. [6] Motion Arrested: Dance Reviews of H. T. Parker by Olive Holmes, editor (bookfinder4u.com)

Գրականություն խմբագրել

  • H. T. P.: Portrait of a Critic by David McCord (1935)
  • Motion Arrested: Dance Reviews of H. T. Parker edited by Olive Holmes (1982) 978-0-8195-5058-3
  • Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance by Henry Taylor Parker (1922, 2008) 978-1-4366-3677-3
  • «Parker, H. T.». American National Biography. Oxford University Press.