Հենրիխ Շտրեկեր (գերմ.՝ Heinrich Strecker, փետրվարի 24, 1893(1893-02-24)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հունիսի 28, 1981(1981-06-28)[1], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3]), ավստրիացի կոմպոզիտոր օպերետ։

Հենրիխ Շտրեկեր
Ծնվել էփետրվարի 24, 1893(1893-02-24)[1][2]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Երկիր Ավստրիա
Մահացել էհունիսի 28, 1981(1981-06-28)[1] (88 տարեկան)
Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3]
Ժանրերօպերետ և Wienerlied?
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ
 Heinrich Strecker (composer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արդեն վաղ մանկությունից Շտրեկերը ուղարկվել է ծնողների կողմից բելգիական Տե քաղաքի գիշերօթիկում սովորելու։ Գիշերօթիկի ուսուցիչները ճանաչում են նրա երաժշտական տաղանդը և զարգացնում այն՝ սովորեցնելով նրան տիրապետել երկու գործիքների։ Նրա անձնական հիշողությունների համաձայն՝ սիրած գործիքը եղել է ջութակը, որով անցել է նույնիսկ վարպետության դասեր։

1907 թվականին Շտրեկերը ստեղծում իր առաջին ստեղծագործությունը՝ «Համերգ ջութակի համար լյա մաժորը», որը նույն թվականին կատարվել է Բելգիայի Լեոպոլդ II թագավորի առջև և արժանացել պարգևի։

1910 թվականին նա վերադառնում է Վիեննա և սկսում իրավունքի ուսումնասիրությունը Վիեննայի համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ավարտվում է ուսուցումը, և նա իրեն բացահայտում է երաժշտության մեջ։ Երկու տարի սովորում է Կամիլո Հորնի մոտ՝ հիմնականում ստեղծագործելով դասական ժանրով։

Պարային և ֆիլմայինն երաժշտությունից աստիճանաբար անցում է կատարում վիեննական երգերի ստեղծմանը և ճանաչում ձեռք բերում։ 1931 թվականի դեկտեմբերի 31-ին նրա «Աղջիկը Վիեննայից» օպերետը ներկայացվել է Վիեննայի քաղաքացիական թատրոնի բեմում։ 1933 թվականին Բրեսլայում կատարվել է նրա երգը (Ännchen von Tharau) Բրունո Հարդ-Բարդենի համահեղինակությամբ։

1934 թվականին Շտրեկերը եղել է նացիստական կուսակցության տարածաշրջանային մշակույթի ղեկավար։ ՝Այդ ժամանակաշրջանում նա արգելափակված էր Ավստրիայում[4]։ Իր նացիստական գործունեության համար 1936 թվականին նա կարճ ժամանակով ձերբակալվում է[5]։ 1937 թվականին Բրեմենում կատարվել է նրա «Հավերժ վալսը», որն իր հարազատ Ավստրիայում կատարվել է միայն 1938 թվականին Վիեննայի ժողովրդական օպերայի բեմում[6]։

Անշլյուսից հետո (Ավստրիայի միացումը Գերմանիային) 1938 թվականին Շտրեկերը, ի պատիվ այդ իրադարձության, գրել է. «Գերմանական Ավստրիան ազատագրված է» («Deutsch-Österreich ist frei!») և «Արթնացի՛ր գերմանացի Վախայ» («Wach auf, deutsche Wachau!»)[5]: Նույն թվականին էլ Շտրեկերը փոխնախագահ է դարձել ավստրիական համայնքում որպես ավստրիացի գրողների, կոմպոզիտորների և երաժշտական հրատարակիչների իրավունքի պահապան[5]։

Պատերազմի ավարտին Շտրեկերն ապրել է ավստրիական Բադենում, որտեղ մահացել է 88 տարեկան հասակում։ Ամուսնացած է եղել Էրիկ Շտրեկերի հետ։

Գրականություն խմբագրել

  • Raimar Wieser (Hrsg.): Heinrich Strecker und Baden — eine Zusammenstellung. Neue Badener Blätter, Band 4,1. Gesellschaft der Freunde Badens, Baden 1993.[7]
  • Raimar Wieser, Peter Ziegler: Liebes Wien, du Stadt der Lieder. Heinrich Strecker und seine Zeit. Amalthea, Wien (u.a.) 1997, ISBN 3-85002-405-9.
  • Ursula Schwarz: Das Wiener Verlagswesen der Nachkriegszeit — eine Untersuchung der Rolle der öffentlichen Verwalter bei der Entnazifizierung und bei der Rückstellung «arisierter» Verlage und Buchhandlungen. Diplom-Arbeit. Universität Wien, Wien 2003, PDF online Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, abgerufen am 16. Oktober 2010.[8]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119281651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. CD-Rom-Lexikon. Kiel 2004, S. 7045.
  5. 5,0 5,1 5,2 Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. CD-Rom-Lexikon. Kiel 2004, S. 7045-7047.
  6. Eintrag Strecker, Heinrich auf operone.de, siehe auch Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. S. 7045.
  7. Permalink Österreichischer Bibliothekenverbund.
  8. Permalink Österreichischer Bibliothekenverbund.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շտրեկեր» հոդվածին։