Հեղափոխական բոլիվարական շարժում-200

«Հեղափոխական բոլիվարական շարժում-200» (իսպ.՝ Movimiento Bolivariano Revolucionario - 200, MBR-200), ուլտրաձախ ռազմահեղափոխական շարժում, որի հիմնադիրն է Ուգո Չավեսը 1982 թվականի դեկտեմբերի 17-ին։ Շարժման նպատակն էր աջակցել Բոլիվարական հեղափոխությունը Վենեսուելայում և Լատինական Ամերիկայում։

Հեղափոխական բոլիվարական շարժում-200
իսպ.՝ Movimiento Bolivariano Revolucionario - 200
Տեսակքաղաքական շարժում և ռազմական կազմակերպություն
Երկիր Վենեսուելա
ՀիմնադիրՈւգո Չավես
Հիմնադրված1982
Լուծարված1997
Գաղափարախոսությունբոլիվարիզմ
ՇտաբՎենեսուելա

1992 թվականի փետրվարի 4-ին շարժման անդամները Չավեսի ղեկավարությամբ փորձեցին իրականացնել ռազմական հեղաշրջում, որպեսզի տապալեն Վենեսուելայի այդ ժամանակների նախագահ Կառլոս Անդրես Պերեսին, սակայն անհաջողության մատնվեցին։ Մի քանի տարվա ոչ խորհրդարանական գործունեությունից, ներքին ակտիվ բանավեճերից, ուղեկցվող պառակտումներից հետո որոշում ընդունվեց մասնակցել 1998 թվականի բոլոր համընդհանուր ընտրություններին։ Այս շարժման համար նախորդի փոխարեն ստեղծվեց Հինգերորդ հանրապետության շարժում կուսակցությունը։

Պատմություն խմբագրել

«Հեղափոխական բոլիվարական շարժում-200»-ի նախակարապետը «Վենեսուելական ժողովրդի ազատագրական բանակ» (իսպ.՝ Ejército de Liberación del Pueblo de Venezuela, ELPV) քաղաքական շարժումն էր, որը հիմնադրել է Ուգո Չավեսը դեռևս 1977 թվականին։ Այն բավականին կարճ կենսագրություն ունեցավ։ 1982 թվականին Չավեսը նոր փորձ ձեռնարկեց, որպեսզի միավորի գոյություն ունեցող ռեժիմի ռազմական հակառակորդներին։ Շարժման առաջամարտիկները դարձան Ուգո Չավեսը, ով այդ պահին Վենեսուելայի Ռազմական ակադեմիայի մշակույթի բաժնի ղեկավարն էր, և նրա գործընկերներ Ֆելիպե Ակոստա Կառլեսն ու Խեսուս Ուրդանետա Էռնանդեսը[1]։ «200» թիվը ավելացվեց միայն 1983 թվականին՝ Սիմոն Բոլիվարի հոբելյանական երկուհարյուրամյակի առթիվ։

Հեղափոխական շարժումը սկսվեց «ավելի շուտ որպես քաղաքական խմբակ, քան քայքայիչ դավադրություն», սակայն շուտով շարժման անդամները սկսեցին մտածել պետական հեղափոխության մասին։ Չավեսն ու ընկերները ակտիվորեն գործունեություն ծավալեցին, որպեսզի նոր մասնակիցներ ներգրավեն. դա նրանց հաջողվեց։ Նոր անդամների շարքում էր Ֆրանցիսկո Արիաս Կարդենասը, ով «Հեղափոխական բոլիվարական շարժում-200»-ի շարքերը համալրեց 1985 թվականի մարտին[2]։

Իր ազատազրկությունից դուրս գալու առաջին տարիներին Ուգո Չավեսը 1994 թվականին հանդես եկավ ընդդեմ ընտրությունների մասնակցության՝ համարելով դրանք նախանշված. իսկ բուն քվեարկությունը ծառայում է ընդամենը կարգուկանոնի օրինականացմանը[3]։ Այն բերեց պառակտումների, որի արդյունքում Չավեսին լքեց «Հեղափոխական բոլիվարական շարժում-200» շարժման ներկայացուցիչ ու նրա վաղեմի զինակից Ֆրանսիսկո Արիաս Կարդենասը[3]։ Որոշ ժամանակահատված շարժման ղեկավարը պետական նոր հեղափոխության հնարավորության մասին էր մտածում։ Ավելի ուշ, Չավեսի մի քանի զինակիցներ, այդ թվում և Լուիս Միկիլենան, համոզեցին նրան, որ վերանայի իր սկեպտիկ հայացքները ընտրությունների հարցում և, որ Չավեսը կկարողանա հաղթել այնքան համոզիչ, որ կառավարությունը ստիպված կընդունի նրա հաղթանակը[3]։

Չավեսը ձևավորեց բուհերում դասավանդող և ուսանող հոգեբանների և սոցիոլոգների խումբ, որպեսզի իրականացնի մասշտաբային սոցիալական հետազոտություն։ Նրանց աջակցությամբ Բոլիվարական շարժման շարքային անդամները հարցումներ իրականացրին տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում ամբողջ երկրի տարածքում։ Արդյունքները ցույց տվեցին, որ հարցվողների 70 %-ը կսատարի Ուգո Չավեսին, որպեսզի վերջինս դառնա նախագահ։ 57 % ասաց, որ կընտրի հենց Չավեսին։ Չավեսի դիրքորոշման վրա ազդեց նաև Արիաս Կարդենասի հաղթանակը Սուլիայի նահանգի նահանգապետի պաշտոնում 1995 թվականի նոյեմբերին։ Վերջապես, 1997 թվականի ապրիլին «Հեղափոխական բոլիվարական շարժում-200»-ը որոշեց Չավեսին առաջադրել այդ պաշտոնին։ Արդյունքում անդամների մի մասը որպես դժգոհության դրսևորում լքեցին շարժումը։ 1997 թվականի հուլիսին Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը գրանվեց Հինգերորդ հանրապետության շարժումը։ Հին անունից ստիպված հրաժարվեցին, քանի որ վենեսուելական օրենսդրությամբ արգելվում էր Սիմոն Բոլիվարի անունը օգտագործել կուսակցության անվանման մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Gott: In the Shadow of the Liberator: Hugo Chávez and the Transformation of Venezuela, p. 40. London: Verso, 2000 ISBN 978-1-85984-775-6
  2. Gott, p. 41
  3. 3,0 3,1 3,2 Bart Jones: Hugo! The Hugo Chavez Story from Mud Hut to Perpetual Revolution. London: The Bodley Head, 2008. p. 202—204

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել