Հացահատիկի թանգարան «Աք Բուգդայ» (թուրքմ.՝ Milli «Ak bugdaý» muzeýi, բառացի՝ «Սպիտակ հացահատիկի» թանգարան), Թուրքմենստանի ազգային թանգարան, որը գտնվում է Անաու քաղաքում՝ Ահալի վելայաթի վարչական կենտրոնում։ Աշխարհի միակ հացահատիկի թանգարանն է[1]։

Հացահատիկի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Թուրքմենստան
ՎայրԱննաու
Հիմնադրվել է2005
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը 2005 թվականին կառուցել է թուրքական «Պոլիմեքս» ընկերությունը, այն վայրում, որտեղ 1904 թվականին ամերիկացի Ռաֆայել Պումպելիի ղեկավարած հնագիտական արշավախումբը գտել է ցորենի հատիկներ, որոնց տարիքը կազմել է 5 հազար տարի։ Շինության արժեքը 7,7 մլն ԱՄՆ դոլար է։ Շինարարության ֆինանսավորումն իրականացվել է Թուրքմենստանի կառավարության հաշվին[2][3]։

Թանգարանային շենքն իրենից ներկայացնում է 21 մետր բարձրությամբ եռահարկ շինություն, որի վերևում բարձրանում է մեծ չափերի ոսկե ցորենի հասկը՝ շրջանակված ավելի փոքր հասկերից կազմված պսակով։ Թանգարանի ճակատամասի դիմաց գտնվում է շատրվանային համալիրը։ Թանգարանը տեղակայված է 32000 մ² տարածքում՝ ներառյալ ավելի քան 18000 մ² կանաչապատ տարածքը։ Թանգարանի ցոկոլային հարկում գտնվում է 200 տեղանոց կոնֆերանս դահլիճ, աշխատասենյակներ, հյուրերի ընդունելության և թանգարանի աշխատակիցների հանգստի սենյակներ, պահեստ, հեռահաղորդակցման և տեղեկատվական կենտրոններ, սրճարաններ և այլ տարածքներ[4]։

Ցուցադրանմուշներ խմբագրել

Թանգարանում պահվում են 1904 թվականին գտնված հինգ հազար տարեկան ցորենի հատիկներ, քարացած հացահատիկներ (մ․ թ․ ա․ II հազ․), ձեռքի ջրաղացի ջրաղացքար (մ․ թ․ ա․ III-II հազ․), խնոցի՝ քունջութի հատիկներից յուղ քամելու համար, պտղաբերության աստվածուհիների արձանիկներ (մ․ թ․ ա․ IV հազ․), բրոնզե բրիչ (մ․ թ․ ա․ II հազ․), աղեղի ծայրակալ, բրոնզե դանակ (մ․ թ․ ա․ III-II հազ․), կերամիկական սպասքի բեկորներ՝ մոնոխրոմ և պոլիխրոմ նախշերով։ Կերամիկական արտադրանքները ներկայացվում են հումամիով (մեծ չափերի սափորներ), ջրի, յուղի համար սափորներով, թուրքական ըմպելիքի՝ չալայի համար ջնարակված սափորներով, կենցաղային նշանակությամբ փոքր սպասքով (թասեր, սկուտեղներ, մրգերի և ծաղիկների համար սկահակներ, անուշաբույր յուղերի, օծանելիքների, դեղամիջոցնեի համար սրվակներ)։ Թանգարանում գտնվում են ձեռագործ առարկաներ և կավե շրջանակներում՝ առանց նախշերի և երկրաչափական կամ բուսական նախշերով, ջնարակված և մասամբ ջնարակված, դրոշմված կերամիկա։ Ցուցանմուշներում ներկայացված են նաև 19-20-րդ դարերի աշխատանքային գործիքներ և տնային սպասք․ փայտե գութաններ՝ մետաղական խոփերով, պղնձե թեյնիկներ, կումգաներ, ինքնաեռներ, ոչխարների խուզման համար մկրատներ, դարբնի աշխատանքային գործիքներ, ոսկերչական, ջուլհակական հաստոցների կտորներ։ Թանգարանի հավաքածուն համալրում են ցորենի այն տեսակների խրձերը, որոնք համարվում են ժամանակակից սելեկցիոներների ձեռքբերումները[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ак бугдай: край тружеников и щедрых урожаев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  2. В ТУРКМЕНСКОМ МЕСТЕЧКЕ АНАУ ВОЗВЕДУТ УНИКАЛЬНЫЙ МУЗЕЙ
  3. В Туркменистане будет построен музей пшеницы
  4. 4,0 4,1 Сапармурат Ниязов принял участие в открытии Национального музея пшеницы «Ак бугдай»
  5. «Уникальный музей белой пшеницы». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.