Հելեն Դայթոն (անգլ.՝ Helena Dayton, ամբողջական անուն՝ Helena Smith Dayton, 1879 - 1960), ամերիկացի նկարիչ և քանդակագործ, նաև լրագրող և գրող։

Հելենա Դեյթոն
Դիմանկար
Ծնվել է1879
Մահացել է1960
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի, կինեմատոգրաֆ, քանդակագործ, մուլտիպլիկատոր, լրագրող և սուֆրաժիստ
ԱնդամությունԿանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[1]
 Helena Smith Dayton Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1879 թվականին (այլ տվյալներով՝ 1883 թվականին[2]

Քանդակներ սկսել է ծեփել կավից մոտ 1914 թվականին, երբ ապրում էր Նյու Յորքում՝ Գրինվիջ Վիլիջում՝ միաժամանակ աշխատելով որպես գրող[3]։ Նրա «գրոտեսկային» կերպարները զարդարում էին հանդեսների շապիկները և ուղեկցում էին նրա հումորային պատմությունները այնպիսի հանդեսներում, ինչպիսիք են «Puck»-ը և «Cartoons Magazine»-ը[4]։ Նա 7 1/2 դյույմ բարձրությամբ իր ծեփածո արձանիկները վաճառել է 75 ցենտով։

Նա «կավե մուլտֆիմների» անիմացիայի բնագավառում իր առաջին փորձերը սկսել է 1916 թվականին։ Նա իր կերպարները ստեղծել է ժապավենի յուրաքանչյուր ֆուտի վրա, ընդ որում մինչև 30 կերպար շարժվում է բեմի վրա։ Հելենա Դայթոնին հաջողվում էր անիմացնել մեկ օրում մոտ 100 ֆուտ ֆիլմ և թողարկել մեկ ֆիլմ ամսվա ընթացքում[5]։ 1917 թվականի մարտի 25-ին Նյու Յորքի Strand Theater թատրոնում տեղի է ունեցել նրա անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսի առաջին փաստագրված հրապարակային ցուցադրությունը։ Նույն տարում ավելի ուշ նա թողարկել Է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» վեպի իր ադապտացումը։ Նրա «քանդակագործական անիմացիայով» զբաղվելը լավ եկամուտ էր բերում։ Չնայած մամուլն այն ժամանակ լայնորեն և մանրամասն լուսաբանում էր նրա աշխատանքները, պարզ չէ, թե արդյոք Դեյթոնը 1917 թվականից հետո ինչ-որ ֆիլմեր է արտադրել։ Հնարավոր է, որ դա կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետ, քանի որ նա աշխատել է արտասահմանում՝ Փարիզում կառավարել է YMCA կամավորների ճաշարանը[6]։

Աշխատելով որպես YMCA ճաշարանի տնօրեն՝ նա միաժամանակ ստեղծել է քանդակագործական կերպարներ, որոնք պատկերում էին տեսարաններ Ֆրանսիայից և ցուցադրվել են 1922 թվականին Նյու Յորքում Նկարազարդողների միության ցուցահանդեսում (դրա անդամն էր)[7]։ Ավելի ուշ Հելենան զբաղվել է գեղանկարչությամբ՝ իր աշխատանքները 1943 թվականին ցուցադրելով Montross Gallery պատկերասրահում[8]։

Հելենան նաև որպես լրագրող է աշխատել Հարթֆորդում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Ավելի ուշ զբաղվել է դրամատուրգիայով, հաճախ համագործակցել է Լուիզա Բարատի (Louise Bascom Barratt[9]) հետ, նրա հետ 1926 թվականին գրել է «Sweet Buy and Buy» պիեսը, որը բեմականացվել է 1927 թվականին և հրատարակվել է գրքի տեսքով։ Նաև Բարանտի հետ համատեղ գրել է «Hot Water»-ը, որի պրեմիերան կայացել է 1929 թվականին Նյուրքի թատրոններից մեկում՝ գլխավոր դերերում՝ Լյուսիլ Լա Վերնը։ 1931 թվականին Լուիզա Բարոտի հետ համատեղ գրել է նաև «Casanova’s Son» պիեսը։

Հելենա Դեյթոնը ամուսնացած էր Ֆրեդ Էվինգ Դեյթոնի հետ, որը գրող և հրատարակիչ էր[10]։

Մահացել է 1960 թվականի փետրվարի 22-ին և թաղվել է Հարթվոդում՝ Cedar Hill Cemetery գերեզմանոցում[2]՝ իր ամուսնու կողքին[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. SklarAlexander Street Press.
  2. 2,0 2,1 Helena Smith Dayton
  3. Douglass, Jason Cody. «Artist, author, and Pioneering Motion Picture Animator: The Career of Helena Smith Dayton». journal.animationstudies.org. Արխիվացված է օրիգինալից 2021-03-08-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Cartoons magazine. v.9no.3 1916». HathiTrust (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  5. «Romeo and Juliet — In Clay!» − Film Fun, November 2, 1917, p. 434.
  6. «Mrs. Helena Dayton (Obituary)». The New York Times. 1960 թ․ փետրվարի 23. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  7. «ILLUSTRATORS OPEN SHOW WITH A 'PARTY'; Exhibit Their 'Double Lives' in Work and an Amusing Movie, 'Through Hollywood.'». The New York Times. 1922 թ․ մայիսի 13. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  8. «Art Notes». The New York Times. 1943 թ․ ապրիլի 20. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  9. Louise Rand Bascom Barratt
  10. «Helena Smith Dayton: the Greenwich Village Bookshop Door». Harry Ransom Centre. University of Texas. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. Fred Erving Dayton

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Դեյթոն» հոդվածին։