Հարություն Չաքմաքչյան
Հարություն Չաքմաքչյան (հոկտեմբերի 20, 1878 կամ 1879, Ադանա, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1973 կամ մայիսի 21, 1973, Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ), հայ գիտնական։
Հարություն Չաքմաքչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1878 կամ 1879 |
Ծննդավայր | Ադանա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 22, 1973 կամ մայիսի 21, 1973 |
Մահվան վայր | Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1908) և Հարվարդի համալսարան (հունիս 1913) |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, խմբագիր և քիմիկոս |
Աշխատավայր | Թաֆթսի համալսարան և Հայրենիք |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Երեխաներ | Ալան Հովհաննես |
Հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Ալան Հովաննեսի հայրը։
Թաֆթս համալսարանի քիմիայի պրոֆեսոր Չաքմաքչյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է մի քանի լեզուներով։ Նրա նշանավոր հրատարակություններից է անգլերեն - հայերեն բառարանը, որն իր տեսակի մեջ առաջինն է ժամանակակից հայոց լեզվում։ Բառարանը դարձել է հայերեն բառարանագրության մնայուն գործ և այսօր էլ պարբերաբար օգտագործվում է[1][2] ։ Նրա մյուս հրատարակությունները ներառում էին Հայաստանի 700 էջանոց պատմությունը։
Ընտանիք Խմբագրել
Չաքմաքչյանը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 20-ին Ադանա քաղաքում[3][4]։ Նրա ազգանունը նշանակում է «զինագործ»։ Այդ անունը տրվել է իր նախնիներից մեկին, ով հմուտ էր նուրբ փորագրված և զարդարված հրազեն ստեղծելու գործում[5]։ Նրա ծնողներն էին Հովանես Լ. Չաքմաքչյանը և Գոհար Ջանբազյանը, երկուսն էլ ֆերմերներ էին։ Նա սովորել է Ադանայի Աբգարյան վարժարանում, ապա մեկ տարուց ավելի սովորել է Բեյրութի Անտուրա ֆրանսիական միսիոներական քոլեջում։
Կարիերա Խմբագրել
Չաքմաքչյանը ուսուցչի իր կարիերան և դասավանդելը սկսել է Կեսարիայում (ներկայիս Կայսերիում) և Գիրեսունում[6]։ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ժամանակ նա դասավանդում էր Բեյրութում։ Այդ ժամանակ նա որոշեց նավով մեկնել Ֆրանսիա։ Այնուհետև տեղափոխվեց Սթեմֆորդ, Կոնեկտիկուտ, և ի վերջո հաստատվեց Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ 1905 թվականի աշնանից մինչև 1908 թվականի գարուն սովորեց Հարվարդի համալսարանում, այնուհետև կրկին վերադարձավ Հարվարդ 1912 թվականի փետրվարին[7]։ Չաքմաքչյանը 1909 - 1911 թվականներին աշխատել է նաև որպես «Հայրենիք» թերթի խմբագիր։
Հետագայում նա աշխատել է որպես Թաֆթս քոլեջի քիմիայի և կենսաքիմիայի պրոֆեսոր և կապված է եղել Բոստոնի Թաֆթսի բժշկական դպրոցի հետ։ 1955 թիվականին Չաքմաքչյանը հեռացավ Թաֆթսի համալսարանից՝ որպես պատվավոր պրոֆեսոր[8]։
Ամուսնություն Խմբագրել
1910 թվականի մայիսի 28-ին Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում նա ամուսնացավ Մադլեն Սքոթի hետ։ Վերջինս շոտլանդական և անգլիական ծագմամբ ամերիկուհի էր, որն ավարտել էր Ուելսլի քոլեջը[9]։ Նրանք ունեցան մեկ որդի՝ Ալան Հովհաննեսը, որը միջազգային փառքի հասած կոմպոզիտոր է[10]։
Մահ Խմբագրել
Չաքմաքչյանը մահացել է 1973 թվականի մայիսի 22-ին Մասաչուսեթսում, 94 տարեկան հասակում։
Գրական ստեղծագործություն Խմբագրել
Իր գիտական աշխատանքից բացի, 1908 թվականին Չաքմաքչյանը դարձավ «Հայրենիք» թերթի գլխավոր խմբագիր՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1912 թվականի փետրվարը[11][12]։ Նա նաև հեղինակ է մոտ 1600 էջից բաղկացած «Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ-Հայերէն» բառարանի, որը վերահրատարակվել է մի քանի անգամ։ Գիտական այլ հոդվածներ նվիրված էին քիմիայի, կենսաքիմիայի և հայոց լեզվի հետ կապված թեմաներին։ Ի թիվս իր այլ հրատարակությունների, Չաքմաքչյանը 1917 թվականին մոտ 700 էջից բաղկացած գիրք է հրատարակել Հայաստանի պատմության մասին[13]։ Նա ամերիկյան քիմիական ընկերության, գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի և Նոր Անգլիայի քիմիայի ուսուցիչների ասոցիացիայի անդամ էր։
Հրապարակումներ Խմբագրել
Չաքմաքչյանի որոշ հրապարակումներ ներառում են.
- Սահմանադրական կառավարություններ, հատոր 1, (1910 ՝ Բոստոն)
- Հայ-ամերիկյան նամակագիր, որը պարունակում է մեծ թվով նամակներ հարմարեցված բոլոր առիթներին` բարեկամության նամակներ, շնորհավորական և ցավակցական նամակներ, սիրո նամակներ, գործարար նամակներ: (1914՝ Բոստոն)
- Հայ ավետարան եկեղեցին և հայ ժողովուրդը, (Հրապարակված է Մարսելում )
- Ընդարձակ պատմություն հայոց։ Սկիզբեն մինչև մեր օրեը պատկերազարդ (Բոստոն։ 1917)
- Ընդարձակ բառարան, Անգլերէնէ-հայերէն (Boston: 1922)
- «Հայրենիքն ու նրա աշխատողները. Տասնյոթ տարվա հիշողությունները» (տպագրվել է «Արմինիըն Ռիվյուում» . 1979)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Haroutiun Chakmakjian»։ DSCH Journal: 49։ 2001։ «Haroutiun Chakmakjian was not only a chemistry professor but a lexicographer, whose Armenian-English dictionary is still in standard use.»
- ↑ Adalian Rouben Paul (2010)։ Historical dictionary of Armenia (2nd ed.)։ Lanham, MD: Scarecrow Press։ էջ 367։ ISBN 0810874504
- ↑ Kostelanetz Richard (1989)։ On innovative music(ian)s (1st ed.)։ New York: Limelight Editions։ էջ 96։ ISBN 0879101210
- ↑ Kinnear Tyler (2011)։ Alan hovhaness and the creation of the "modern free noh play.".։ BiblioBazaar։ ISBN 124338347X
- ↑ Battcock Gregory (1981)։ Breaking the sound barrier : a critical anthology of the new music (1. ed.)։ New York: Dutton։ էջ 286։ ISBN 0525475982
- ↑ «The 80th of the Hairenik Daily: An Editorial Introduction»։ Armenian Review 32 (1): 7։ 1979։ ISSN 0004-2366
- ↑ Kinnear Tyler (2011)։ Alan hovhaness and the creation of the "modern free noh play.".։ BiblioBazaar։ ISBN 124338347X
- ↑ «The 80th of the Hairenik Daily: An Editorial Introduction»։ Armenian Review 32 (1): 7։ 1979։ ISSN 0004-2366
- ↑ Kinnear Tyler (2011)։ Alan hovhaness and the creation of the "modern free noh play.".։ BiblioBazaar։ ISBN 124338347X
- ↑ The International who is who in Music։ Who is Who in Music, Incorporated, Limited։ 1951։ էջ 227
- ↑ «The 80th of the Hairenik Daily: An Editorial Introduction»։ Armenian Review 32 (1): 7։ 1979։ ISSN 0004-2366
- ↑ Adanalian Garo։ «A Milestone in the Armenian Press: Hairenik Celebrates 100th Year of Publication»։ Hairenik։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2006-ին
- ↑ Hovanes Chakmakjian Haroutioun (1917)։ Ěndardzak patmutʻiwn hayotsʻ: skizbēn minchʻew mer ōrerě (Armenian)։ Boston: Hrat. Eran Gratan