Հենրիկ Շեպանսկի
Հենրիկ Շեպանսկի (լեհ.՝ Henryk Szczepański, հոկտեմբերի 7, 1933[1], Wejherowo, Pomeranian Voivodeship, Լեհաստան[2] - փետրվարի 2, 2015, Վարշավա, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ (ունիվերսալ), այնուհետև նաև մարզիչ։ Հռոմում կայացած 1960 թվականի Օլիմպիական խաղերին ներկայացրել է Լեհաստանը։
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Հենրիկ Շեպանսկի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Մականուն | Փոթորիկ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1933 հոկտեմբերի 7 | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վեյխերովո, Լեհաստան | ||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 2, 2015 (81 տարեկան) | ||||||||||||||||||||
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 173 | ||||||||||||||||||||
Քաշ | 72 | ||||||||||||||||||||
Դիրք | ունիվերսալ | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն Խմբագրել
Իր կարիերան սկսել է «Պոլոնիա Բիդգոշ» ակումբում։ 1957—1960 թվականներին եղել է «Լոձ» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ էլ 1957 թվականին նվաճել է Լեհաստանի ֆուտբոլի Գավաթը, իսկ մեկ տարի հետո դարձել է նաև Լեհաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։ 1960 թվականին, Ռոման Կորինտին զիջել է Լեհաստանի տարվա խաղացողի մրցանակը, «Sport» թերթի կարծիքով[4]։ 1961 թվականին տեղափոխվել է «Օդրա Օպելե» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ 1963/64 սեզոնում զբաղեցրել է երրորդ տեղը (լավագույն առաջնության արդյունքը, ակումբի պատմության մեջ)։ Այդ թիմի գույները նա պաշտպանեց մինչև 1967 թվականը։
1957 թվականի սեպտեմբերի 29-ին նա իր դեբյուտն է նշում Լեհաստանի հավաքականում, խաղալով ընկերական խաղ՝ Բուլղարիայի հավաքականի դեմ, որը կայացավ Սոֆիայում և խաղը ավարտվեց խաղաղ 1:1 հաշվով։ Նա մասնակցել է նաև Հռոմում կայացած 1960 թվականի Օլիմպիական խաղերին։ Շեպանսկին հավաքականում վերջին խաղը անցկացրել է 1965 թվականի նոյեմբերի 1-ին, խաղալով Հռոմում կայացած Իտալիայի հավաքականի դեմ, 1966 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում, իսկ այդ խաղում նրա թիմը տարավ ջախջախիչ պարտություն 6:1 հաշվով։ Ընդհանուր առմամբ նա Լեհաստանի հավաքականում խաղաց 45 պաշտոնական հանդիպում, այդ թվում 24 խաղ խաղաց, որպես ավագ[5]։
Սպորտից հեռանալուց հետո Շեպանսկին սկսեց զբաղվել մարզչական աշխատանքով, մասնավորապես նա աշխատեց մայրաքաղաքային «Գվարդիայում»[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Zmarł Henryk Szczepański»։ 90minut.pl։ Վերցված է 2015-02-02
- ↑ Notka biograficzna na Historia Odry Opole
- ↑ Andrzej Gowarzewski, Bożena Szmel: Encyklopedia piłkarska FUJI. Biało-Czerwoni. Dzieje reprezentacji Polski 1997—2008, Wyd. GIA, Katowice 2008, ISBN 978-83-88232-21-3, s.241
- ↑ Ludzie tworzący historię klubu OKS Stomil Olsztyn
Աղբյուրներ Խմբագրել
- Notka biograficzna na Historia Odry Opole
- Sylwetka w portalu olimpijskim PKOl Archived 2013-03-06 at the Wayback Machine.
- Ֆուտբոլիստի էջը Football Database.eu կայքում