Հենրիխ Էմզեն (нем. Heinrich Ehmsen, օգոստոսի 9, 1886(1886-08-09)[1][2][3][…], Քիլ, Գերմանիա[4] - մայիսի 6, 1964(1964-05-06)[1][3][5], Արևելյան Բեռլին), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկական նկարիչ։

Հենրիխ Էմզեն
գերմ.՝ Heinrich Ehmsen
Ծնվել էօգոստոսի 9, 1886(1886-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրՔիլ, Գերմանիա[4]
Մահացել էմայիսի 6, 1964(1964-05-06)[1][3][5] (77 տարեկան)
Մահվան վայրԱրևելյան Բեռլին
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա
Մասնագիտություննկարիչ, ուսուցիչ և գծանկարիչ
ԱմուսինLis Bertram-Ehmsen?[6]
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արծաթե շքանշան և ԳԴՀ ազգային մրցանակ
ԱնդամությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
 Heinrich Ehmsen Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

Ծնվել է զամբյուղներ պատրաստող վարպետի ընտանիքում։ 1901 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո չորս տարի աշխատել է որպես դեկորատոր, որին զուգահեռ սովորոել է Կիլի կիրառական արվեստի դպրոցում՝ Գերդ Զիմերմաննի դասարանում։ Ստանալով կրթաթոշակ՝ 1906-1909 թվականներին երիտասարդը որպես դեկորատոր սովորել է Դյուսելդորֆի կիրառական արվեստի դպրոցում (Պետեր Բերենսի և Ֆրից Էմկեի հետ)։ 1909 թվականին Գ. Էմզենը իր ուսուցիչ Յոհան Լավերիքսի օգնությամբ դահլիճ է նախագծել Դյուսելդորֆի «Քրիստոնեական արվեստ» ցուցահանդեսի համար։ 1910-1911 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ դասերի է հաճախել Կոլարոսի ակադեմիայում։ Փարիզում Էմզենը հանդիպել է այնպիսի նկարիչների և արվեստի կոլեկցիոներների հետ, ինչպիսիք են Էռնեստո դե Ֆիորիին, Ժյուլ Պասկին և Ալբերտ Ֆլեխտհայմը։ 1911 թվականին տեղափոխվել է Մյունխեն։ Այստեղ Էմզենն անդամագրվել է Կապույտ հեծյալ նկարիչների խմբին։ 1913 թվականին Գ. Էմզենի գործերը ցուցադրվել են Շտուրմի պատկերասրահում, նույն թվականին նրա անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Էսենի արվեստի թանգարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով պայմանավորված՝ Գ. Էմզենը զորակոչվել է և 1914-1918 թվականներին մասնակցել Ֆրանսիայում, Ֆլանդրիայում և Ռումինիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Հեղափոխական իրադարձությունների անդամ էր և Բավարիայի Խորհրդային հանրապետության ստեղծման մասնակից։ 1918-1919 թվականներին Մյունխենում տեղի ունեցած իրադարձությունները հետագայում բազմիցս արտացոլվել են Գ. Էմզենի գործերում։ 1926 թվականին Գ.Էմզենի գրաֆիկական գործերը Էմիլ Նոլդեի և Ֆրանս Մազերելի գրաֆիկական աշխատանքների հետ ցուցադրվել են Վիսբադենի արվեստի միությունում։ 1929 թվականին նկարիչը Մյունխենից տեղափոխվել է Բեռլին։ 1930 թվականին միացել է «Կերպարվեստի և ոգու պրոլետարների պայքարի հանձնաժողով» (Kampfkomitee der Künstler und Geistesarbeiter) կազմակերպությանը։ 1932-1933 թվականները վարպետն անցկացրել է ԽՍՀՄ-ում։ Մոսկվայում տեղի է ունեցել նրա գործերի ցուցահանդեսը, սովետական թանգարանները ձեռք են բերել նրա նկարները։

Հայրենիք վերադառնալուց հետո, 1933 թվականի հոկտեմբերի 18-ին, նկարիչը ձերբակալվել է Գեստապոյի կողմից։ Մինչ Գ.Էմզենը կալանքի տակ էր, նրա բոլոր գործերը հանվել են գերմանական թանգարաններից։ Վարպետի ութ նկարները ցուցադրվել են նացիստական քարոզչական ցուցահանդեսում։ Ազատվելուց հետո, սակայն, Գ. Էմզենին 1939 թվականին ընդունել են կայսերական մշակույթի հանձնաժողովի կազմում։ 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո, Գ. Էմզենը կրկին զորակոչվել է բանակ ու 1940-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել Ֆրանսիայում, որպես նկարիչ այս երկրի ռազմական հրամանատարի քարոզչական բաժնում։ 1941 թվականին նա կազմակերպել է ֆրանսիացի նկարիչների և քանդակագործների ուղևորություն Գերմանիա (ներառյալ՝ Անդրե Դերեյնը և Մորիս դե Վլամինկը)։ Նույն թվականին նա կազմակերպել է ֆրանսիացի գրողների ուղևորություն դեպի Ուեյմարում տեղի ունեցող բանաստեղծների եվրոպական ժողով։

Պատերազմից հետո Գ. Էմզենը, Կարլ Հոֆերի հետ դարձել է Բեռլին-Շառլոտենբուրգում (Արևմտյան Բեռլին) արվեստի համալսարանի հիմնադիրներից մեկը, որտեղ աշխատել է որպես ազատ արվեստների ամբիոնի վարիչ։ 1949 թվականին ազատվել է աշխատանքից՝ Խաղաղության աջակիցների համաշխարհային կոնգրեսի Փարիզի մանիֆեստը ստորագրելուց հետո (Congrès mondial des partisans pour la paix): 1950 թվականից նկարիչը ղեկավարում է նկարչության դասարանը ԳԴՀ (Բեռլին) արվեստի ակադեմիայում։ 1961 թվականին դարձել է Գերմանիայի Ազգային մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Knut Nievers (изд.): Kunstwende. Der Kieler Impuls des Expressionismus 1915—1922. Wachholtz, Neumünster 1992, ISBN 3-529-02728-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Էմզեն» հոդվածին։