Հեկտոր Ռշտունի

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Հեկտոր Գալուստի Ռշտունի (նոյեմբերի 29, 1915(1915-11-29)[1], Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1998(1998-05-28)[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրականագետ-քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Հեկտոր Ռշտունի
Ծնվել էնոյեմբերի 29, 1915(1915-11-29)[1]
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 28, 1998(1998-05-28)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1937)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1973)
Մասնագիտությունգրականագետ և գրական քննադատ
ԱշխատավայրՀԱՊՀ, Շիրակի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Հեկտոր Ռշտունին ծնվել է 1915 թվականին Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) միջնակարգ դպրոցը։ 1930-1935 թվականներին աշխատել է Երևանի համար 9 և 7 դպրոցներում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935 թվականին էքստեռն քննություններ է տվել և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսը, ավարտել է Երևանի պետական համալսարանը (1937)։ 1937 թվականից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում։ 1937-1949 թվականին աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես հայոց լեզվի ավագ դասախոս։ 1950 թվականին «Գեղամ Սարյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Սիամանթո» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1961 թվականից դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Ռշտունու աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ գրական խոշոր դեմքերին, խորհրդային գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական վերլուծության հարցերին («Գեղամ Սարյան», 1958, «Դանիել Վարուժան», «Սիամանթո», 1970, մենագրություններ)[2]։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

«Հայ դասականների գրադարան» մատենաշարի «Սիամանթո»։ «Դանիել Վարուժան» (1979) հատորի բնագիրը պատրաստել, առաջաբանները գրել, ծանոթագրություններն ու բառարանները կազմել է Ռշտունին[3][4]։

Երկեր խմբագրել

  • Գեղամ Սարյան, Երևան, Հայպետհրատ, 1958, 190 էջ։
  • Դանիել Վարուժան, Երևան, Հայպետհրատ, 1961, 290 էջ[5]։
  • Սիամանթո, Երևան, Հայպետհրատ, 1970, 480 էջ[5]։
  • Սիամանթո, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտւտի հրատարակչություն, 1979, 50 էջ։
  • Միսաք Մեծարենց, Երևան, Սովետական գրականություն հրատարակչություն, 1986, 320 էջ։

Մամուլ խմբագրել

  • «Զանգվի ափին» (գրախոսություն Սիլվա Կապուտիկյանի «Զանգվի ափին» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13259
  2. «AV Production - Հեկտոր Ռշտունի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Ռշտունի Հեկտոր | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ռշտունի, Հեկտոր». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկտոր Ռշտունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։