«Հարցում պատգամախոսին»[3] (անգլ.՝ Consulting the Oracle), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1884 թվականին[4]։ Կտավն այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Հարցում պատգամախոսին
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս[1]
տարի1884
բարձրություն119,4 ± 0,1 սանտիմետր
լայնություն198,1 ± 1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ[2]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1884 թվականին Էնթոնի Հոբսոնը «The Illustrated London News»-ում կտավն անվանել է «տարվա կարևոր աշխատանքներից մեկը»[4]։ Քննադատը նշել է, որ նկարն օգնել է «հաստատելու Ուոթերհաուսին որպես դասական նկարիչ»։ Նկարը գնել է սըր Հենրի Թեյթը, որը ներառել է այն ազգի համար իր 1894 թվականի կտակում։

Նկարագրություն և քննադատություն խմբագրել

Կախարդանքը և կանխագուշակումը կարևոր տարրեր են եղել Ուոթերհաուսի ստեղծագործության մեջ։ «Հարցում պատգամախոսին» նկարում, որն ստեղծվել է 1884 թվականին, պատկերված են յոթ աղջիկներ, որոնք կիսաշրջանով նստած են տաճարի լուսավորված զոհասեղանի շուրջ և հուզմունքով սպասում են, մինչ քրմուհին կմեկնաբանի պատգամախոսի ասածը։ Կերպարները գտնվում են անուշահոտությամբ հագեցած միջավայրում, և քրմուհին ժեստով կանանց ցույց է տալիս, որ նրան լռեն, մինչ ինքը փորձում է մեկնաբանել պատգամախոսի զմռսված գլխի խոսքերը։ Տեսարանի կահավորանքն ունի մերձավորարևելյան ոճ, և հավանաբար Ուոթերհաուսը վերցրել է այն այնպիսի նկարիչներից, ինչպիսիք են օրիենտալիստներ Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը (1805-1876) և Ժան Լեոն Ժերոմը (1824-1904)[4][5]։ Տեսարանի բարակ, հարուստ զարդարված դետալների շնորհիվ կտավը նկարչի լավագույն աշխատանքներից մեկն է[5]։

Երբ նկարն առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում, այն բացատրվել է հետևյալ կերպ. «Պատգամախոսը կամ տերաֆիմն իրենից ներկայացնում է մարդկային գլուխը, որը մշակվել է դեղորայքով, ամրացվել պատին, իսկ նրա առաջ այլ ծեսերով վառվել են լամպեր։ Կանխագուշակողների երևակայությունն այնքան լարված էր, որ նրանց թվում էր, թե լսում են ցածր ձայն, որը պատմում է ապագա իրադարձությունների մասին»[4]։ Նկարը կարելի է համեմատել նաև Ուոթերհաուսի ավելի վաղ կտավներից մեկի՝ «Կախարդական օղակի» հետ (1886)։

Էնթոնի Հոբսոնը նկարի կոմպոզիցիան համեմատել է կողպեքի անցքի հետ՝ բացատրելով, որ «դա վերաբերում է ոչ թե տեսարանի հեռադիտակային պատկերմանը, այլ կողպեքի անցքի ձև ունեցող կերպարների խմբին, որի օղակը դիտողի ուշադրությունը կենտրոնացնում է մեկ այլ միակ կերպարի վրա»[6]։ Կոմպոզիցիան իր ողջ էկզոտիկությամբ հանդերձ իրականում դասական է։ Կամարավոր լուսամուտների շարքը, հատակի կիսակլոր ձևավորումը և մարմարե լայն միջակայքը ռիթմ են հաղորդում նկարին։ Այն հավասարակշռվում է գորգերի նախշավոր անկյունագծերով և քրմուհու կռացած մարմնով, նրա ձեռքը հանդես է գալիս ցերեկային լույսի ֆոնին, որը ներս է թափանցում բաց լուսամուտից։ Կանանց դեմքերի արտահայտություններն ուժգնացնում են լարվածության միջավայրը, մինչ քրմուհին սպասում է պատգամախոսի ասածին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/consulting-the-oracle-202739
  2. http://www.tate.org.uk/art/artworks/waterhouse-consulting-the-oracle-n01541
  3. «Обращение к оракулу. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «John William Waterhouse, Consulting the Oracle, 1884». tate.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 «Consulting the Oracle». artguide.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Hobson 1989, стр 31-4

Գրականություն խմբագրել

  • Anthony Hobson, J.W. Waterhouse, Oxford 1989, pp. 31–4, reproduced p. 33.
  • Christopher Wood, Victorian Painting, London 1999, pp. 236–42.

Արտաքին հղումներ խմբագրել