Հելենա Մոջեևսկա
Հելենա Մոջեևսկա (լեհ.՝ Helena Modrzejewska, հոկտեմբերի 12, 1840[1][2][3], Կրակով, Կրակովի Հանրապետություն[4] - ապրիլի 8, 1909[5][3], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ դերասանուհի։
![]() լեհ.՝ Helena Modrzejewska | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1840[1][2][3] |
Ծննդավայր | Կրակով, Կրակովի Հանրապետություն[4] |
Մահացել է | ապրիլի 8, 1909[5][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Karol Bodzenta Chłapowski? |
Երեխա(ներ) | Ռալֆ Մոջեևսկի[6] |
1865 - 1869 թթ. հանդես է եկել Կրակովի, 1869 - 1876 թվականներին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաիտոստի» թատրոններում։ Հյուրախաղերով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Մոջեևսկայի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարտ (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մոջեևսկան եղել է նաև Ս․ Վիսպյանսկու դրամաների լավագույն դերակատարուհիներից։
Կենսագրություն
խմբագրելՀելենա Մոջեևսկան ծնվել է Կրակովի Հանրապետությունում, 1840 թվականի հոկտեմբերի 12-ին[7][8]։ Ծննդյան անունը գրանցվել է որպես Յադվիգա Բենդա, սակայն հետագայում մկրտվել է որպես Հելենա Օփիդ՝ իր կնքահոր ազգանունով[7]։
Մոջեևսկայի ծագումը հայտնի չէ: Նրա մայրը՝ Յոզեֆա (Միսել) Բենդան, եղել է կրակովցի հարուստ վաճառական Շիմոն Բենդայի այրին[9]։ Իր ինքնակենսագրության մեջ Մոջեևսկան պնդում է, որ իր հայրը Մայքլ Օպիդ անունով երաժիշտ էր[10]։ Բենդա ընտանիքում իսկապես աշխատել է Միխալ Օփիդ անունով երաժշտության ուսուցիչ, որը հետագայում դարձել է Հելենայի կնքահայրը, սակայն Օփիդը չի ճանաչել Յոզեֆա Բենդայի երկու կրտսեր երեխաների հայրությունը[9]։
Կան ապացույցներ ըստ որոնց Հելենան և նրա ավագ եղբայրը՝ Ադոլֆը ծնվել են Յոզեֆայի և հարուստ և ազդեցիկ լեհ ազնվական արքայազն Վլադիսլավ Հիերոնիմ Սանգուշկոյի սիրավեպի արդյունքում[7][9]։ Հելենան ունեցել է կրտսեր քույր՝ Յոզեֆինան և մի քանի խորթ եղբայրներ Յոզեֆայի առաջին ամուսնությունից։ Հելենային և Յոզեֆինային հիմնականում մեծացրել է իրենց մորաքույր Թերեզան:
Մոջեևսկայի ինքնակենսագրության մեջ լուսաբանվել են նրա առաջին ամուսնության մանրամասները՝ նախկին խնամակալ Գուստավ Սիմայերի (լեհ.՝ Gustaw Zimajer) հետ։ Գուստավը եղել է դերասան և երկրորդ կարգի գավառական թատերախմբի ղեկավար[11]։ Գուստավի հետ Մոջեևսկայի ամուսնության ամսաթիվն անորոշ է։ Տարիներ անց Մոջեևսկան պարզել է, որ նրանք օրինական ամուսնացած չեն եղել, քանի որ Գուստավը դեռևս ամուսնացած է եղել իր առաջին կնոջ հետ, երբ իրենք ամուսնացել են[12]։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ որդին Ռուդոլֆը (հետագայում՝ Ռալֆ Մոջեևսկի) և դուստրը՝ Մարիլկան, որը մահացել է մանուկ հասակում[13]։
Գուստավ Սիմայերն օգտագործել է «Գուստավ Մոջեևսկի» բեմական անունը[14]։ 1861 թվականին բեմական դեբյուտը կատարելիս Հելենան ընտրել է այս անվան կանացի տարբերակը և հադես եկել որպես Հելենա Մոջեևսկա (Modrzejewska)[15]։ Հետագայում, արտերկրում հանդես գալով, նա պարզեցրել է իր անունը «"Modjeska"», որն անգլախոս հանդիսատեսին ավելի հեշտ էր արտասանել[16]։
Լեհական դերասանական կարիերայի սկզբում Մոջեևսկան խաղացել է Բոխնիայի, Նովի-Սոնչի, Պշեմիսլի, Ժեշուվի և Բերեժանիի բեմերում: 1862 թվականին առաջին անգամ հայտնվել է Լվովում՝ Յուլիուշ Սլովացկու «Բալադինա» դրամայում խաղալով «Սկիրկայի» դերը։ 1863 թվականից հանդես է եկել Իվանո-Ֆրանկիվսկում, Չեռնովցիում։
1865 թվականին Սիմայերը փորձել է Հելենայի համար պայմանագիր կնքել Վիեննայի թատրոնների հետ, սակայն ծրագիրը տապալվել է գերմաներենի վատ իմացության պատճառով։ Ավելի ուշ այդ տարի Հելենան հեռացել է Սիմայերից՝ վերցնելով իրենց որդուն՝ Ռուդոլֆին և վերադարձել Կրակով[17], որտեղ չորս տարրի թատերական գործունեությամբ է զբաղվել, այնուհետև, 1868 թվականին հանդես է եկել Վարշավայում, որտտեղ գտնվելու ութ տարիների ընթացքում ամրապնդել է թատերական աստղի իր կարգավիճակը: Նրա խորթ եղբայրները՝ Յոզեֆը և Ֆելիքս Բենդան Լեհաստանում նույնպես գնահատված դերասաններ են եղել։
Մի պատահարի արդյունքում երևում են տասնիններորդ դարի լեհական հասարակության սահմանափակումները: Մոջեևսկայի Վարշավայի ներկայացումներից մեկում միջնակարգ դպրոցի տասնյոթ աշակերտ նրան նվիրել են կարմիր-սպիտակ լեհական ազգային գույների ժապավենով կապած ծաղիկների փունջ: Աշակերտներին ռուսական կայսերական իշխանությունները մեղադրել են հայրենասիրական ցույց անցկացնելու մեջ։ Նրանց հեռացրել են իրենց դպրոցից և արգելել ընդունվել որևէ այլ դպրոց։ Աշակերտներից մեկը՝ Իգնասի Նոյֆելդը, այնուհետև կրակել է ինքն իրեն. Մոդրժեևսկան մասնակցել է նրա հուղարկավորությանը[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Helena_Modjeska
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ 7,0 7,1 7,2 Shattuck, 1987, էջ 126
- ↑ Modjeska, 1910, էջ 15
- ↑ 9,0 9,1 9,2 Coleman, 1969
- ↑ Modjeska, 1910, էջ 17
- ↑ Osnes, Beth (2001). Acting : an international encyclopedia. Santa Barbara, California Denver Colorado: ABC-CLIO. ISBN 978-1-57607-804-4. OCLC 50799341, 437170895
- ↑ Shattuck, 1987, էջեր 126, 317
- ↑ Modjeska, 1910, էջ 114
- ↑ The surname "Modrzejewski" likely derives from "modrzew," which is Polish for "larch."
- ↑ Wilmeth, Miller, էջ 263.
- ↑ Encyclopedia – Britannica Online Encyclopedia Արխիվացված 2006-03-16 Wayback Machine at www.britannica.com
- ↑ Helena Modjeska. Encyclopædia Britannica Online. 2009. Արխիվացված օրիգինալից 2009-08-10-ին. Վերցված է 19 February 2009-ին.
- ↑ Information from the Polish Wikipedia article, edition of 19:53, 25 January 2009.
Աղբյուրներ
խմբագրել- Bordman, Gerald; Hischak, Thomas S (2004). «Modjeska, Helena (1840–1909) [Opid]». The Oxford Companion to American Theatre (3rd ed.). New York; Oxford: Oxford University Press. doi:10.1093/acref/9780195169867.013.2157. ISBN 978-0199916474. OCLC 4811171430.
- Coleman, Marion Moore (1969) [1961]. Fair Rosalind: the American career of Helena Modjeska. Cheshire, CT: Cherry Hill Books. OCLC 586268615 – via Internet Archive.
- Collins, Mabel (1883). The Story of Helena Modjeska, (Madame Chlapowska). W.H. Allen. – via Internet Archive.
- Got, Jerzy; Szczublewski, Józef, eds. (1965). Korespondencja Heleny Modrzejewskiej i Karola Chlapowskiego [Correspondence of Helena Modrzejewska and Karol Chłapowski] (լեհերեն). Warszawa: Panstwowy Instytut Wydawniczy. OCLC 586347319.
- Gronowicz, Antoni (1956). Modjeska: Her Life and Loves. New York: T. Yoselof. OCLC 1333657.
- Kemp, Bill (2016-04-10). «Famed actress Modjeska wowed locals». pantagraph.com.
- Lerski, Jerzy; Wróbel, Piotr; Kozicizi, Richard J. (1996). «Modrzejewska (Modjeska) Helena». Historical dictionary of Poland, 966–1945. Westport, CT: Greenwood Press. էջեր 361–362. ISBN 978-0-313-03456-5. OCLC 55741538.
- «Madame Modjeska Recruiting Her Strength». The Cornishman. Cornish Weekly Newspapers. 1880-09-09. p. 5, col. 1. ISSN 0307-0190. OCLC 795150396 – via The British Newspaper Archive.
- Modjeska, Helena (1910). Memories and Impressions of Helena Modjeska: An Autobiography. New York: The Macmillan Company. OCLC 557798506 – via Internet Archive.
- Obst, Peter J. (2000). «Ralph Modjeski: Bridge Builder Extraordinary». Արխիվացված է օրիգինալից 2009-05-20-ին.
- Osnes, Beth (2001). Acting : an international encyclopedia. Santa Barbara, California Denver Colorado: ABC-CLIO. ISBN 978-1-57607-804-4. .
- Seagraves, Anne (1991). «Helena Modjeska, The Polish Queen of Drama». Women who charmed the West. Lakeport, CA: Wesanne Publications. էջեր 72–83. ISBN 978-0-9619088-2-9. OCLC 1200615950 – via Internet Archive.
- Shattuck, Charles (1987). Shakespeare on the American Stage, From Booth and Barrett to Southern and Marlowe. Vol. 2. Washington: Folger Shakespeare Library. էջեր 125–136, 317–318. ISBN 978-0-918016-77-5. OCLC 1120919235.
- Wilmeth, Don B.; Miller, Tice L. (1996). Cambridge guide to American theatre. Cambridge; New York: Cambridge University Press. էջեր 263–264. ISBN 978-0-521-56444-1. OCLC 1028860352 – via Internet Archive.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Մոջեևսկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 23)։ |