Հենրիկ Ավչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մեսրոպի Ավչյան (օգոստոսի 1, 1930, Գորիս, Հայաստան - նոյեմբերի 24, 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983)։
Հենրիկ Ավչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1930 Գորիս, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 24, 1993 (63 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1930 թվականի օգոստոսի 1֊ին Գորիսում։ 1953 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը։ 1953֊1956 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1972 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1983թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1956-1979 թվականներին աշխատել է Մոսկվայի համամիութենական երկրաֆիզիկական հետախուզական մեթոդների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարապետ, կրտսեր գիտաշխատող, 1958-1979 թվականներին՝ նաև նույն ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։ Նա մշակնլ է լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների համալիր ուսումնասիրման լաբորատոր մեթոդներ և անիզոտրոպ ծակոտկեն միջավայրի դեֆորմացման տեսությունը։ 1979 թվականից եղել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1984֊1993 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ։
Գիտական գործունեություն
խմբագրելՀեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, տասնյակ գիտաարտադրական հաշվետվությունների և 4 մենագրության, այդ թվում՝ «Նստվածքային ապարների ֆիզիկական հատկությունները բարձր ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում» (ռուսերեն, Մ., 1972) մենագրությունը։ Համահեղինակ է «Նստվածքային ապարների պետրոֆիզիկան խորքային պայմաններում» (ռուս., Մ., 1979), «Նստվածքային ապարների և օգտակար հանածոների ֆիզիկական հատկությունները» (ռուս., Մ., 1976, 1984) մենագրությունների։
Նա ավելի քան 10 տարի եղել է ԽՍՀՄ ԳԱ-ին կից երկրամագնիսականության, երկրակեղևի և վերին մանթիայի ուսումնասիրման խորհրդի անդամ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 121։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Ավչյան» հոդվածին։ |