Հարություն Ֆելեքյան

հայ գրականագետ, լրագրող

Հարություն Հայկի Ֆելեքյան (մարտի 13, 1931(1931-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2005(2005-12-07), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, լրագրող, պատմական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971), ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1981): Հայաստանի գրողների միության անդամ 1963 թվականից։

Հարություն Ֆելեքյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1931(1931-03-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 7, 2005(2005-12-07) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունգրականագետ և լրագրող
ԱշխատատուԳրական թերթ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Բանբեր Երևանի համալսարանի և Հայաստանի ազգային արխիվ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Հարություն Ֆելեքյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի № 34 միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957 թվականին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես գրական աշխատող, 1957-1959 թվականներին՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ «Սովետական Հայաստան» թերթում, 1959-1961 թվականներին վարել է «Գրական թերթ»-ի քննադատության բաժինը, 1961-1965 թվականներին՝ «Պատմաբանասիրական հանդես»-ում բաժնի վարիչ, 1965-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի պատմության բաժնում։

1967-1970 թվականներին Հարություն Ֆելեքյանը միաժամանակ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղարն էր, 1970-1977 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալը, 1978-1986 թվականներին՝ գլխավոր խմբագիրը (հասարակական կարգով)։ 1970-1981 թվականներին[1]՝ Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1981-1991 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրեն։ Խորհրդային տարիների աշխատությունները հիմնականում նվիրված են հայ սովետական մամուլի և գրականության պատմությանը[2]։ 1991 թվականին Ֆելեքյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, որտեղ պաշտոնավարել է մոտ 10 տարի։ 2001 թվականին նշանակվել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի օգնական։

Կազմել, խմբագրել և հրատարակման է ներկայացրել Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի և այլ գրողների ստեղծագործություններ, հայերեն թարգմանել Ա. Ալեքսանդր Գերցենի «Եղելություն և խոհեր» գիրքը։

Անդամակցություն

խմբագրել
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1958)
  • Հայաստանի գրողների միության անդամ (1963)
  • Տեղեկատվայնության միջազգային ակադեմիայի անդամ (1997)
  • «Պրավդա»-ի տրադիցիաներով, Ե., 1963, 157 էջ։
  • Ալեքսանդր Ծատուրյան, Ե., 1965, 270 էջ[3]։
  • Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1970, 560 էջ։
  • Հրապարակախոսություն և գրականություն, Ե., 1975 :

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՅԿԻ ՖԵԼԵՔՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007թ.:(չաշխատող հղում)
  3. Ֆելեքյան, Հարություն Հայկի (1965). Ալեքսանդր Ծատուրյան. Հայաստան.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ֆելեքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 624