Հարություն Կարապետի Փանոսյան (օգոստոսի 14, 1906(1906-08-14)[1], Չիֆթլիկ Ներքին, Թոքաթ - ապրիլի 13, 1973(1973-04-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանրէաբան, խորհրդահայ մանրէաբանության հիմնադիրներից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966

Հարություն Փանոսյան
Ծնվել էօգոստոսի 14, 1906(1906-08-14)[1]
Չիֆթլիկ Ներքին, Թոքաթ
Մահացել էապրիլի 13, 1973(1973-04-13)[1] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանրէաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1928)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Գերասիմ Փանոսյան

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գերասիմ Փանոսյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1928 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, աշխատել տեղում։ 1947–1971 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնի վարիչ։ Միաժամանակ 1939 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտում ստեղծել է մանրէաբանական խումբ (1942 թվականից՝ սեկտոր), որը 1961 թվականից վերածվել է ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի, և մինչև 1963 թվականը եղել է վերոնշյալ կառույցի տնօրենը։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են պալարաբակտերիաների ազդեցությանը ընդավորների բերքատվության վրա, ազոտաբակտերի տարածմանը և ազոտի ասիմիլացման ընդունակությանը, աղուտների կենսաբանությանը և այլն։ Առաջինն է նկարագրել ծծումբ և հրաքար օքսիդացնող որոշ բակտերիաներ, փշատենու պալարաբակտերիաները, հայտնաբերել է ծիրանենու վնասատու մանրէներից մեկը։ Ուսումնասիրել է ազոտաբակտերի և այլ խմբերի միկրոօրգանիզմների, բույսերի և հողային մանրէների փոխհարաբերությունները, հայտնաբերել ազոտաբակտերիա ակիվացնողները և մշակել դրանց կիրառման պայմանները։ Փանոսյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Սևանա լճի և ջրից ազատված տարածությունների ֆոսֆորաբակտերիաները։

Երկեր խմբագրել

  • Գյուղատնտեսական միկրոբիոլոգիա, Երևան, 1962։
  • Մթնոլորտային ազոտի կենսաբանական ֆիքսացիան Հայկական ԽՍՌ հողերում, Երևան, 1975։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։