Հարություն Արարատյան

հայ գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Աստվածատուրի Արարատյան (նաև հայտնի է որպես Արտեմի Արարատյան, ապրիլի 20, 1774(1774-04-20)[1][2], Վաղարշապատ[1][2] - մոտ 1831[1][2]), հայ գրող։

Հարություն Արարատյան
Ծնվել էապրիլի 20, 1774(1774-04-20)[1][2]
ԾննդավայրՎաղարշապատ[1][2]
Վախճանվել էմոտ 1831[1][2]
Մասնագիտությունհիշատակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԵրևանի խանություն և  Ռուսական կայսրություն
Հարություն Արարատյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վաղարշապատում 1774 թվականի ապրիլի 20-ին։ 1795 թվականին ծառայել է գեներալ-ֆելդմարշալ Վալերիան Զուբովի (ru) բանակում, մասնակցել 1796 թվականի պարսկական արշավանքին։ 1797 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում։

Սերտ կապերի մեջ է եղել Հովհաննես և Խաչատուր Լազարյանների, Ռ. Մադաթովի, Դ. Աբամելիքի, Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու հետ։

Հայտնի է դարձել 1813 թվականին նրա «Արտեմի Արարատյանի կյանքը» (ռուս.՝ Жизнь Артемия Араратского) սեփական հուշագրությունը հրապարակելուց հետո, որը մինչև XIX դարի վերջը համարվել է Կովկասի պատմության լավագույն սկզբնաղբյուրներից մեկը։

Աշխատություններ խմբագրել

  • «Արտեմի Արարատյանի կյանքը», հրտ.` 1881
  • «Վաղարշապատեցի Հարություն Արարատյանի կյանքը», 1892, թրգմ. Պ. Պռոշյան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Արարատյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 699