Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ

Հեյլ-Բոպպի (C/1995 01), երկարապարբերական գիսավոր, հնարավոր է, XX դարի ամենից «դիտվողը», և անցած տասնամյակների ամենից պայծառը։ Ռեկորդային ժամկետով տեսանելի է եղել անզեն աչքով, որը 1811 թվականի Մեծ գիսավորի սահմանած ռեկորդից երկու անգամ երկար է[2]։ Բացահայտվել է 1995 թվականի հուլիսի 23-ին Արեգակից (մոտավորապես 7,2 ա.մ) մեծ հեռավորության վրա՝ ենթադրվելով, որ այն բավականին պայծառ կլինի նաև Երկրի մոտով անցնելիս։ Չնայած գիսավորների պայծառության ըստ ճշգրտության աստիճանի կանխագուշակության դժվարության, տվյալ գիսավորը, 1997 թվականի ապրիլի 1-ին անցնելով ուղեծրով, արդարացրեց աստղագետների սպասելիքները։ Երբեմն նրան անվանում են 1997 թվականի «Մեծ գիսավոր»։ Հեյլ-Բոպպի գիսավորի հայտնվելը մարդկանց մեջ այնպիսի խուճապ է առաջացրել, որը չէր դիտվել երկար ժամանակ։ Լայն արձագանք գտան այն լուրերը, որ գիսավորի հետևից Արտերկրային քաղաքակրթության տիեզերանավ է թռչում։ Հենց այս լուրերի պատճառով էլ «Դրախտի դարպասներ»[en] նոր կրոնական շարժման հետևորդների մեջ մասսայական ինքնասպանությունները շատացան։


Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ
Հիմնական տվյալներ
JPL Small-Body Database1000132
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,994981002763 ± 2,3273E−7[1]
Թեքվածություն1,6 Ռադիան և 89,287594247403 ± 1,8909E−5 °[1]

 Comet Hale-Bopp Վիքիպահեստում

Հայտնագործում խմբագրել

Գիսավորը հայտնագործվել է իրարից անկախ երկու ամերիկացի դիտորդների՝ Ալան Հեյլի և Թոմաս Բոպպի կողմից[3]։ Հեյլը հարյուրավոր անիմաստ ժամեր է անց կացրել գիսավորիի որոնումների վրա, և Նյու-Մեքսիկոյում՝ իր տան մոտ արդեն հայտնի գիսավորների դիտումների ժամանակ, հանկարծ կեսգիշերին, անսպասելիորեն, Աղեղնավորի համաստեղությունում M70 գնդաձև աստղային կուտակուում 10,5m տեսանելի աստղի մեծության մշուշոտ օբյեկտ հայտնաբերեց ։ Հեյլը սկզբից որոշեց, որ այդ կուտակումների մոտ տիեզերական այլ օբյեկտներ չկան։ Հետագայում նա հայտնաբերեց, որ օբյեկտն աստղերի ֆոնի վրա շարժվում է (հետևաբար գտնվում է Արեգակնային համակարգում), և Աստղագիտության հեռագրերի կենտրոնական բյուրոյին էլեկտրոնային նամակ գրեց, որը տեղեկացնում էր աստղագիտական հայտնագործության մասին[4]։

Բոպպին սեփական աստղադիտակ չուներ։ Նա Արիզոնայում Ստենֆիլդի մոտ, իր ընկերների հետ բնության գրկում էր, և դիտում էր աստղային կուտակումներ ու գալակտիկաներ, երբ նրա ընկերոջը պատկանող աստղադիտակի օկուլյարում, Թոմասի աչքի առաջ լույսի շողք առկայծեց։ Համեմատելով Արեգակնային համակարգի հայտնի օբյեկտների անցողականությունների հետ, Բոպպը հասկացավ, որ այդ լույսի կետը նոր օբյեկտ է, և հեռագիր ուղարկեց այնտեղ, որտեղ և Հեյլը։ Հաջորդ առավոտյան հաստատվեց գիսավորի հայտնագործումը, որին տվեցին Հեյլ-Բոպպի անվանումն ու C/1995 O1 նշանակումը։ Հայտնագործման մասին հայտնեցին Միջազգային աստղագիտական միության № 6187 պաշտոնական գրությամբ[3][5]։ Հայտնագործման պահին գիսավորն Արեգակից 7,1 ա.մ. հեռավորության վրա է եղել[6]։ Շուտով հայտնաբերվեցին գիսավորի պատկերով ավելի վաղ նկարներ։ Այսպես, Տերենս Դիկինսոնը գիսավորի հայտնագործումից առաջ՝ 1995 թվականի մայիսի 29-ին արված նկարում գտավ նրան, իսկ Ռոբերտ Մաքնոթը՝ 1993 թվականի ապրիլի 27-ի լուսանկարում, այսինքն հայտնագործումից երկու տարի առաջ։ Այդ ժամանակ նա 18m մեծության էր, իսկ Արեգակից ուներ 13,0 ա.մ. հեռավորություն[6]։

«Մեծ գիսավորի» կազմավորում խմբագրել

 
1997 թվականի սկզբին գիսավորի տեսքը:

1996 թվականի մայիսին գիսավորը երևաց անզեն աչքով[6]։ Չնայած նրան, որ տարվա երկրորդ կեսին պայծառության ավելացումը պակասեց[2], գիտնականները լավատեսորեն կանխագուշակում էին, որ գիսավորը շատ պայծառ կլինի։ 1996 թվականի դեկտեմբերին Արեգակին մոտ լինելու պատճառով դիտումները դժվարացան, բայց հունվարին այն նորից սկսեց տեսանելի լինել և այնքան պայծառ էր, որ նրան կարելի էր տեսնել նույնիսկ մեծ քաղաքների լապտերների լույսով[7]։ Մոտենալով Արեգակին՝ Հեյլ-Բոպպի գիսավորն ավելի պայծառ էր դառնում, փետրվարին այն հասավ 2-րդ մեծության[6][8], և արդեն կարելի էր Արեգակի հակառակ կողմ ուղղված նրա երկնագույն իոնային և փոշուց, դեղնավուն գիսավորի ուղեծրով տարված պոչերը տարբերել։ Արևելյան Սիբիրում և Մոնղոլիայում Արեգակնային խավարումները թույլատրեցին գիսավորին տեսնել ցերեկը[9]։ 1997 թվականի մարտի 23-ին Հեյլ-Բոպպի գիսավորը մոտեցավ Երկրին 1,315 ա.մ. (196,7 մլն կմ) մինիմալ հեռավորությամբ[10]։ 1997 թվականի ապրիլի մեկին արևամերձ կետով անցնելիս գիսավորը հիանալի տեսարան էր ներկայացնում։ Միջին −0,7[6][8] մեծությամբ, այն փայլում էր ցանկացած աստղից էլ (բացառությամբ Սիրիուսից) պայծառ, իսկ նրա երկու պոչերը տարածվում էին երկնքում 15-20 աստիճանով (իսկ դիտողի համար անտեսանելի մասերը 30-40°-ով)։ Գիսավորը կարելի էր դիտել անմիջապես աղջամուջից հետո, և չնայած արևամերձ կետով անցնող շատ «մեծ» գիսավորների Արեգակից ոչ հեռու լինելուն, Հեյլ-Բոպպի գիսավորը կարելի էր հյուսիսային կիսագնդում դիտել ամբողջ գիշեր։ Համացանցի զարգացումն այն ժամանակ պատճառ հանդիսացավ բազմաթիվ այնպիսի սայթերի ծագմանը, որոնք հետևում էին գիսավորի թռիչքի մանրամասություններին և նույնիսկ հրատարակում նրա ամենօրյա նկարները։ Համացանցը մեծ դեր խաղաց Հեյլ-Բոպպի գիսավորի նկատմամբ հասարակության աննախադեպ ուշադրության գրավման համար[11]։ Գիսավորը կարող էր ավելի տպավորիչ լինել, եթե այն մոտենար Երկրին, ինչպես 1996 թվականին Հյակուտակե գիսավորն էր մոտեցել (0,1 ա.մ.), այդ դեպքում այն կգերազանցեր Վեներային հասնելով −5-րդ աստղային մեծության։

Գիսավորի հեռացում խմբագրել

Արևամերձ կետով անցնելուց հետո գիսավորը հայտնվեց հարավային կիսագնդում, և նրա պայծառությունը սկսեց թուլանալ։ Այն հարավային կիսագնդի դիտորդների համար առավել պակաս հետաքրքրական էր, սակայն նրանք կարող էին տեսնել, թե ինչպես է նրա պայծառությունը 1997 թվականի երկրորդ կեսից սկսում թուլանալ։ Վերջին հայտնի դիտումները անզեն աչքով կատարվում են նույն թվականի դեկտեմբերին, հետևաբար, այն տեսանելի է եղել մոտ 18 և կես ամիս։ Այս ժամկետը 9 ամսով գերազանցել է նախկին 1811 թվականի Մեծ գիսավորի սահմանած ռեկորդը[2]։ Այժմ Հեյլ-Բոպպը հեռանում է, և նրա պայծառությունը շարունակում է ընկնել։ 2004 թվականի օգոստոսին այն դուրս է եկել Ուրանի ուղեծրից, իսկ 2008 թվականի կեսերին գտնվում էր Արեգակից մոտ 26,8 ա.մ. հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, նա մինչ այժմ գտնվում է աստղագետների ուշադրության ներքո։ 2007 թվականին արված դիտումներից հետևում է, որ նրանից դեռևս 20m պայծառության գունդ է մնացել[12]։ Ենթադրվում է, որ անսովոր երկար ակտիվության պատճառը թաքնված է գիսավորի հսկայական միջուկի դանդաղ սառեցման մեջ[13]։ Սպասվում է, որ գիսավորը մինչ 2020 թվականը հասանելի կլինի հզոր աստղադիտակներով դիտումների համար, քանի դեռ նրա պայծառությունը չի ընկել մինչև 30m արժեքը[14]։ Գիսավորը կվերադառնա Երկրի մոտ մոտավորապես 4390 թվականին։ Ենթադրվում է, որ նրա հետագա վերադարձերից մեկի ժամանակ այն մերձարեգակնային դառնալու համար 15%-ոց շանս ունի և նոր Կրեյցի գիսավորների ընտանիքի առաջացման հիմքը կարող է դնել[15]։

Ուղեծրի փոփոխություններ խմբագրել

 
Սեդնայի (ձախից) ուղեծրի համեմատումը Հեյլ-Բոպպի հետ (ներքևից, նարնջագույն գիծը), հարվածային ալիքի սահմանը (երկնագույն գունդ); «Վոյաջեր-1-ի» (կարմիր սլաք) և «Պիոներ-10-ի» (կանաչ սլաք) դիրքը; Կոյպերի գոտի (մոխրագոււյն օղակ); Պլուտոնի ուղեծիրը (Կոյպերի գոտում ոչ մեծ թեքված էլիպսը) և Նեպտունինը (ամենից փոքր էլիպսը)

Առավել հավանական է, որ նախավերջին անգամ գիսավորը անցել է արևամերձ կետով 4200 տարի առաջ[16]։ Նրա ուղեծիրը համարյա ուղղահայաց է արեգակնածիրին, դրա համար էլ մոլորակներին մոտ թռիչքները նրա համար շատ հազվադեպ են։ Բայց 1996 թվականի մարտին գիսավորը 0,77 ա.մ. հեռավորության վրա անցել է Յուպիտերի մոտով, իսկ դա բավականաչափ մոտ հեռավորություն է նրա համար, որ մոլորակը գրավիտացիայով ազդի գիսավորի ուղեծրի վրա[16]. Ընդ որում Արեգակից ամենահեռու կետը (աֆելիում) մոտեցել է 600-ից մինչ 350 ա.մ.: Գիսավորի պտտման պարբերությունը կրճատվել է 2400 տարով, և հիմա նրա հաջորդ երևալն Արեգակնային համակարգում սպասվում է մոտ 4390 թվին։

Գիտական հետազոտություններ խմբագրել

 
Գիսաավորի նատրիումային պոչը (գիսավորի միջուկից բարձրանում է վերև և ձախ)

Արեգակին մոտենալու ժամանակ այն ուսումնասիրվել է աստղագետների կողմից։ Ընդ որում միաժամանակ արվել են մի քանի կարևոր հայտնագործություններ։ Առավել էական արդյունքներից է գիսավորի երրորդ տիպի պոչի հայտնագործումը։ Սովորական գազային և իոնային պոչերի հետ մեկտեղ, կար նաև հզոր գործիքների և լուսաֆիլտրների բարդ համակարգի օգնությամբ տեսանելի թույլ նատիրումային պոչ։ Նատրիումային հոսքեր դիտվել էին նախկինում այլ գիսավորների մոտ, բայց նրանցից ոչ մեկի մոտ դրանք պոչ չէին առաջացրել։ Հեյլ-Բոպպի գիսավորի համար այն կազմված էր չեզոք ատոմներից և ձգվում էր համարյա 50 կմ երկարությամբ[17]։ Նատրիումի աղբյուրը գտնվում էր գլխի ներսում։ Այսպիսի աղբյուրի առաջացման համար մի քանի մեխանիզմներ կան, օրինակ, միջուկը շրջապատող փոշու մասնիկների բախումը, կամ գերմանուշակագուն ճառագայթներով այդպիսի մասնիկներից նատրիումը «ճզմումը»։ Դեռևս պարզ չէ, թե այս մեխանիզմներից որն է առաջնային այս դեպքում։ Այն ժամանակ, երբ փոշե պոչը մնում էր գիսավորի հետևում, գծելով նրա հետագիծը, իսկ իոնայինը ուղղված էր ուղիղ Արեգակից, նատրիումայինը ընկած էր այդ երկուսի միջև։ Սա խոսում է այն մասին, որ նատրիումի ատոմները գիսավորի գլխից դուրս էին հրվում լույսի ճնշման շնորհիվ։

Դեյտերիումի ավելցուկ խմբագրել

Գիսավորում հայտնաբերվել է ծանր ջրի տեսքով մեծ քանակությամբ դեյտերիում, համարյա երկու անգամ ավելի շատ, քան երկրային օվկիանոսներում։ Դա նշանակում է, որ, չնայած գիսավորների բախումները Երկրի հետ կարող էին մոլորակի վրա ջրի կարևոր սկզբնաղբյուրը հանդիսանալ, սակայն նրանք չէին կարող ջրի առաջացման միակ պատճառը լինել (եթե, իհարկե, այսպիսի բաղադրությունը հատուկ է բոլոր գիսավորներին)[18]։ Դեյտերիումի առկայությունը հայտնաբերվել է ջրածնի այլ միացություններում ևս։ Այս տարրերի հարաբերությունը համեմատվել է տարբեր կառուցվածքներում, այդ պատճառով աստղագետները ենթադրել են, որ գիսավորների սառույցները կազմավորվել են ոչ թե գերմոլորակային սկավառակում, այլ միջաստղային միգամածությունում։ Սառույցների տեսական մոդելները միգամածություններում ցույց են տալիս, որ Հեյլ-Բոպպի գիսավորն առաջացել է 25-45 Կ ջերմաստիճանում[18]։

Օրգանական միացություններ խմբագրել

Սպեկտրոսկոպի օգնությամբ Հեյլ-Բոպպի գիսավորի դիտումները բացահայտել են օրգանական միացությունների խմբերի առկայությունը, որոնցից որոշները երբևիցե հայտնաբերված չեն եղել այլ գիսավորներում։ Այնպիսի բարդ մոլեկուլները, ինչպիսիք են քացախաթթուն, մրջնաթթուն և ացետոնիտրիլը, կարող էին լինել միջուկի կազմում կամ ստացվել քիմիական ռեակցիաների արդյունքում[19]։

Արգոնի հայտնաբերում խմբագրել

Հեյլ-Բոպպի գիսավորը դարձավ առաջինը, որի բաղադրության մեջ հայտնաբերվեց ազնիվ արգոն գազը[20]։ Ազնիվ գազերը քիմիապես իներտ են և ծայրահեղ ցնդող, ընդ որում տարբեր գազեր ունեն տարբեր եռման ջերմաստիճաններ։ Վերջին հատկությունը օգնում է գիսավորի սառույցների ջերմաստիճանի փոփոխությունների հետազոտման ժամանակ։ Այսպես, կրիպտոնը գոլորշանում է 116-120 Կ ջերմաստիճանում, և պարզվել է, որ նրա բաղադրությունը գիսավորում 25 անգամ ցածր է արեգակնայինի համեմատ[21], հակառակը, արգոնի ցնդման ջերմաստիճանը 35-40 Կ է, և նրա բաղադրությունը արեգակնայինի համեմատ ավելի բարձր է[20]։ Այսպես հաստատվել է, որ Հեյլ-Բոպպի ներքին սառույցների ջերմաստիճանը 40 Կ-ը երբեք չի գերազանցել, և նույն ժամանակ որևէ կետում նրանց ջերմաստիճանը 20 Կ-ից բարձր է։ Եթե միայն Արեգակնային համակարգի ձևավորումը չի ընթացել ավելի ցածր ջերմաստիճաններում, և արգոնի ավելի մեծ քանակության դեպքում, որը ենթադրում են ներկայումս, ապա արգոնի առկայությունը գիսավորում բացատրվում է նրանով, որ գիսավորը կազմավորվել է Նեպտունի ուղեծրից դուրս՝ Կոյպերի գոտում, իսկ հետո տեղաշարժվել է Օորտի միգամածություն[20]։

Պտույտ խմբագրել

 
Գիսավորից նյութի արտահոսքը:

Գիսավորի ակտիվությունը և գազերի արտահոսքը հավասարապես չեն տեղաբաշխված միջուկի մակերևույթին, և ցուցաբերվում են առանձին կետերից ուժեղ արտահոսքերով։ Դիտումներից կարելի դարձավ պարզել միջուկի պարբերությունը։ Հաստավել է, որ Հեյլ-Բոպպի գիսավորը իրոք պտտվում է[22], սակայն ժամանակի տարբեր պահերին ստացվել են պարբերության տարբեր արժեքներ՝ 11 ժ 20 ր-ից մինչև 12 ժ 5 ր[13][15]: Մի քանի պարբերությունների համեմատումն ասում է այն մասին, որ գիսավորի միջուկը ունեցել է պտտման մի քանի առանցք[23]։ Մակերևույթից փոշու արտահոսքերի հաշվարկներով հաշվված ևս մի պարբերություն, որը կոչվել է «սուպերպարբերություն» հավասարվել է 22 օրվա։ 1997 թվականի մարտին անսպասելիորեն պարզվեց, որ փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում գիսավորը փոխել է պտտման ուղղությունը հակառակի։ Այս վարքի ճշգրիտ պատճառները հանելուկային են, չնայած կարելի է ենթադրել, որ պատճառը գազերի անպարբերական արտահոսքերն են[13]։

Վեճեր արբանյակի վերաբերյալ խմբագրել

1999 թվականին երևան եկան աշխատանքներ, որոնց հեղինակը փոշու արտանետման դիտվող վարքագիծը բացատրելու համար, ենթադրեց գիսավորի կրկնակի միջուկի առկայությունը։ Աշխատանքը հիմնավորված էր տեսական ուսումնասիրություններով և հիմնված չէր կրկնակի միջուկի որևիցե դիտումների վրա։ Հայտարարվել էր, սակայն, որ այն պետք է ունենա 30 կմ տրամագիծ, մինչդեռ գլխավոր միջուկը ուներ 70 կմ տրամագիծ, նրանց միջև հեռավորությունը 180 կմ է, իսկ պտտման հարաբերական պարբերությունը 3 օր[24]։ Աշխատանքը ենթարկվում էր աստղագետ-պրակտիկանտների կողմից վիճաբանության, որոնք պնդում էին, որ նույնիսկ բարձր տեսանելիությամբ Հաբլի աստղադիտակով արված գիսավորի լուսանկարները, չեն պարունակում կրկնակի միջուկի հետքեր[25][26]։ Բացի դրանից, նախկինում հայտնաբերված կրկնակի միջուկներով գիսավորների դեպքերը կայուն չէին, կրկնակի միջուկի ուղեծիրը հեշտությամբ խախտվում էր Արեգակի և մոլորակների գրավիտացիայի շնորհիվ՝ պայթեցնելով գիսավորը։ Ադապտիվ օպտիկայի օգնությամբ 1997 թվականի վերջին և 1998 թվականի սկզբին ցույց տրվեց, որ Հեյլ-Բոպպի միջուկի կտրվածքում որոշակի երկակիություն կա[27]։ Ճիշտ է, չի կարելի հավաստացնել, որ այսպիսի էֆեկտը ծագում է հենց կրկնակի միջուկից։

Անբացատրելի խմբագրել

 
Մահվան Հովտից (ԱՄՆ) գիսավորի տեսքը:

Հնուց շատ մարդիկ համարել են գիսավորները վատ նախանշան, նրանց դիտել են կասկածանքով։ Հնարավոր է, իր արևամերձ կետին նրա երկար թռիչքի, նրա մեծ թափի ու ակտիվության պատճառով, ինչպես նաև միլենարիզմի տեսակետից «Y2K»՝ 2000 թվականի համար արված ենթադրություններից, գիսավորը դարձել է տարբեր լուրերի և տեսությունների առարկա։

Այլմոլորակայինների տիեզերանավ խմբագրել

1996 թվականի նոյեմբերին Տեխասի Հյուսթոն քաղաքից սիրողական մակարդակի աստղագետ Չակ Շրամեկն (ԱՄՆ) արել է կապի լիցքավորման սարքի մատրիցայով գիսավորի թվային լուսանկարներ, որոնցում կարելի է տարբերել նրա կողքին լղոզված, մի թեթև հեռացված օբյեկտ։ Երբ համակարգչային ծրագիրը չէր կարողանում այս տեսակի աստղը մեկնաբանել, Շրամեկը զանգահարում է Արտա Բելայի Ռադիո, որպեսզի հայտնի, որ նա հայտնաբերել է «սատուրնանման մարմին», որը հետևում է գիսավորին։ Շուտով Կարտնի Բրաունը որոշում է, որ գիսավորի հետևից այլմոլորակայինների տիեզերանավ է թռչում[28]։ Աստղագիտական ընկերությունում որոշ փորձագետներ հայտարարեցին, որ այդ օբյեկտը ոչ այլ ինչ է, եթե ոչ 8,5 մեծության աստղ է՝ SAO141894, որը չի երևացել Շրամեկի համակարգչային ծրագրում նրա ոչ ճշգրիտ ծրագրավորման պատճառով[29]։ Այս փաստը իրոք ապացուցվեց, բայց կիսով չափ, սակայն այն ուրիշ աստղային մեծության էր։ Բացի դրանից, նրանք հայտարարեցին, որ լուսային «ճառագայթները», որոնք դուրս էին գալիս օբյեկտից 45 աստիճանի անկյան տակ, լույսի տարրալուծման պատճառով էր, և ներկայացրին նույնատիպ էֆեկտով մի քանի պատկերներ (չնայած նկարում երկուսի փոխարեն չորս ճառագայթ էր)։ Հետագայում Արտ Բելը նույնիսկ հայտարարեց, որ ունի օբյեկտի իր լուսանկարը։ Բայց, Հավանյան համալսարանի աստղագետներ Օլիվեր Հեյնոտը և Դեյվիդ Տոլենը պատասխանեցին, որ ներկայացված լուսանկարը հենց իրենց արած լուսանկարի փոփոխված տարբերակն է[30]։ Մի քանի ամիս անց՝ 1997 թվականի մարտին, իրենց Դրախտի դարպասներ կոչող կրոնական պաշտամունքը, գիսավորի հայտնվելը իրենց համար մասսայական սուիցիդի ազդանշան համարեց։ Նրանք հայտարարեցին, որ լքում են իրենց երկրային մարմինները, որպեսզի ճանապարհորդություն կատարեն դեպի այն տիեզերանավը, որը հետապնդում է գիսավորին[31]։

Գիսավորի ժառանգություն խմբագրել

Համարյա յուրաքանչյուրի համար, ով տեսել էր գիսավորը, այն համարում էր գիշերային երկնքի հիանալի ու գրավիչ տեսարան։ Դիտումների համար ժամանակի տևողությունը, դրան գումարած մամուլում և համացանցում լայն լուսաբանումն արեցին իրենց գործը՝ Հեյլ-Բոպպը մեծ ազդեցություն թողեց մարդկանց վրա, գերազանցելով այդ տեսակետից նույնիսկ 1986 թվականի Հալեյի գիսավորին, և դարձավ, ըստ երևույթին, ամենից «դիտվողը», քանի որ դիտվել էր ավելի շատ մարդկանց կողմից, քան Հալեյի գիսավորը։ Գիսաստղը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, այն հյատնաբերվել էր Արեգակից մեծ հեռավորության վրա, և դիտվել էր երկու անգամ երկար, քան նախորդ ռեկորդակիրը[2]։ Ինչպես նաև, մնացել էր զրոյական աստղային մեծությունից պայծառ մի քանի շաբաթների ընթացքում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kidger, M. R.; Hurst, G; James, N. Кривая видимой яркости кометы C/1995 O1 (Хейла — Боппа), начиная с открытия и до конца 1997 года = The Visual Light Curve Of C/1995 O1 (Hale-Bopp) From Discovery To Late 1997 // Earth, Moon, and Planets. — 2004. — В. 1—3. — Т. 78. — С. 169—177. Архивировано из первоисточника 4 Հունիսի 2018. — DOI: 10.1023/A:1006228113533
  3. 3,0 3,1 «IAU Circular 6187: 1995 O1» (անգլերեն). International Astronomical Union. 23 июля 1995. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. Lemonick, Michael D (17 марта 1997). «Comet of the decade. Part II». Time magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Thomas Bopp Вклад любителя в изучение кометы Хейла — Боппа = Amateur Contributions in the study of Comet Hale-Bopp // Earth, Moon, and Planets. — 1997. — В. 1—3. — Т. 79. — С. 307—308.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kronk, Gary W. «Comet C/1995 O1 (Hale-Bopp)» (անգլերեն). Cometography.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Browne, Malcolm R (9 марта 1997). «Comet Holds Clues to Birth of Time». The New York Times. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 Seiichi Yoshida (20 декабря 2007). «Кривая блеска кометы C/1995 O1 (Хейла — Боппа)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. McGee, H. W.; Poitevin, P. Полное солнечное затмение 9 марта 1997 года = The total solar eclipse of 1997 March 9 // Journal of the British Astronomical Association. — 1997. — В. 3. — Т. 107. — С. 112—113.
  10. «Генератор эфемерид HORIZONS» (անգլերեն). JPL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. «The Trail of Hale-Bopp» (անգլերեն). Scientific American. 31 марта 1997. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. Szabó, Gy. M.; Kiss, L. L.; Sárneczky, K. [[[:Կաղապար:АИС НАСА]] Кометная активность на расстоянии 25,7 а. е.: комета Хейла — Боппа 11 лет после перигелия] = Cometary Activity at 25.7 AU: Hale-Bopp 11 Years after Perihelion // The Astrophysical Journal. — 2008. — В. 2. — Т. 677. — С. L121—L124. — DOI: 10.1086/588095. — arXiv:0803.1505.
  13. 13,0 13,1 13,2 Гнедин Ю. Н. Астрономические наблюдения кометы века. — Указ. изд.
  14. West, Richard M. (7 февраля 1997). «Comet Hale-Bopp» (անգլերեն). European Southern Observatory. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 Bailey, M. E.; Emel’yanenko, V. V.; Hahn, G.; et al. [[[:Կաղապար:АИС НАСА]] Эволюция орбиты кометы Хейла — Боппа] = Oribital evolution of Comet 1995 O1 Hale-Bopp // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 1996. — В. 3. — Т. 281. — С. 916—924.
  16. 16,0 16,1 Yeomans, Don (10 апреля 1997). «Comet Hale-Bopp Orbit and Ephemeris Information» (անգլերեն). NASA/JPL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. Cremonese, G.; Boehnhardt, H.; Crovisier J.; et al. Neutral Sodium from Comet Hale-Bopp: A Third Type of Tail // The Astrophysical Journal Letters. — 1997. — Т. 490. — С. L199—L202. — DOI: 10.1086/311040
  18. 18,0 18,1 Meier, Roland; Owen, Tobias C. Cometary Deuterium // Space Science Reviews. — 1999. — В. 1—2. — Т. 90. — С. 33—43. — DOI: 10.1023/A:1005269208310
  19. Rodgers, S. D.; Charnley, S. B. Organic synthesis in the coma of Comet Hale–Bopp? // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 2002. — В. 4. — Т. 320. — С. L61—L64. — DOI: 10.1046/j.1365-8711.2001.04208.x
  20. 20,0 20,1 20,2 Stern, S. A.; Slater, D. C.; Festou, M. C.; et al. The Discovery of Argon in Comet C/1995 O1 (Hale-Bopp) // The Astrophysical Journal. — 2000. — В. 2. — Т. 544. — С. L169—L172. — DOI: 10.1086/317312
  21. Krasnopolsky, V. A.; Mumma, M. J.; Abbott, M.; et al. Detection of Soft X-rays and a Sensitive Search for Noble Gases in Comet Hale-Bopp (C/1995 O1) // Science. — 1997. — Т. 277. — С. 1488—1491. — DOI: 10.1126/science.277.5331.1488
  22. Bergeron, Denis. «Анимация вращения» (անգլերեն). NASA/JPL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  23. Licandro, Javier; Bellot Rubio, Luis R., Boehnhardt, Hermann; et al. The Rotation Period of C/1995 O1 (Hale-Bopp) // The Astrophysical Journal Letters. — 1998. — Т. 501. — С. L221—L225. — DOI: 10.1086/311465
  24. Sekanina, Z. Detection of a Satellite Orbiting The Nucleus of Comet Hale–Bopp (C/1995 O1) // Earth, Moon, and Planets. — 1997. — В. 3. — Т. 77. — С. 155—163. — DOI: 10.1023/A:1006230712665
  25. McCarthy, D. W.; Stolovy, S. R.; Campins, H.; et al. Comet Hale–Bopp in outburst: Imaging the dynamics of icy particles with HST/NICMOS // Icarus. — 2007. — В. 1. — Т. 189. — С. 184—195.
  26. Weaver, H. A.; Feldman, P. D.; A’Hearn, M. F.; et al. Post-Perihelion HST Observations of Comet Hale-Bopp (C/1995 O1) // Icarus. — 1999. — В. 1. — Т. 141. — С. 1—12. — DOI: 10.1006/icar.1999.6159
  27. Marchis, F.; Boehnhardt, H.; Hainaut, O. R.; Le Mignant, D. Наблюдение внутренней комы кометы C/1995 O1 при помощи адаптивной оптики. Есть ли «Хейл» и «Бопп» в комете Хейла — Боппа? = Adaptive optics observations of the innermost coma of C/1995 O1. Are there a "Hale" and a "Bopp" in comet Hale-Bopp? // Astronomy & Astrophysics. — 1999. — Т. 349. — С. 985—995.
  28. Jaroff, Leon; Willwerth, James (14 апреля 1997). «The man who spread the myth». Time magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. Burnham, Robert; Levy, David H. Great Comets. — Cambridge University Press, 2000. — С. 191. — ISBN 9780521646000
  30. Tholen, David J. (15 января 1997). «Fraudulent use of a IfA/UH picture» (անգլերեն). European Organisation for Astronomical Research in the Southern Hemisphere. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  31. Robinson, Wendy Gale Heaven’s Gate: The End // Journal of Computer-Mediated Communication. — 1997. — В. 3. — Т. 3.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ» հոդվածին։

Ռուսերեն լեզվով

Անգլերեն լեզվով