Հելեն Այլոն

ամերիկացի մուլտիմեդիա էկոֆեմինիստ արվեստագետ

Հելեն Այլոն (անգլ.՝ Helène Aylon, փետրվարի 4, 1931(1931-02-04)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 6, 2020(2020-04-06)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), մուլտիմեդիայի ամերիկացի նկարչուհի, էկոֆեմինիստ[3][4]։ Նրա ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք շրջափուլի՝ «ընթացքային արվեստ» (1970-ական թվականներ), «հակամիջուկային արվեստ» (1980-ական թվականներ) և «G-d ծրագիր» (1990-2000-ական թվականներ). վերջինս հրեական Աստվածաշնչի և այլ ավանդույթների ֆեմինիստական մեկնաբանությունն է։ 2012 թվականին Այլոնը հրատարակել է «Ներսում գտնվող ամեն ինչ պետք է ազատություն ստանա. Իմ հրեական ուղղափառ օրիորդությունը, իմ կյանքը՝ որպես ֆեմինիստ նկարիչ» գիրքը[4]։ Նա մահացել է 2019-2020 թվականներին տարածված COVID-19 համավարակի ժամանակ` COVID-19-ի հարուցած բարդությունների պատճառով։

Հելեն Այլոն
անգլ.՝ Helène Aylon
Ծնվել էփետրվարի 4, 1931(1931-02-04)[1]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 6, 2020(2020-04-06)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ
Մասնագիտությունարվեստագետ և նկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Կայքheleneaylon.com
 Helene Aylon Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Այլոնը ծնվել է 1931 թվականին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Այնտեղ նա հրեական դաստիարակություն է ստացել, հմտորեն տիրապետել է եբրայերենին[5]։ Ուսանել է Շուլամիթի օրիորդաց դպրոցում և Միդրաշայի ավագ դպրոցում։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին նշանվել է տիրացուական ուսանող Մանդել Ֆիշի հետ։ 1949 թվականին նրանք ամուսնացել են[6][7]։ Ամուսնությունից անմիջապես հետո Այլոնը տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ նրա ամուսինը ռաբբի էր աշխատում։ Երկու տարի անց նրանք ունեցել են որդի՝ Նատանիել Ֆիշը, ապա վերադարձել Բրուքլին, որտեղ էլ ծնվել է նրանց դուստրը՝ Ռենի Էմունահը։ 1956 թվականին Մանդել Ֆիշին քաղցկեղ են ախտորոշել, ինչն էլ հինգ տարի անց խլել է նրա կյանքը[3][4][5]։

Ամուսնու մահից առաջ Այլոնն ընդունվել է Բրուքլինի գեղարվեստի քոլեջ, որտեղ աշակերտել է Ադամ Ռեյնհարդտին։ Քոլեջն ավարտելուց հետո նրան հանձնարարվել է որմնանկար ստեղծել Բրուքլինի Բեդֆորդ Սթայվեսանտ շրջանի երիտասարդության զբաղվածության կենտրոնի համար։ Թերթի հոդվածի համար լուսանկարվելիս նա ասել է, որ իր անունը Հելեն Այլոն է. ազգանունը իրականում նրա անվան եբրայերեն տարբերակն է[3][5]։ Հետագայում Այլոնը դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում և Օքլենդի Կալիֆոռնիայի արվեստների և արհեստների քոլեջում[8]։

Այլոնի առաջին նշանավոր աշխատանքը` «Rauch (Spirit, Wind, Breath)» (1965), եղել է 16 ֆուտանոց որմնանկար, որն ստեղծվել է Քենեդիի միջազգային օդանավակայանում ներկայումս գոյություն չունեցող սինագոգի գրադարանի համար. որմնանկարում նա փորձել է հուդայականությունը պատկերել կանանց աչքերով[9]։

Ընթացքային արվեստ խմբագրել

1970-ական թվականներին Այլոնը Կալիֆոռնիայում կատարել է ընթացքային արվեստի իր առաջին հետազոտությունը։ 1974–1977 թվականներին նա ստեղծել է «Ժամանակի ընթացքում փոփոխվող նկարներ» (անգլ.՝ Paintings That Change) շարքը, որը ներառում էր «Tar Pouring», «Drifting Boundaries», «Receding Beige» և «Oval on Left Edge» աշխատանքները։ Բոլոր գործերը յուղաներկով էին, ինչը հետագայում դրանց տեսքի փոփոխման պատճառ է դարձել[4]։ 1978 թվականին սկսել է աշխատել «The Breakings» շարքի վրա, որի համար կտավատի յուղ է լցրել ստուդիայի հատակին և սպասել, որ այն հաստ շերտ կազմի։ Այնուհետև թեքել է վահանակը, որպեսզի ձգողականության ուժի ազդեցությամբ յուղը ձևավորի մակերևույթի տակ գտնվող տոպրակ, որը հետագայում կոտրել է։ Արդյունքում աշխատանքը բոլորովին այլ տեսք է ստացել[10]։ Այլոնն այս աշխատանքը նկարագրել է որպես «շատ խոնավ, ընթացքային արվեստի օրգազմային աշխատանք»[4]։ 1970-1972 թվականներին Այլոնի աշխատանքները ցուցադրվել են Մաքս Հաթչինսոնի պատկերասրահում՝ Սոհոյում, իսկ 1975-1979 թվականներին նրա «ժամանակի ընթացքում փոփոխվող» նկարները ցուցադրվել են Բեթթի Փարսոնսի, Սյուզան Քոլդուելի պատկերասրահներում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Օքլենդի թանգարանում[4]։

Հակամիջուկային և էկոֆեմինիստական արվեստ խմբագրել

 
Երկիր մոլորակի շտապ օգնություն

1980-ական թվականներին Այլոնն էկոֆեմինիստ էր[4]։ Այս շրջանում նա ստեղծել է հակամիջուկային և էկոակտիվիստական աշխատանքներ, որոնցից է «Երկիր մոլորակի շտապ օգնությունը» (անգլ.՝ Earth Ambulance)[11]:

Այս աշխատանքում պատկերված է շտապ օգնության մեքենա, որը խորհրդանշում է մոլորակը` միջուկային պատերազմից պաշտպանելու փորձը։ Շտապ օգնության մեքենան պատկերելու համար Այլոնը ցեխ է հավաքել Միացյալ Նահանգների ռազմավարական օդային հրամանատարության, ուրանի հանքերի և միջուկային ռեակտորների բազաներից։ Նա այդ ցեխը լցրել է բարձի երեսների մեջ և օգտագործել 1982 թվականի հունիսի 12-ին ներկայացման մեջ` ՄԱԿ-ի միջուկային զինաթափման երկրորդ հատուկ նստաշրջանի ժամանակ։

1992 թվականին Սառը պատերազմի ավարտը նշելու համար նա սերմերով լի շտապօգնության մեքենան տեղադրել է Բրուքլինի կամուրջի խարիսխում, որն այլընտրանքային տարածք էր Նյու Յորքում։ Նախկին ծրագրերի բարձի երեսները կախել է սարքավորման շրջակայքում[4]։ Իր ավելի ուշ շրջանի «Bridge of Knots» աշխատանքում Այլոնն ստեղծել է տրիկոտաժային բարձերեսների շղթաներ՝ միջուկային պատերազմի մասին տողերով. այդ բարձերը պատրաստվել են Նոքսվիլի արվեստի թանգարանում (1993 թվական), Բերքլիի արվեստի թանգարանում (1995 թվական) և Ամերիկյան համալսարանի թանգարանում (2006 թվական)[9][12]։

1985 թվականին Այլոնը մեկնել է Ճապոնիա՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումների 40-րդ տարելիցը նշելու համար։ Սերմերի, հացահատիկի, պատիճների և բամբուկի լողացող պարկերը գետով ուղարկվել են դեպի այդ երկու քաղաքները[8][13]։ 1995 թվականին այդ իրադարձությունը պատկերող տեսահոլովակը ցուցադրվել է «Sony Jumbotron»-ում՝ Թայմս Սքվերում։

«G-d» ծրագիր խմբագրել

Այլոնը 1961 թվականին՝ ամուսնու մահից հետո, զարգացրել է բարեփոխված հուդայականության տեսությունը, որը մերժել է Մովսեսի հինգ գրքերի (անգլ.՝ the Five Books of Moses) հայրիշխանական գաղափարները[14]։ 1990-ական թվականներին Այլոնն սկսել է ինը մասից կազմված «G-d» ծրագիրը, որը տևել է երկու տասնամյակ։ Ծրագրի առաջին աշխատանքը՝ «G-d-ի ազատագրումը» (անգլ.՝ The Liberation of G-d), ներառել է Մովսեսի հինգ անգլերեն և եբրայերեն գրքերը՝ թավշյա կազմով։ Յուրաքանչյուր էջ ծածկված է կիսաթափանցիկ մագաղաթով։ Մագաղաթները թերթելու ձայնը ձայնագրվել է և օգտագործվել ցուցադրության ժամանակ[15]։

Այլոնը Թորայից 54 մեջբերում տեղադրել է ապակե դարակաշարերի վրա՝ Մովսեսի հինգ գրքերին կից, և վարդագույնով ընդգծել այն արտահայտությունները, որոնք ըստ նրա հայրապետական վերաբերմունք են արտահայտում[5]։ Առանձնացրել է նաև կեղծ կերպով Աստծուն վերագրված այն բառերը և արտահայտությունները, որոնք վրեժխնդրության, խաբեության, դաժանության և չարամտության զգացողություն էին առաջացնում[8][16]։

Աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է 1996 թվականի մարտին՝ Համմեր թանգարանում։ Այլոնն այս ցուցադրությանը հրավիրել է տարածաշրջանի ռաբիներին՝ իր աշխատանքը քննարկելու[17]։

1997 թվականին ավարտել է ծրագրի երկրորդ աշխատանքը՝ «Կանանց բաժինը» (անգլ.՝ The Women's Section), որը նվիրված է այն կանանց, որոնց հեռացած ամուսինները նրանց չեն տալիս կրոնական ամուսնալուծություն, ինչը նրանց համար անհնար է դարձնում երկրորդ անգամ ամուսնանալը։ Ներառված են Թորայի տեքստերը, որոնք խոսում են կանանց «անմաքրությունից» և «կուսությունից»։

1998 թվականին Այլոնն ստեղծել է երրորդ աշխատանքը՝ «Իմ հուշատետրերը» (անգլ.՝ My Notebooks), որը կազմված էր 54 դատարկ, 8,5 × 11 չափի հուշատետրերից, որոնք կազմում են սյունակների մի խումբ։ Փակ հուշատետրերը իրենց մուգ ծածկոցներով սև սյուներ են ստեղծում, բաց հուշատետրերը ձևավորում են սպիտակ սյուներ։ Հուշատետրերի միջոցով երևում է հրեական օրիորդաց դպրոցում Այլոնի նկարների թափանցիկությունը[18]։ Այլոնան ասել է. «Աշխատանքը նվիրված է տիկին Ռաշիին և տիկին Մայմոնիդին, անկասկած, նրանք ասելու բան կունենան»։

Այս աշխատանքն ուղղված էր կանանց կրթության խնդրի բարձրաձայնմանը[17]։ Այն նաև վկայակոչել է Այլոնի օրիորդաց դպրոցի ուսուցչուհիներին, որոնք կարող էին դասավանդել միայն արական սեռի ռաբիների աշխատանքների մեկնությունները[12][19]։

1999 թվականին Այլոնն ստեղծել է շարքի չորրորդ աշխատանքը՝ «Էպիլոգը. Մենակ մայրիկիս հետ»։ Նկարում պատկերված է յոթ ոտնաչափ երկարությամբ տաղավար, որի առջև՝ հատուկ հարմարանքի վրա, դրված է երկու Աստվածաշունչ[20]։ Աստվածաշնչերի վերջին գլուխների օրհնություններն ընդգծված են[20]։ Աշխատանքի տեղադրման ժամանակ միացվել է նաև Այլոնի և նրա մոր խոսակցության ձայնագրությունը։ Այս աշխատանքը նվիրված էր Այլոնի մորը[20]։

1999 թվականին Այլոնն ստեղծել է ծրագրի հինգերորդ աշխատանքը՝ «Իմ ամուսնական պալատը. Իմ ամուսնական պայմանագիրը» (անգլ.՝ My Bridal Chamber: My Marriage Contract): Նկարում պատկերված է սպիտակ սավանով ծածկված մի պարզ մահճակալ, որն Այլոնը պատրաստել է թաշկինակներից և հարսանեկան հովանոցից։ Դրա շուրջը չորս սյուներ են` լուսանկարներով, որտեղ Այլոնն է՝ իր հարսանեկան զգեստով։ Հետևում գրված են Ղևտականից մեջբերումներ՝ կանանց «պիղծ» լինելու վերաբերյալ։ Այս աշխատանքը կանանց ամուսնական և կրոնական սահմանափակումների մասին է։

2000-2001 թվականներին Այլոնն ստեղծել է ծրագրի վեցերորդ աշխատանքը՝ «Իմ հարսանեկան պալատը. Իմ ամուսնական մահճակալը/Իմ անպիղծ օրերը»[21][22]։

Այս աշխատանքում Այլոնը սպիտակ սավանի վրա նկարներով ներկայացրել է դաշտանային ցիկլը[23]։

2002 թվականին Այլոնն ավարտել է շարքի յոթերորդ աշխատանքը` «The Partition Is in Place, But the Service Can't Begin»[22][24]: Այս աշխատանքում կա ցիցիտից պատրաստված պատ և Լացի պատի մեծ լուսապատճեններից[24]։ Ստեղծագործությունն ուղղափառ սինագոգում և Լացի պատի մեջ տղամարդ և կին աստվածապաշտների միջև խտրականության մասին է։ Ինչպես նշել է Այլոնը. «Այն նյութը, որը ես հարմար էի գտնում տղամարդ և կին աստվածապաշտների միջև խտրականությունը ներկայացնելու համար, պատրաստված է կրոնական տղամարդկանց հագած ծիսական աղբից։ Բայց եթե լինեին ինը տղամարդ և հազար կին աստվածապաշտներ, ծառայությունը չէր կարող սկսվել, քանի որ ծառայությունը պահանջում է տասը տղամարդու ներկայություն»[10]։

1980 և 2005 թվականներին Այլոնն ստեղծել է շարքի ութերորդ աշխատանքը՝ «Ըմբիշները» (անգլ.՝ Wrestlers)[22]: Նկարում ներկայացված է Այլոնը՝ լանդշաֆտային լուսանկարների ֆոնին իր նախատատերին փնտրելիս[4][25]։ 2005 թվականին նա պատկերին մի շերտ էլ է ավելացրել՝ կենտրոնանալով մի նախատատի վրա, որին կոչել է Հաշեմշելա, ինչը եբրայերեն նշանակում է «նրա անունը»[26]։ Այս աշխատանքն Այլոնը նվիրել է Անա Մենդիետային[4]։

2007 թվականին Այլոնն ավարտել է «G-d» ծրագրի իններորդ և վերջին աշխատանքը՝ «All Rise» երևակայական ֆեմինիստական դատարանը, որտեղ կանայք, որոնց արգելված էր մասնակցել հրեական «Beit Din» դատարանի աշխատանքներին, այժմ կարող են դատել[4][27]։ Այս աշխատանքում եռաստիճան փայտե հարթակի վրա կա երեք աթոռ, որոնցից կախված են ցիցիտներ` կողքից ամրացված վարդագույն երկու դրոշով, որոնց վրա գրված է՝ «Մենք G-d-ին ենք հավատում»[28]։ Հայցվորների նստարանը ուղղված է «Beit Din»-ին[28]։ Այլոնն ասել է. «Ես խնդրում եմ երեք տղամարդուց բաղկացած ավանդական «Beit Din»-ին իրենց շարքերում որպես դատավոր ընդունել նաև կնոջ։ Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը Երկրի, Աստծո և կանանց փրկությունն է. բոլորը խրվել են պատրիարքական նշումների մեջ[28]»:

Մահ խմբագրել

Այլոնը մահացել է 2020 թվականի ապրիլի 6-ին՝ COVID-19-ի հարուցած բարդություններից[29][30]։

Ճանաչում խմբագրել

Այլոնի աշխատանքները պահվում են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում և Հրեական թանգարանում։ Նա դրամաշնորհներ է ստացել «National Endowment for the Arts», «Pollock-Krasner Foundation», «New York State Council for the Arts» և «New York Foundation for the Arts» կազմակերպություններից։

Մրցանակներ խմբագրել

2016 թվականին արժանացել է «Women's Caucus for Art Lifetime Achievement» մրցանակին[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 https://www.artnews.com/art-news/news/helene-aylon-dead-coronavirus-1202683365/
  3. 3,0 3,1 3,2 Debra Nussbaum Cohen, "The Liberation of Helène Aylon," Forward (13 July 2012).
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Helène Aylon, Whatever Is Contained Must Be Released: My Jewish Orthodox Girlhood, My Life as a Feminist Artist (New York: Feminist Press, 2012).
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gloria Feman Orenstein, "Torah Study, Feminism and Spiritual Quest in the Work of Five American Jewish Women Artists," Nashim: A Journal of Jewish Women's Studies & Gender Issues 14 (Fall 2007): 97–130.
  6. "Helène Aylon, Bucking the Bridal Bridle," Washington Post, 30 December 2001.
  7. Dinitia Smith, "Artist Challenges Ancient Marital Rituals"," Chicago Tribune (25 July 2001).
  8. 8,0 8,1 8,2 Leslie Katz, "Pen in Hand, Artist Highlights Disturbing Torah Verses," Jewish Bulletin of Northern California (6 September 1996).
  9. 9,0 9,1 Alison Gass, "The Art and Spirituality of Helène Aylon," Bridges 8 (Spring 200): 12–18.
  10. 10,0 10,1 Barbara Cavaliere, "Helène Aylon," Arts Magazine (May 1979): 29–30.
  11. Michael Wise, "Double Yentls, Chanel Kippahs and P.C. Torahs: The Times are Changing the Jewish Museum," Forward (1 July 1994).
  12. 12,0 12,1 Roberta Smith, "When the Medium Doesn't Agree With the Message," New York Times (28 August 1992).
  13. Benjamin Genocchio, "Magic Ambulance Seeks End to Warfare," New York Times (15 January 2006).
  14. Rolando Matalon and Helène Aylon, "A Conversation between Artist Helène Aylon and Rabbi Rolando Matalon," Bridges 8 (Spring 2000): 19–24.
  15. Ilana Stanger, "Liberating God: Artist Helène Aylon Edits Genesis with Her Pink Magic Marker," Lilith (31 October 1996).
  16. Max Halpern, "Five Artists—Five Faiths: Spirituality in Contemporary Art: Aukland Art Museum," Art Paper 29, no. 1 (January/February 2005):42.
  17. 17,0 17,1 Christopher Knight, "Too Jewish? Good Query," LA Times (4 February 1997).
  18. Ruth Ost, "About the Cover: Helène Aylon's My 54 Notebooks," Cross Currents 48, no. 2 (Summer 1998): 248.
  19. Grace Glueck, "Creative Souls who Keep the Faith or Challenge its Influence," New York Times(21 April 2000).
  20. 20,0 20,1 20,2 Matthew Baigell (2006). American Artists, Jewish Images. Syracuse University Press. էջեր 181–. ISBN 978-0-8156-3067-8.
  21. «Feminist Art Topics: Marriage/Weddings». Ktpress.co.uk. 2005 թ․ մարտի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  22. 22,0 22,1 22,2 «HelèneAylon.com - The G-D Project». Heleneaylon.com. 2011 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  23. «Jewish Women's Archive - Sculpture». Sculpture705.rssing.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  24. 24,0 24,1 Matthew Baigell (2006). American Artists, Jewish Images. Syracuse University Press. էջեր 182–. ISBN 978-0-8156-3067-8.
  25. 12/18/2012 7:26 pm EST (2012 թ․ դեկտեմբերի 18). «Redeeming Eve: Female Orthodox Jewish Artists Come Out (PHOTOS) | Sarah Lehat». Huffingtonpost.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. «Wrestlers». HeleneAylon.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  27. Ignacio Villarreal. «Exhibition of Contemporary Art and Design for Jewish Life Opens». Artdaily.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  28. 28,0 28,1 28,2 Goldreich, Gloria. «The Arts: Timeless and Fresh Rituals». Hadassah Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  29. Alex Greenberger. «Helène Aylon, Eco-Feminist Artist Who Pondered Change, Is Dead at 89 of Coronavirus-Related Causes». Artdaily.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  30. Cohen, Debra Nussbaum. «Feminist Jewish artist Helene Aylon dies of coronavirus at 89». Times of Israel. JTA. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  31. Karin, Luner (2016). Women's Caucus for Art: Honor Awards for Lifetime Achievement in Visual Arts 2016. http://www.nationalwca.org/LTAcat-pics/LTA/LTA2016.pdf: Women's Caucus for Art. էջեր 10–13. ISBN 978-1-939637-12-3. {{cite book}}: External link in |location= (օգնություն)CS1 սպաս․ location (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Այլոն» հոդվածին։