Հելեն Լուկաս

կանադացի նկարիչ, գրող

Հելեն Լուկաս (անգլ.՝ Helen Lucas, օգոստոսի 25, 1931(1931-08-25)[1], Ուեյբերն, Սասկաչևան, Կանադա - նոյեմբերի 27, 2023(2023-11-27)[2]), կանադացի նկարիչ, որի աշխատանքներում պատկերված են հունական ուղղափառ սրբապատկերներ, կանանց սեքսուալություն և ծաղիկներ։

Հելեն Լուկաս
անգլ.՝ Helen Lucas
Ծնվել էօգոստոսի 25, 1931(1931-08-25)[1]
ԾննդավայրՈւեյբերն, Սասկաչևան, Կանադա
Վախճանվել էնոյեմբերի 27, 2023(2023-11-27)[2] (92 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՕնտարիոյի գեղարվեստի քոլեջ
Մասնագիտությունգրող և նկարչուհի
Պարգևներ
Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հելեն Լուկասը ծնվել է Կանադայի Սասկաչևան նահանգի Ուեյբերն քաղաքում, մեծացել է Սասկատունում։ Եղել է խստապահանջ հույն ծնողների ավագ զավակը։ Ավանդական կրոնական թեմաների ազդեցությունը նրա առօրյա կյանքի վրա գալիս է ծանր մանկությունից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Լուկասը մեկ տարի նախաբժշկական կրթություն է ստացել, այնուհետև տեղափոխվել Տորոնտո և սովորել Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում, որտեղ էլ սկսել է նկարել։ Չնայած նրա առաջին ցուցադրությունը դրական կարծիքներ ստացավ, հունական եկեղեցին հորդորեց Հելենին դադարեցնել ստեղծագործել արվեստի բնագավառում[3][4][5]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1973-1979 թվականներին Լուկասը դասավանդել է Օնտարիո նահանգի Օքվիլ քաղաքի Շերիդան քոլեջում՝ որպես գծագրության և նկարչություն վարպետ։ Այնտեղ աշխատելու տարիներին ստեղծել է մի շարք քաղաքական սև և սպիտակ գործեր և աշխատել Կանադայի կանանց ուսումնասիրությունների համահիմնադիր Շիլա Ուիլկինսոնի հետ[6][7]։

Լուկասի աշխատանքներում աչքի են ընկնում մեծ կտավների վրա ստեղծված գունագեղ ծաղիկները, սակայն ավելի վաղ նկարազարդումներն ու նկարները ներկայացնում էին հունական ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, Մարիամ Աստվածածնին, կանանց սեքսուալությունը[8]։ Այս ժամանակաշրջանում Լուկասի աշխատանքում արտացոլված մութ բնույթը կապված էր իր խիստ դաստիարակության և նրա առաջին ամուսնու հետ ունեցած 20-ամյա ամուսնության ընթացքում ունեցած դժբախտության հետևանքների հետ[3][5][9]։ Լուկասը բացատրում է, որ այդ ընթացքում նա «գույն չէր զգում»[10]։ Լուկասի աշխատանքների թեմատիկ անցումը ներկայացված է Դոննա Դավեի «Հելեն Լուկաս. նրա ճանապարհորդությունը` մեր ճանապարհորդությունը» ֆիլմում, որը Չիկագոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին[11][12]։ Ֆիլմում ներառված է նրա ընկեր Մարգարետ Լորենսի հետ հարցազրույցը։ Լուկասի նկարները ներառվել են Լոուրենսի «Սուրբ Ծննդի պատմություն» գրքում (Նյու Յորք և Տորոնտո, 1980)։ Լոուրենսը Լուկասի ներդրումները նկարագրում է որպես «ուրախ, գեղեցիկ և իմաստուն»[13]։

1970-ական թվականներից մինչև 1990-ական թվականները, բացի արվեստով զբաղվող կանանց վերաբերյալ դասախոսություններ կարդալուց, Լուկասը հաճախ հյուրընկալվում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ[14]։ Լուկասի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ճապոնիայում։ Մի շարք ստեղծագործություններ ձեռք են բերվել Կանադայի հանրային հավաքածուների և միջազգային մասնավոր հավաքածուների կողմից։ Լուկասը հրատարակել է գծանկարներ և տեքստեր մի շարք թերթերում, ամսագրերում, ակտիվ մասնակցություն է ունեցել Կանադայի կանանց ուսումնասիրությունների ծրագրերում։ Նա շարունակում է ստեղծագործել Օնտարիոյի King Township թաղամասում գտնվող իր ստուդիայում, որտեղ ապրել է իր երկրորդ ամուսնու` Դերեկ Ֆուլերի հետ` մինչև նրա մահը՝ 1996 թվական[3][10]։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

2012 թվականին արժանացել է Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալի, ինչպես նաև 1991 թվականին ստացել է Յորքի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[15]։

Հրապարակումներ խմբագրել

  • Angelica. Toronto: Kakabeka Pub. Co. 1973. էջ 71. As well as This is my beloved--sometimes. [Toronto]: Proclaim. 1981. ISBN 9780919415003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Helen Lucas — 2008.
  2. 2,0 2,1 2,2 Helen LucasLegacy.com.
  3. 3,0 3,1 3,2 Mawhinney, Jannice (1997 թ․ նոյեմբերի 1). «Artist discovers the joy of painting». Toronto Star.
  4. Allen, Jocelyn (1996). «Helen Lucas: Her Journey -- Our Journey». Canadian Woman Studies/Les cahiers de la femme. 16 (3): 147. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 Iaboni, Sue (2013). «Two King Artists with Huge Canvases and Even Bigger Hearts» (PDF). No. Spring. King Mosaic. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  6. Lynn, Marlon (2011). «Shelagh Brenda Wilkinson, September 18, 1928-November 16, 2011: such a long journey». Canadian Woman Studies. 29 (1–2): 77. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  7. Ricciutelli, Luciana (2011). «Marion Lynn and Shelagh Wilkinson: an interview with the CWS/cf founders». Canadian Woman Studies. 29 (1–2): 86. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  8. Lindley, Susan Hill; Stebner, Eleanor J., eds. (2008). The Westminster handbook to women in American religious history (1st ed.). Louisville, Ky.: Westminster John Knox Press. էջ 135. ISBN 9780664224547. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  9. Kritzwiser, Kay (1980 թ․ նոյեմբերի 7). «Artist helen lucas says it with flowers». The Globe and Mail.
  10. 10,0 10,1 «A talent in bloom». Toronto Star. 2005 թ․ հունիսի 4.
  11. «Inventory of the Donna Davey fonds». York University Libraries. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  12. Trueman, Peter (1996 թ․ մարտի 30). «Flower Power Why Lucas documentary is the kind of show CBC should invest in». Toronto Star.
  13. Xiques, Donez (2005). Margaret Laurence the making of a writer. Toronto: Dundurn Press. էջ 253. ISBN 9781459714694. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  14. «Helen Lucas' biography». Helen Lucas. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Honorary Degree Recipients». University Secretariat. York University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել