Հենրիխ Ֆոգտ

գերմանացի աստղագետ
(Վերահղված է Հենրիխ Վոգտից)

Հենրիխ Ֆոգտ (գերմ.՝ Heinrich Vogt, հոկտեմբերի 5, 1890(1890-10-05)[1], Գաու-Ալգեսհայմ, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց - հունվարի 23, 1968(1968-01-23), Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։

Հենրիխ Ֆոգտ
Heinrich Vogt
Ծնվել էհոկտեմբերի 5, 1890(1890-10-05)[1]
Գաու-Ալգեսհայմ, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էհունվարի 23, 1968(1968-01-23) (77 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Բնակության վայր(եր)Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան և Ենայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՍԱ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

ԿենսագրությունԽմբագրել

Հենրիխ Ֆոգտը ծնվել է ֆերմերական Ֆիլիպ և Մագարետ Ֆոգտերի ընտանիքում[2]

1911 թվականին, Մանցում դպրոցը ավարտելուց հետո, Ֆոգտը ընդունվեց Հայդելբերգի համալսարան ուսանելու աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա, Մաքս Վոլֆի ղեկավարության տակ[3]։ Նրա ուսումը ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն հետագայում նա շարունակեց իր գիտական կարիերան և ստացավ դոկտորական կոչում 1919 թվականին։ Նրա դոկտորական աշխատությունը կոչվում էր «Ալգոլի փոփոխականի տեսության մասին»։ 1921 թվականին նա հրատարակեց «Պերսեոսի h և χ քլաստերների ֆոտոմետրիկ ուսումնասիրությունները և պայծառության չափումները»։

Հենրիխ Ֆոգտը ամուսնացած է եղել Մարգարետ Բրաունի հետ և ունեցել է մեկ որդի և մեկ դուստր։

Աշխատամնքը և ակադեմիկական նշանակումներըԽմբագրել

1926 թվականին Ֆոգտը նշանակվեց որպես պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում, ինչպես նաև գլխավոր դիտարկող Հայդելբերգի լանդային աստղադիտարանում։ 1929-ին նա նշանակվեց պրոֆեսոր Ենայի համալսարանում որպես Ենայի աստղադիտարանի տնօրեն։

1931 թվականին նա դարձավ Նացիստական կուսակցության անդամ և ընտրվեց որպես այս կուսակցության ղեկավար իր համալսարանում։ 1933 թվականին Ֆոգտը ներգրավվեց Գրոհային ջոկատների կազմի մեջ, որը Նացիստական կուսակցության կիսառազմականացված թևն էր, ստանալով Օբերշտուրմանֆյուրերի կոչում[4]։

1933 թվականին Ֆոգտը փոխարինեց Մաքս Վոլֆին Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի և Հայդելբերգի լանդային աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[3]։ 1945 թվականին նա թողեց աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, սակայն շարունակեց դասախոսական աշխատանքը մինչև 1957 թվականին թոշակի անցնելը։ Նա ավելի շատացրեց ուսուցողական գործունեությունը և սկսեց գրել աստղագիտության և կոսմոլոգիայի մասին հանրամատչելի գրքեր[3]։

ՆվաճումներըԽմբագրել

Հենրիխ Ֆոգտը և Հենրի Ռասելը իրարից անկախ հայտնաբերել են Ֆոգտ-Ռասելի թեորեմը[5]։ 1912 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆոգտը հայտնաբերել է (735) Մարգհաննա աստերոիդը, որը նա անվանել է իր մոր և բարեկամուհու պատվին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117468002 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Kollnig-Schattschneider E.։ «Heinrich Vogt 5.10.1890-23.1.1968»։ Astronomische Nachrichten 292: 45–46 
  3. 3,0 3,1 3,2 Hockey, Thomas; Trimble, V.; Williams, Th.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D.; Ragep, F.J. (2007)։ Biographical Encyclopedia of Astronomers։ Springer։ էջ 1184։ ISBN 978-0-387-31022-0 
  4. Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, p. 643.
  5. Carroll, Bradley W. & Ostlie, Dale A. (2007)։ An Introduction to Modern Astrophysics։ Addison-Wesley։ էջ 333 

Արտաքին հղումներԽմբագրել