Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարութ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարութ Մաքսիմի Հակոբյան, (1997, Ավշար, Արարատի մարզ, Հայաստան - սեպտեմբերի 25, 2015(2015-09-25), Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին զինծառայող, «Մարտական ծառայության» մեդալակիր։

Հարութ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել է1997
ԾննդավայրԱվշար, Արարատի մարզ, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 25, 2015(2015-09-25)
Մահվան վայրՄարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հարութ Հակոբյանը սովորել և ավարտել է Ավշար գյուղի հիմնական դպրոցը։

Մարտական ծառայություն խմբագրել

  • 2015 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է Հայկական բանակ։
  • 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է Հարութը իր ծառայակից ընկերներ Նորայր Միքայելի Խաչատրյանի (ծնված 1995 թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի (ծնված 1995 թ.), և Կարեն Գևորգի Շահինյանի (ծնված 1997 թ.) հետ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ազնիվ եւ ճշտապահ զինծառայող էր. տեղի ունեցավ Արցախում զոհված Հարութ Հակոբյանի հոգեհանգիստը (ֆոտո)». news.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել