Հարություն Հովնաթան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Հարություն Հովնաթան (1937, սեպտեմբերի 18, Սուֆլիս, Ախալցխայի շրջան, Վրաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։ Հայաստանի գրողների միության անդամ (1974ԽՄԿԿ անդամ 1964 թվականից։

Հարություն Կարապետյան
Ծնվել է1937 սեպտեմբերի 18
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Հարություն Հովնաթան Վիքիքաղվածքում
Հարություն Հովնաթան Վիքիդարանում
 Harutyun Hovnatan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարություն Հովնաթանը ծնվել է 1937 թվականին, Ախալցխայի շրջանի Սու‎ֆլիս (Սուրբ Լույս) գյուղում (Վրաստան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրողների միությունում։ Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյան՝ հայերեն և ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիրը։

Մեծ է Հովնաթանի դերը հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման գործում։ Ունի զրույցներ ու հարցազրույցներ Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու, Ջանսուղ Չարկվիանու, ինչպես նաև Հովհաննես Շիրազի[1], Համո Սահյանի, Տիգրան Մանսուրյանի և ժամանակակից գրական մյուս անհատականությունների հետ։ նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Հեղինակ է շուրջ 30 գրքի (6-ը՝ թարգմանական)[2][3]։

Երկեր խմբագրել

  • Ծիածանվող հոգիներ, Երևան, 2014։
  • Հոգին հոգու հետ, Երևան, 2013։
  • Օքրո Օքրոյան. գիրք վերադարձի (վկայություններ բանաստեղծի մասին), Երևան, 2004։
  • Վարեց Հարություն Հովնաթանը, ցանեց Հովհաննես Շիրազը (զրույցներ), Երևան, 1992։
  • Ճամփեզրի ծառը, Երևան, 1977։

Թարգամանություններ (վրացերենից և ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ջեմալ Ջամելի, Աստղային կանչ (բանաստեղծություններ), Երևան, 2002։
  • Թեյմուրազ Կոմախիձե, Բարեկամության ուղիներով (ակնարկներ), Երևան, 2000։
  • Օսիկո Գվարիշվիլի, Ստալինը և տխրահռչակ 1937 թվականը (վավերագրական արձակ), Երևան, 2000։
  • Իմ Դաղստան (բանաստեղծություններ, արձակ էջեր, թարգմանական համահեղինակությամբ), Երևան, 1980։
  • Մորիս Փոցխիշվիլի, Բացվի՛ր, երկինք (ժողովածու), Երևան, 1980։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարություն Հովնաթան, «Զրույցներ. Հովհաննես Շիրազ» գրքից
  2. Հարություն Հովնաթանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել