Հացահատիկի տերևակեր

միջատների տեսակ
Հացահատիկի տերևակեր
Հացահատիկի տերևակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Տեսակ Հացահատիկի տերևակեր
Լատիներեն անվանում
Oulema melanopus

Հացահատիկի տերևակերը (Oulema melanopus), միջատ, բերքի մեծ վնասատու, որը նկարագրվել է Կառլ Լիննեյի կողմից 1758 թվականին։

Կյանքի ցիկլ խմբագրել

Այս բզեզի նոր սերունդը վերարտադրվում է ամեն տարի։ Հասուն առանձնյակները սնվում են նախքան ձմեռը և ձմեռման մեծ մասը անցկացնում են մշակաբույսերի ցողունների և ծառերի կեղևների ծալքերում[1][2][3]։ Հասուն առաձնյակները զուգավորվում են, երբ ջերմաստիճանը լինում է 9-10o C-ից բարձր[4]։ Էգերն ունեն համեմատաբար երկար ձվադրման շրջան (մոտ 45-60 օր) և ձվերը տեղադրում են տերևների ստորին մասում։ Թրթուրները ձվից դուրս են գալիս 7-15 օրվա ընթացքում և սկսում են իրենց ամբողջ կյանքի ցիկլի ամենամեծ վնասն հասցնել հենց այդ շրջանում։ Այս թրթուրները հասունանում են 12-20 օրվա ընթացքում։ Թրթուրները բերքատվության համար ամենամեծ սպառնալիքն են, քանի որ նրանք ուտում են տերևների մակերեսային շերտը՝ խոչընդոտելով տերևներում տեղի ունեցող ֆոտոսինթեզին[5]։ Ըստ որոշ գիտնականների՝ քիմիական գործոնը բզեզներին գրավում է տերևների վրա և այդ քիմիական գործոնը անմիջականորեն կապված է հիդրոֆոբիայի հետ[6]։ Հարսնյակի փուլը տեղի է ունենում հողի մեջ, դառնալով հասուն առանձնյակ 20-25 օրվա ընթացքում[7][8]։

Ձվերը գլանաձև և կլոր են՝ մոտ 0,9 մմ երկարությամբ և 0,4 մմ լայնությամբ։ Հաճախ ձվադրում են տերևների ստորին մասում։ Ձվերը սկզբում վառ դեղին են և ժամանակի ընթացքում մգանում են և մասամբ դառնում սև, երբ թրթուրները դուրս են գալիս[1][2][9][10][11]։ Թրթուրները սպիտակ կամ դեղին են և ունեն սև գլուխ և վեց փոքր վերջույթներ։ Նրանք ունեն պաշտպանական մեխանիզմ, որի ժամանակ իր մարմնի վրա արտազատում է հեղուկ, որով ծածկում է իր վառ գունավորումը և վանում է գիշատիչներին։ Այն տալիս է նրան սև գունավորում[1][2][3][9][10][12]։

Հասուն առաձնյակները, միջին հաշվով, ունեն մոտ 5 մմ երկարություն, մուգ կապույտ թևաթաղանթներ և կարմիր ոտքեր։ Նրանց կրծքամասերը լինում են սկսած կարմիրից և նարնջագույնից մինչև կարմրավուն շագանակագույն[2][3][10][12]։ Արու և էգ հացահատիկի տերևակերների միջև ամենամեծ տարբերությունն առաջին որովայնային հատվածի ձևի տարբերությունն է։ Արուների հատվածը ավելի նեղ, կլորացված և հարթ է, իսկ էգերինը՝ ավելի լայն, կլորացված և ուռուցիկ[7]։

Հարսնյակները հազվադեպ են հանդիպում դաշտերում, քանի որ այդ ժամանակ նրանք քնած են։ Հարսնյակը մոտ 5 մմ երկարությամբ և դեղին է, նաև մգանում է ժամանակի ընթացքում[9]։

Տարածվածություն խմբագրել

Հացահատիկի տերևակերը տարածված է Եվրոպայում և Ասիայում, բայց այն տարածվել նաև ամբողջ աշխարհում[2][3][9][10]։ Հյուսիսային Ամերիկայում այն առաջին անգամ նկատվել է Միչիգան նահանգի Բերիեն շրջանում 1962 թվականին[13][14]։

Այդ ժամանակվանից այն տարածվել է դեպի արևմուտք և Ատլանտյան օվկիանոսի ափ։ Զգալի պոպուլյացիա է հայտնաբերվել Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Յուտա, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Միսսուրի և Այովա նահանգներում[15]։ Բնական պայմանները՝ ինչպիսիք են ջերմաստիճանը և խոնավությունը, կտրուկ ազդում են այդ տարվա հացահատիկի տերևակերի պոպուլյացիայի վրա։ Ցուրտ գարունը նպաստում է բույսին, մինչդեռ տաք գարունը՝ տերևակերին[16]։ Մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացումը կարող է թույլ տալ, որ հացահատիկի տերևակերը տարածվի Կանադայում[17]։ Վերջերս անցկացված հարցումները ցույց են տվել, որ հացահատիկի տերևակերը իսկապես ժամանել է Կանադա։ 2006 թվականին այն ներկա էր դաշտերի 11.1%-ում, իսկ 2009 թվականինն`Ալբերտայի հարավում գտնվող դաշտերի 33.3%-ում[18]։

Հասուն առանձնյակները դաշտերում տարածվում են ձմեռման ընթացքում։ Թրթուրները հակված են մնալ բերքի դաշտերից դուրս, բայց հայտնաբերվում են նաև ներսում։ Տեղական պոպուլյացիաները երբեք համասեռ բաշխված չէ․ յուրաքանչյուր դաշտում լինում են թեժ կետեր և դատարկ տեղեր[14][19]։

Հացահատիկի տերևակերը սնվում է գրեթե բոլոր հացահատիկային մշակաբույսերով, հատկապես վարսակով, գարիով և աշորայով, բայց նրա սիրելի սնունդը ցորենն է[1][13][20]։ Այլընտրանքայինն սնունդներն են եգիպտացորենը, սորգոն և Սուդանի խոտը հասուն առանձնյակների համար, իսկ վայրի վարսակը, քրքումը, միամյա և բազմամյա տարեկանը, պտղատու այգիները, վայրի տարեկանը՝ ողջ կյանքի ընթացքում[5][10]։ Նրանց առաջացրած բույսի վրա ֆիզիկական ախտանիշները բարակ, երկար գծեր են, որտեղ տերևի վերին էպիդերմիսը կերել են։ Քանի որ տերևակերը տեղից տեղ է շարժվում, այն չի մնում դաշտի մեջ։ Միչիգանում ամբողջ դաշտը հազվադեպ են տուժում[2]։ Բույսերի դաշտը կարծես խոնավ լինեն և հին, բայց երբեք ոչ ամբողջությամբ ոչնչացված։ Վնասը սովորաբար կազմում է ոչ ավելի, քան ընդհանուրի 40%-ը[9]։

Երբ ֆիտոֆագերը սպառում է բույսը, այն արձակում է անկայուն օրգանական միացություններ[21][22][23]

Հսկողություն խմբագրել

Կենսաբանական լուծումներ խմբագրել

Գիտնականները հաջողություն են ունեցել լաբորատորիաներում մի քանի տեսակի նեմատոդների (Steinernema feltiae B30, S. carpocapsae C101 և Hetero-rhabditis bacteriophora D54) հետ։ Նեմատոդները հարձակվում են հասուն առանձնյակների վրա, որոնք գերակշռում են հողի մեջ՝ թույլ չտալով, որ գարնանը վերարտադրվեն։ S. carpocapsae C101-ը պարզվեց, որ առավել արդյունավետ է, և նույնիսկ ապացուցվել է, որ թունաքիմիկատների արդյունավետ այլընտրանքն է։ Նեմատոդներից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, զգայուն էր ջերմաստիճանի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ որոշ շտամներ ջերմաստիճանի պատճառով ավելի լավ կաշխատեն, քան մյուսները։ Քանի որ հացահատիկի տերևակերի տարածումը այնքան մեծ է, հետևողականորեն կարևոր գործոն է հաշվի առնել ջերմաստիճանը, երբ ընտրեք, թե որ տեսակն է առավել արդյունավետ ցանկալի վայրի համար[8]։

Հասուն առանձնյակների համար, որոնք տերևներով են սնվում, պոպուլյացիայի վերահսկման համար կան մի քանի տարբերակ։

Anaphes flavipes-ը ձվի մակաբույծ է, որը իր ձվերը դնում է տերևակերի ձվի ներսում՝ այն սպանելով այդ գործընթացում։ Արդյունավետությունը կազմում է մոտ 90%։ Դա լավ վերահսկվող գործունեություն է[4][9][18]։

Հայտնի է, որ զատկաբզեզները ուտում են հացահատիկի տերևակերի ձվերն ու թրթուրները և արդյունավետ են որոշ վայրերում[10]։

Այլ լուծումներ խմբագրել

Նույնիսկ առանց մարդու միջամտության հացատիկի տերևակերի պոպուլյացիան ԱՄՆ-ում անկում է ապրել՝ կապված ընդհանուր եղանակային պայմանների հետ, ինչպիսիք են երաշտը կամ սելավը[4]։ Միացյալ Նահանգներում բռնկման առաջին օրերին Կալիֆոռնիան փորձարկում էր պայքարել կարանտինով՝ որպես առաջին տարբերակ[24]։

Գենետիկորեն ձևափոխված բույսերը դեռևս վերահսկման մեկ այլ տարբերակ են։ Շատ տրանսգեն բույսեր ձգտում են փոխել բույսի ֆիզիկական հատկությունները՝ ձվերի կպչելը բարդ խնդիր դարձնելով[25]։

Եվրոպայում, որտեղ տեսակը բնիկ է, գիտնականները փորձել են մի քանի թունաքիմիկատներ։ Մեկ փորձի ընթացքում փորձարկվել է երկու խմբերին պատկանող չորս թունաքիմիկատ (օրգանոֆոսֆատներ և պիրետրոդներ)՝ տեսնելով դրանց ազդեցությունը բզեզների թվերի վրա։ Սրանք փորձարկվել են մի քանի կոնցենտրացիաների և խառնուրդների մեջ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Berchert, D.M.; Magarey, R.D.; Fowler, G.A. «PEST ASSESSMENT: Cereal Leaf Beetle, Oulema melanopus (L.), (Coleoptera:Chrysomelidae)» (PDF). www.nappfast.org. NC State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 DiFonzo, C. (2009). «Cereal Leaf Beetle». Michigan: Michigan State University Extension. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Herbert Jr., D.A.; Van Duyn, J.W. (2009). «Cereal Leaf Beetle: Biology and Management» (PDF). Virginia Tech. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Blodgett, S.; Tharp, C.I.; Kephart, K. (2004). «Cereal Leaf Beetle» (PDF). Montana State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  5. 5,0 5,1 Roberts, D. (2006). «Cereal Leaf Beetle». Oregon State University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Kon, R.T.; Zabik, M.J.; Webster, J.A.; Leavitt, R.A. (1978). «Cereal leaf beetle response to biochemicals from barley and pea seedlings. I. Crude extract, hydrophobic and hydrophilic fractions». Journal of Chemical Ecology. 4 (5): 511–522. doi:10.1007/bf00988915.
  7. 7,0 7,1 White, R.E. (1993). «A Revision of the Subfamily Criocerinae (Chrysomelidae) of North America North of Mexico». Agricultural Research Service Technical Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 Laznik, Z.; Toth, T.; Lakatos, T.; Vidrih, M.; Trdan, S. (2009). «Oulema melanopus(L.) (Coleopters: Chrysomelidae) Adults are Susceptible to Entomopathogenic Nematodes (Rhabditida) Attack: Results From a Laboratory Study». Journal of Plant Diseases and Protection. 117 (1): 30–32. doi:10.1007/BF03356330. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Philips, C.R.; Herbert, D.A.; Kuhar, T.P.; Reisig, D.D.; Thomason, W.E.; Malone, S. (2011). «Fifty Years of Cereal Leaf Beetle in the U.S.: An Update on Its Biology, Managemente, and Current Research». Journal of Integrated Pest Management. 2 (2): 1–5. doi:10.1603/ipm11014.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Glogoza, P (2002). «North Dakota Small Grain Insects: Cereal Leaf Beetle» (PDF). North Dakota State University. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. Hammond, R.B.; Michel, A.; Eisley, J.B. «Cereal Leaf Beetle» (PDF). FACT SHEET Agriculture and Natural Resources. Ohio State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. 12,0 12,1 Tooker, J. (2009). «Entomological Notes: Cereal Leaf Beetle». Pennsylvania State University. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. 13,0 13,1 Olfert, O.; Weiss, R.M.; Woods, S.; Phillip, H.; Dosdall, L. (2004). «Potential distribution and Relative Abundance of an Invasive Cereal Crop Pest, Oulema melanopus (Coleoptera: Chrysomelidae), in Canada». The Canadian Entomologist. 136 (2): 277–287. doi:10.4039/n03-073.
  14. 14,0 14,1 Reay-Jones, F.P.F. (2012). «Spatial Analysis of the Cereal Leaf Beetle (Coleoptera: Chrysomelidae) in Wheat». Environmental Entomology. 41 (6): 1516–1526. doi:10.1603/en12103. PMC 4535328. PMID 25843577.
  15. Bailey, W.C.; Carlson, C.E.; Puttler, B.; Stoltenow, C.R. (1991). «Expansion of the Range of the Cereal Leaf Beetle, Oulema melanopus (L.) (Coleoptera: Chrysomelidae), in Missouri and Iowa». Journal of the Kansas Entomological Society. 64 (4): 455–457. ISSN 0022-8567. JSTOR 25085315.
  16. Gutierrez, A.P.; Denton, W.H.; Shade, R.; Maltby, H.; Burger, T.; Moorehead, G. (1974). «The Within-Field Dynamics of the Cereal Leaf Beetle (Oulema melanopus (L.)) in Wheat and Oats». Journal of Animal Ecology. 43 (3): 627–640. doi:10.2307/3527. ISSN 0021-8790. JSTOR 3527.
  17. Olfert, O.; Weiss, R.M. (2005). «Impact of Climate Change on Potential Distributions and Relative Abundances of Oulema melanupus, Meligethes viridescens and Ceutorhynchus obstrictus in Canada». Agriculture, Ecosystems & Environment. 113 (1–4): 295–301. doi:10.1016/j.agee.2005.10.017. ISSN 0167-8809.
  18. 18,0 18,1 Dosdall, L.M.; Cárcamo, H.; Olfert, O.; Meers, S.; Hartley, S.; Gavloski, J. (2011 թ․ մայիս). «Insect invasions of agroecosystems in the western Canadian prairies: case histories, patterns, and implications for ecosystem function». Biological Invasions. 13 (5): 1135–1149. doi:10.1007/s10530-011-9951-8. ISSN 1387-3547.
  19. 19,0 19,1 Tanaskovic, S.; Madic, M.; Durovic, D.; Knezavic, D.; Vukajlovic., F. (2012). «Susceptibility of Cereal Leaf Beetle (Oulema Melanopa) in Winter Wheat to Various Foliar Insecticides in Western Serbia Region» (PDF). Romanian Agricultural Research. 29. ISSN 2067-5720. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. Bieńkowski, A.O. (2010 թ․ մարտ). «Feeding behavior of leaf beetles (Coleoptera, Chrysomelidae)». Entomological Review. 90 (1): 1–10. doi:10.1134/S001387381001001X. ISSN 0013-8738.
  21. Delaney, K. J.; Wawrzyniak, M.; Lemanczyk, G.; Wrzesinska, D.; Piesik, D. (2013 թ․ մայիս). «Synthetic cis-jasmone exposure induces wheat and barley volatiles that repel the pest cereal leaf beetle, Oulema melanopus L». J Chem Ecol. 39 (5): 620–9. doi:10.1007/s10886-013-0281-4. ISSN 1573-1561. PMID 23588742.
  22. Piesik, D.; Lemnczyk, G.; Skoczek, A.; Lamparski, R.; Bocianowski, J.; Kotwica, K.; Delaney, K. J. (2011). «Fusarium infection in maize: Volatile induction of infected and neighboring uninfected plants has the potential to attract a pest cereal leaf beetle, Oulema melanopus». Journal of Plant Physiology. 168 (13): 1534–1542. doi:10.1016/j.jplph.2011.01.032. ISSN 0176-1617. PMID 21492953.
  23. Piesik, D.; Panka, D.; Delaney, K. J.; Skoczek, A.; Lamparski, R.; Weaver, D. K. (2011). «Cereal crop volatile organic compound induction after mechanical injury, beetle herbivory (Oulema spp.), or fungal infection (Fusarium spp.)». Journal of Plant Physiology. 168 (9): 878–886. doi:10.1016/j.jplph.2010.11.010. ISSN 0176-1617. PMID 21208684.
  24. California Department of Food and Agriculture (2003). «Cereal Leaf Beetle». California Department of Food and Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. Meissle, M.; Knecht, S.; Waldburger, M.; Romeis, J. (2012). «Sensitivity of the cereal leaf beetle Oulema melanopus (Coleoptera:Chrysomelidae) to Bt maize-expressed Cry3Bb1 and Cry1Ab». Arthropod-Plant Interactions (6): 203–211. doi:10.1007/s11829-011-9178-8.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացահատիկի տերևակեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացահատիկի տերևակեր» հոդվածին։