Հենրիկ Բակունց
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բակունց ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Հովսեփի Բակունց (մարտի 18, 1946, Տումի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2020, Երևան, Հայաստան), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)[1]: Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1999):
Հենրիկ Բակունց | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1946 |
Ծննդավայր | Տումի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 26, 2020 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Մասնագիտություն | նյարդաբան |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Բակունցը ծնվել է 1946 թվականի մարտի 18-ին, Տումի (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977-1988 թվականներին եղել է Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, 1988 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գլխուղեղի անոթային հիվանդությունների ԿԳՀԼ վարիչ և Շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի անոթանյարդաբանության կլինիկայի ղեկավար, 1990-1998 թվականներին՝ «Աղետների նյարդաբանություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, 1998 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի անոթանյարդաբանություն դասընթացի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման «Անգիոնևրոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2000 թվականից՝ տնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։
Անդամակցություն
խմբագրել- ՀՀ նյարդաբանների ընկերության վարչության անդամ (1990)։
- Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1996)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հենրիկ Բակունց». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 200։
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Բակունց» հոդվածին։ |