Հեթում Գ (1151 - 1218), Լամբրոն ամրոցի հայ իշխան՝ Հեթումյանների արքայատոհմից։

Հեթում Գ
 
Ծննդյան օր 1151
Վախճանի օր 1218
Դինաստիա Հեթումյաններ
Հայր Օշին 2-րդ
Մայր Շահանդուխտ Պահլավունի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1151 թվականին Օշին 2-րդի ընտանիքում, Հեթումյանների և Շահանդուխտ Պահլավունու արքայատոհմի ներկայացուցիչ է։ Բյուզանդացիների նկատմամբ Ռուբինյանների արքայատոհմի ներկայացուցիչ Թորոս 2-րդի հաղթանակից հետո՝ առաջին անգամ փորձ է արվել միավորելու երկու մրցակից՝ Հեթումյաններ և Ռուբինյաններ արքայատոհմերը։ Այդ միությունը պետք է ամրապնդվեր երկու արքայատոհմերի երեխաների՝ Օշին 2-րդի և Թորոսի աղջիկներից մեկի ամուսնությամբ[1]։

Իր աներոջ՝ Թորոս 2-րդի մահից անմիջապես հետո Հեթումը լուծել է ամուսնությունը, որը կայացել էր երկու արքայատոհմերի միջև կապն ամրապնդելու համար։ Դրանից հետո Ռուբենյան արքայատոհմի նոր կառավարիչ Մլեհն անհաջող փորձ է արել՝ գրոհով վերցնելու իր հարազատ Լամբրոն ամրոցը[2]։ Մլեհից հետո անհնազանդ Հեթումցիներին փորձել է իրեն ենթարկել հաջորդ կառավարիչը՝ Ռուբեն 3-րդը։ Սակայն նրա հույսերը ևս ջարդվել են Լամբրոն ամրոցի պարիսպների տակ[3]։

Շուտով Կիլիկիայի արքա, Ռուբինյանների արքայատոհմի ներկայացուցիչ Լևոն 2-րդը, ցանկանալով սանձահարել մրցակից և չենթարկվող Հեթումյաններին, բանակ հավաքելով՝ պաշարել է Լամբրոն ամրոցում հաստատված Հեթում 3-րդին։ Սակայն իր նախորդների՝ Մլեհի և Ռուբեն 3-րդի նման, Լևոն 2-րդ նույնպես ամրոցի պատերի տակ պարտություն է կրել։ Դրանից հետո նպատակ ունենալով ոչնչացնել իշխանին՝ նրան հրավիրել է երկու արքայատոհմերի միջև կեղծ ամուսնության պայմանագիր կնքելու։ Ժամանելուց անմիջապես հետո Հեթումը թագավորի հրամանով բռնվել է և բանտ նետվել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  2. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 33-35 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  3. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 38 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  4. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 42-43 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7