Հեդոնոֆոբիա (от հին հունարեն՝ ἡδονή՝ բավականություն, հաճույք, φόβος վախ), բավականություն, հաճույք ստանալու սևեռուն վախ։ Հեդոնոֆոբիան ժամանակակից հոգեբանության մեջ ուսումնասիրվող ամենաբարդ ֆոբիաներից մեկն է[1]։

Հեդոնոֆոբիա
Տեսակֆոբիա
Բժշկական մասնագիտությունհոգեբանություն

Հասկացության պատմություն խմբագրել

Հեդոնոֆոբիայի բացահայտման կոնկրետ թիվը հայտնի չէ, սակայն այս ֆենոմենը ուսումնասիրվում է հոգեբանների կողմից մի քանի տասնամյակի ընթացքում։ Դեռևս մի քանի տարի առաջ հոգեբանները ընդհանրապես չէին պատկերացնում՝ ինչպես կարելի է պայքարել նման ֆոբիկ խանգարման հետ, որոշները այն նույնացնում էին երջանկության հանդեպ նողկանքի՝ ուրախության վախի հետ, սակայն հետագայում հեդոնոֆոբիան առանձնացել է որպես հոգեբանությունում առանձին միավոր՝ բավականություն և հաճույք ստանալու վախ։ Այժմ անցկացվում են կլինիկական և հետազոտական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կկարողանան այլ հայտնի և տարածված ֆոբիաների շարքում որպես առանձին նյութ ավելի մանրամասն նկարագրել հեդոնոֆոբիան։

Հեդոնոֆոբիայի էություն խմբագրել

Այս ֆոբիան բացարձակապես եզակի է, և այս պահին հաճույքի վախի մեկնաբանման այլընտրանքային տարբերակներ չկան։ Մասամբ մարդիկ ենթագիտակցական մակարդակում վախենում են հաճույք կամ բավականություն ստանալ՝ իրենք էլ չգիտակցելով դա։ Հետևաբար կարևոր է ուսումնասիրել հեդոնոֆոբիայի պատճառներն ու ակունքները։ Այժմ դրանցից ակնհայտնիներն են դժբախտ սերը, ընտանիքում վատ օրինակը, անկայուն հուզական և հոգեկան վիճակը և այլն[2]։

Այս ֆոբիայի բուժումը շատ երկար և դժվար պրոցես է, որը գրեթե անհնար է առանց հոգեբանության և հոգեթերապիայի մասնագետի։ Հետևաբար մարդու բուժման հիմնական պրակտիկան ուղղված է այն բանին, որ նա սկսի հաճույք ստանալ ամենատարրական բաներից՝ պաղպաղակ և շոկոլադ ուտելուց (նախասիրությունից կախված՝ այլ մթերքներ), սերիալներ նայելուց և այլն։ Երբ մարդը սկսում է հաճույք զգալ այդ գործողություններն իրականացնելուց, ապա թերապիան պիտի ուղղվի անձի համար հոսքային տեղեկատվության բարձրացմանը և հաճույքի ու բավականության սյուբեկտի «բարձրացմանը»։ Միայն աստիճանական թերապիան կարող է արդյունավետ արդյունքներ տալ հիվանդի համար։

Պատճառներ խմբագրել

Հեդոնոֆոբիան ունի մի քանի խելամիտ պատճառ.

  • Բռնաբարություն կամ ցանկացած վնասվածք, որ կարող է առաջացած լինել սիրով զբաղվելու ժամանակ (այստեղ կարող է ներառվել նաև տագնապային և ընտրողական հոգեբանական հիշողությունը, որը ենթագիտակցական մակարդակում ստեղծում է հոգեբանական պատնեշ)
  • վախ, որ լավից հետո անպայման պետք է գա վատը (այլ կերպ ասած՝ մարդը միշտ նույնացնում է ցավն ու հաճույքը. որպես կանոն այս համոզմունքները կապված են մարդու կյանքում խորհրդավոր և նույնիսկ մոգական գործողությունների հետ, ինչից հետո առաջանում է հեդոնոֆոբիան)[3]։

Հեդոնոֆոբիայի ուսումնասիրություն խմբագրել

Հեդոնոֆոբիայի ուսումնասիրությունը ժամանակակից հասարակության համար կարևոր է, քանի որ այս ֆոբիան միշտ չէ, որ կարող է բացահայտ դրսևորվել։ Կարելի է հաստատել, որ նրա ուսումնասիրումը թույլ կտա հոգեբաններին և սոցիոլոգներին ճանաչել մարդու իրական համոզմունքները, թե ինչու է նա վախենում փոխել իր կյանքը դեպի լավը և կենտրոնանալ դրական արդյունքի վրա։ Գիտության մեջ վիճում են՝ արդյոք հեդոնոֆոբիան փոփոխությունների ֆոբիայի ածանցյալը չէ[4]։ Հնարավոր է հենց փոփոխություններն են հեդոնոֆաբիայի հիմնական առանցքային բաղկացուցիչ մասը։ Պետք է նշել, որ հասարակության մեջ այս ֆոբիան շատ քիչ է ուսումնասիրված, քանի որ գիտական գրականության մեջ այս ֆոբիայի վերաբերյալ չի տրվում լիարժեք դատողություն և վերլուծություն։ Մենք տարբեր տեղեկագրքերում կարող ենք հանդիպել բացառապես սահմանումների, սակայն հեդոնոֆոբիայի բնույթի մասին խորքային հիմնավորում չի հայտնաբերվել։ Թերևս սա կապված է այն բանի հետ, որ ժամանակակից գիտական գիտելիքները չունեն հեդոնոֆոբիայի հետ կապված այդքան լայն և ծավալուն գործնական նյութ։ Շատ հոգեբաններ և սոցիոլոգներ փորձում են խուսափել այս «ախտորոշումից»՝ փոխարինելով այն անձի այլընտրանքային խանգարումներով և ֆոբիաներով։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ հեդոնոֆոբիայի հետ գործնական աշխատանքի տվյալները բացակայում են, ինչը «կաթվածահար է անում» այս ֆոբիան ուսումնասիրելու համատեքստում ժամանակակից հոգեբանությունը։ Կարելի է պնդել, որ հեդոնոֆոբիայի ուսումնասիրման բնագավառում գիտական և գործնական գիտելիքները գրեթե ոչ մի նշանակություն և դեր չեն խաղում քաղաքական գործունեության համար։

Քննադատություն խմբագրել

Հեդոնոֆոբիան գրեթե կողմնակի քննադատությունների և կասկածների չի ենթարկվում, քանի որ այս ֆոբիան իր տեսակի մեջ միակ և եզակի է, չկա հաճույքի վախի այլ մեկնաբանություն։ Սակայն որոշ գիտնականներ հեդոնոֆոբիան համեմատում են ապագա անամպ կյանքի, կյանքի փոփոխությունների վախի հետ[5]։

Օրինակ զանգվածային մշակույթում խմբագրել

Զանգվածային մշակույթում հեդոնոֆոբիան բավարար արտացոլված և ներկայացված չէ։ Կան հեդոնոֆոբիայի առանձին սյուժետային մասեր․ օրինակ՝ Ջեյմս Ֆոուլի 1996 թվականի «Վախ» ֆիլմում, որտեղ մեկ հերոսի մեջ հավաքված են մեծ քանակությամբ վախեր, նաև հեդոնոֆոբիայի նշաններ ենք տեսնում գլխավոր հերոսի մոտ, երբ նա վախենում է իրեն կապել այլ մարդկանց հետ, հաճույք ստանալ ուրիշներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Баринов Д. Н. Тревога и страх: историко-философский очерк // NB: Психология и психотехника. — 2013-03. — Т. 3, вып. 3. — С. 1-39. — ISSN 2306-0425. — DOI:10.7256/2306-0425.2013.3.553.
  2. Витковская М. И. Социальные страхи как предмет социологического исследования: дис. … канд. социол. наук: 22.00.01. М., 2006. — 182 с.
  3. Иван Кривушин. Сто дней во власти безумия: руандийский геноцид 1994 г. 2-е изд.. — 2019. — DOI:10.17323/978-5-7598-1938-7.
  4. Дубин Б. Время и люди: о массовом восприятии социальных перемен //Мониторинг общественного мнения: экономические и социальные перемены. 1999. — С. 16-24, 127.
  5. Выготский Л. С. Избранные психологические исследования. М.: изд-во Академия пед. наук. РСФСР, 1954. — 54 с.

Գրականություն խմբագրել

  • Березин Ф. Б. Тревога и адаптационные механизмы // Тревога и тревожность. СПб.: Питер, 2001. — 256 с.
  • Вилюнас В. К. Психология эмоциональных явлений. М.: изд-во МГУ, 1976. −142 с.
  • Витковская М. И. Социальные страхи как предмет социологического исследования: дис. … канд. социол. наук: 22.00.01. М., 2006. — 182 с.
  • Выготский Л. С. Избранные психологические исследования. М.: изд-во Академия пед. наук. РСФСР, 1954. — 54 с.
  • Дубин Б. Время и люди: о массовом восприятии социальных перемен //Мониторинг общественного мнения: экономические и социальные перемены. 1999. — С. 16-24, 127