Հեյդի Ալեքսանդեր (անգլ.՝ Heidi Alexander, ապրիլի 17, 1975(1975-04-17), Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ։ Արևելյան Լուիշեմ շրջանից ընտրվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր։ 2015-2016 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար[2]։

Հեյդի Ալեքսանդեր
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Դարհեմի համալսարան և Lawn Manor Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1975(1975-04-17) (48 տարեկան)
Ծննդավայր Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ heidialexander.org.uk

Վաղ տարիներ խմբագրել

Հեյդի Ալեքսանդերը ծնվել է 1975 թվականին Սուինդոն քաղաքում, էլեկտրիկի ընտանիքում։ Իր հայրենի քաղաքում ավարտել է Չյորչֆիլդի հանրակրթական դպրոցը, ինչպես նաև Դարհեմի համալսարանի Գրեյ քոլեջը, որտեղ Եվրոպայի քաղաքային և տարածաշրջանային զարգացման ոլորտում ստացել է աշխարհագրության բակալավրի և մագիստրոսի աստիճան[3]։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է որպես խորհրդարանի անդամ Ջոան Ռադդոկի օգնական։ Նա նաև անապահով մարդկանց հագուստի օգնության բարեգործական արշավի կազմակերպիչ է եղել[4]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2004 թվականին Հեյդի Ալեքսանդերն Էվելին շրջանից ընտրվել է Լոնդոնի բորո Լուիշի խորհրդի անդամ, որից հետո նշանակվել է Լուիշեմի քաղաքապետի տեղակալ։ 2006 թվականին դարձել է Լուիշեմի կառավարության անդամ։ 2009 թվականին Ալեքսանդրը ներկուսակցական ընտրություններում ընտրվել է Արևելյան Լուիշ շրջանի պատգամավորության թեկնածու։ 2010 թվականին հաղթել է այդ ընտրատարածքում և ընտրվել Համայնքների պալատում։ Պալատում վերընտրվել է 2015 թվականին[5]։

Խորհրդարանում եղել է համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի անդամ։ 2010 թվականին Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդի ընտրություններում աջակցել է Էնդի Բերնհեմին[6]։ Իր խորհրդարանական կարիերայի սկզբում աշխատել է որպես շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության հարցերով ստվերային նախարար Մերի Քրեյի անձնական խորհրդարանական քարտուղար։ 2012 թվականից հանդիսացել է ընդդիմության խորհրդարանական կազմակերպիչը[7], ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբերից Լոնդոնի գործերով ստվերային նախարարը։ Նա «Կյանքի վերջի ընտրություն» պատգամավորական խմբի նախագահն է (անգլ.՝ The End of Life Choice)՝ հանդես գալով էվթանազիայի պաշտպանության համար[8]։

2015 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերեմի Քորբինի աշխատակազմում նշանակվել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ստվերային նախարար։ 2016 թվականի հունիսի 26-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքների հրապարակումից և արտաքին գործերի ստվերային նախարար Հիլարի Բենի հրաժարականից հետո Ալեքսանդերը մի շարք այլ ստվերային նախարարների հետ միասին հրաժարական է տվել[9]։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դայան Էբոթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. «Heidi Alexander on Twitter». Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  3. «Heidi Alexander». THE HONEYBALL BUZZ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Heidi Alexander». politics.co.uk.
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  6. «Andy Burnham». labour.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  8. «APPG on Choice at the End of Life. Since 2015 she is the Shadow Health Secretary. — Who we are». appg-endoflifechoice.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին.
  9. «Who's staying and who's going in the shadow cabinet?». BBC. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.