Հարություն Խաչատրյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Խաչատրյան (այլ կիրառումներ)

Հարություն Թովմասի Խաչատրյան (1921, Տաշտուն, Հայաստան), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1941), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Հարություն Խաչատրյան
Ծնվել է1921
ԾննդավայրՏաշտուն, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Խիզախության համար» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հարություն Խաչատրյանը ծնվել է 1921 թվականին, Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում։ 1930 թվականին հոր մահից հետո Հարությունը ուսմանը զուգընթաց կատարել է տարբեր աշխատանքներ։ Ավարտել է Լիճքի միջնակարգ դպրոցը և 1939 թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, առաջին կուրսից 1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել է Արևմտյան Բելոռուսիայի Սլոնիմ քաղաքում, 10-րդ բանակի 29-րդ դիվիզիայի 106-րդ հետևակային գնդում։ Սովորել է գնդի դպրոցում, ստացել սերժանտի կոչում[1]։

10-րդ բանակի 304-րդ առանձին զենիթային դիվիզիայում նշանակվել է մարտկոցի հրամանատար և պատերազմի սկզբին մասնակցել Բրեստի պաշտպանության համար մարտական գործողություններին, որի համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով, ապա մասնակցել է Սմոլենսկի, Մոսկվայի պաշտպանությանը։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և «Խիզախության համար» երկրորդ մեդալով։ 1941 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայի պաշտպանության օրերին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1945 թվականին Խաչատրյանը Անդրբայկալյան ռազմաճակատի զորամիավորման կազմում մասնակցել է Ճապոնիայի բանակի ջախջախմանը[1]։

1945 թվականի վերջին Խաչատրյանը զորացրվել է բանակից։ 1946 թվականին աշխատել է Մեղրու շրջանի Տաշտուն գյուղի 8-ամյա դպրոցում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը և նույն դպրոցում շարունակել աշխատել ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Խիզախության համար» կրկնակի մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել