Հենրիկ Պողոսյան
Հենրիկ Անդրեյի Պողոսյան (1931, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2000, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական, քաղաքական գործիչ։ Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։ Համարվում է ԼՂԻՄ մարզկոմի վերջին առաջին քարտուղարը (փետրվարի 24, 1988 թվական-նոյեմբերի 26, 1991 թվական)։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թվականներ)[1]։
Հենրիկ Պողոսյան | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1931 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունվարի 30, 2000 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Հենրիկ Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը։ 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ՝ ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ[2]։ 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ ԽՍՀՄ ԳԽ նախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը. իր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրի խաղաղ կարգավորմանը[3]։
Պարգևներ խմբագրել
ԼՂՀ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան
Գրականություն խմբագրել
- Арутюнян В. Б., Генрих Погосян лидер Арцаха 1988, Эчмиадзин, 2000.
- Malkasian, Mark (1996), Gha-ra-bagh!, Wayne State University Press, ISBN 0-8143-2604-8.
- de Waal Thomas. Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. — New York: New York University Press, 2003. — ISBN 9780814719459.
- Kaufman, Stuart J. (2001), Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War, Cornell University Press, ISBN 0-8014-8736-6.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Погосян Генрих Андреевич»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին։ Վերցված է 2018-03-11
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ «ЧЕЛОВЕК, КОТОРОГО МЫ ОБЯЗАНЫ ПОМНИТЬ - Азат Арцах»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին։ Վերցված է 2018-03-11