Հարություն Սամուելյան

հայ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ

Հարություն Արամի Սամուելյան (նոյեմբերի 3, 1947(1947-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ։

Հարություն Սամուելյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1947(1947-11-03) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ, դիզայներ և գծանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԱրև Սամուելյան
 Haroutiun Samuelian Վիքիպահեստում

Օպերային երգիչ Արամ Սամուելյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Հարություն Սամուելյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, օպերային երգիչ Արամ Սամուելյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1965 թվականին ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1969-1983 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, 1982 թվականից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ 1984-1990 թվականներին եղել է «Մշակույթ» (նախկինում՝ Կուլտուր-լուսավորական աշխատանք) հանդեսի գեղարվեստական խմբագիր, 1992-2004 թվականներին՝ «Նամականիշ» ՓԲԸ-ի գլխավոր նկարիչ։ 2007 թվականից համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ։ 2013-2015 թվականներին եղել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնի տնօրենը։

Հեղինակ է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկված մոտ երեք տասնյակ հուշադրամների, նամականիշերի, փոստային բլոկներ, ՀՀ պետական զինանշանի ժամանակակից գրաֆիկական մեկնության (գեղանկարիչ Ռուբեն Ղևոնդյանի հետ)[1][2]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ առաջին նամականիշի մրցույթի գլխավոր մրցանակ (1992)
  • Երևան քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (1995 թվական, իրագործված է այլ նախագիծ)
  • ՀՀ պետական պարգևների անվանական մրցույթի դրամական խրախուսանք (1995)
  • ՀՀ կենտրոնական բանկի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
  • ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Սոցիալական ծառայութուններ մեկ կանգառում սոցիալական համալիր կենտրոնի խորհրդանշանների մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
  • «Virtual Silk Highway» միջազգային նախագծի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
  • Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի Երևանի ոսկերչական գործարանի Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված հուշամեդալի նախագծի բաց մրցույթի հաղթող (2004)

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի նկարիչների միության անդամ, 1986
  • Հայաստանի դիզայներների միությունների անդամ, 1991
  • Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ
  • Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի լիիրավ անդամ, 2001
  • Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ, 2004
  • Հայաստանի տառաստեղծների միավորման անդամ, 2006

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Հարություն Սամուելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Անցումներ. Հարություն Սամուելյան». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.