Հելեն Բրաուն (անգլ.՝ Helen Gurley Brown, փետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3][…], Green Forest, Քարոլի շրջան, Արկանզաս, ԱՄՆ - օգոստոսի 13, 2012(2012-08-13)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6]), ամերիկացի գրող և լրագրող, ֆեմինիստ, Cosmopolitan կանանց ամսագրի խմբագիր։

Հելեն Բրաուն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրGreen Forest, Քարոլի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 13, 2012(2012-08-13)[4][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWoodbury University? և Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց
Մասնագիտությունխմբագիր, գրող, լրագրող և գործարար
ԱմուսինԴևիդ Բրաուն
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Helen Gurley Brown Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Հելեն Գերլի Բրաունը ծնվել է ուսուցիչների ընտանիքում[7]։

Կրթություն խմբագրել

1939 թվականին Հելեն Բրաունն ուսումը սկսել է Տեխասի կանանց քոլեջում, իսկ հետո ընդունվել Է Կալիֆոռնիայի Վուդբերի Բիզնես քոլեջ։

Գրական գործունեություն խմբագրել

40 տարեկանում Հելեն Բրաունը թողարկել է իր առաջին գիրքը՝ «Սեքսը և միայնակ աղջիկը», որում աղջիկներին և կանանց խորհուրդներ էր տալիս, թե ինչպես ֆինանսապես անկախ դառնալ և սեքսից հաճույք ստանալ անկախ նրանից՝ ամուսնացած կին է, թե ոչ։ Իր աշխատանքում Հելեն Բրաունն առաջին անգամ բացահայտ խոսել է սեքսի մասին առանց պարտավորությունների։ Այդ ժամանակից ի վեր շատ հրատարակություններ Հելեն Բրաունին հրավիրել են համագործակցության։ Ավելի ուշ Հելեն Բրաունը թողարկել է «Սեքս և գրասենյակ. թե ինչպես կարելի է ստեղծել հաջող կարիերա և կազմակերպել անձնական կյանքը», «Կանացի կանոններ. ժամանակակից կնոջ ուղեցույց», «Միայնակ աղջկա խոհարարական գրքույկ» և այլն։

Cosmopolitan խմբագրել

Cosmopolitan-ի գլխավոր խմբագրի պաշտոնը Հելեն Բրաունը զբաղեցրել է 1965 թվականին 43 տարեկան հասակում։ Բրաունը վերացրել է տնային տնտեսության խորագիրը՝ այն փոխարինելով ոճային խորհուրդներով, և նոր կարգախոս է առաջարկել Cosmopolitan-ի համար՝ fun, fearless, females «զվարճանք, խիզախություն և ֆեմինիզմ»։ Cosmopolitan-ի գլխավոր խմբագրի պաշտոնը Հելեն Բրաունը լքել է 1997 թվականին։

Մահ խմբագրել

Հելեն Բրաունը մահացել է 2012 թվականին 90 տարեկան հասակում[8]։

Մատենագրություն խմբագրել

  • Sex and the Single Girl (1962)
  • Lessons In Love—LP Record on How To Love A Girl & How To Love A Man (1963)
  • Sex and the Office (1965)
  • Outrageous Opinions of Helen Gurley Brown (1967)
  • Helen Gurley Brown’s Single Girl’s Cookbook (1969)
  • Sex and the New Single Girl (1970)
  • Having It All (1982)
  • The Late Show: A Semi Wild but Practical Guide for Women Over 50 (1993)
  • The Writer’s Rules: The Power of Positive Prose—How to Create It and Get It Published (1998)
  • I’m Wild Again: Snippets from My Life and a Few Brazen Thoughts (2000)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Helen Gurley Brown, Groundbreaking Cosmopolitan Editor, Dead at 90 | The Wrap Media
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #104992824 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Helen Gurley Brown». The Telegraph. Telegraph Media Group. 2012 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Hendricks, Nancy. «Helen Marie Gurley Brown». Encyclopedia of Arkansas. The Central Arkansas Library System. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Helen Gurley Brown dies at 90». Chicago Tribune. 2012 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Բրաուն» հոդվածին։