Հարություն Աճեմյան

հայ նկարիչ, ձեռագրերի նկարազարդող

Հարություն (Արիել) Ստեփանի Աճեմյան (դեկտեմբերի 18, 1904(1904-12-18)[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), հայ նկարիչ։

Հարություն Աճեմյան
Հարություն (Արիել) Աճեմյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1904(1904-12-18)[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1923)[1] և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1926)[1]
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներErik Schmidt?
ՀայրՍտեփան Գալֆայան
Հարություն Աճեմյան Վիքիդարանում

Ճարտարապետ, քանդակագործ Ստեփան Գալֆայանի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է դեկտեմբերի 18-ին, Բրուսայում (Թուրքիա)։ Չորս տարեկանին կորցրել է հայրը եւ նախնական կրթութիւնն ստացել է ծննդավայրում։ 1919-1923 թվականներին սովորել է Մուրադ-Ռափայելյան վարժարանում։

1923-1926 թվականներին սովորել է Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում և ավարտել 1926 թվականին՝ ոսկե մեդալով։ Մինչև 1931 թվականը ստեղծագործել և դասավանդել է Իտալիայում (Վենետիկ, Միլան), 1931-1938 թվականներին՝ Փարիզում, ցուցադրվել Անկախների սալոնում (1934) և այլ ցուցահանդեսներում։

Ապրել է Վենետիկում, Միլանում, 1931-1938 թվականներին՝ Փարիզում (ցուցադրվել է Անկախների սալոնում), 1938 թվականից՝ ԱՄՆ-ում։ Ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է[3][4]։

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

 
Արիել Աճեմյանի «Քրիստոսը տաճարում» նկարը, 1958
2011 թվականին այն նվիրաբերվել է Աննա Մարիա քոլեջին

Աճեմյանն ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է, կոմպոզիցիայի հմուտ վարպետ։ Պատկերել է ազգային թեմաներ, հայ ժողովրդի պատմության մոտիկ և հեռավոր անցյալը՝ հաճախ դիմելով իտալական վերածննդին հատուկ դեկորատիվ շնչով երփնագրված այլաբանությունների կամ թեմատիկ ընդհանրացումների («Շարական», «Ջարդը», «հայկական պանթեոն», «Ազգային դաստիարակություն», «Հայաստանի փառքը»)[5]։

Աճեմյանն ստեղծել է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգևոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսիայի, ԱԱՆ-ի հայկական և օտար եկեղեցիների ու վարժարանների համար։ Պատկերազարդել է գրքեր։

  • «Շարական»
  • «Ջարդը»
  • «Հայկական պանթեոն»
  • «Ազգային դաստիարակություն»
  • «Հայաստանի փառքը»

Ունի դիմանկարներ՝ «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը»[6] (երկուսն էլ՝ 1938) պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Նյու Յորքում։

ԳրականությունԽմբագրել

  • Agemian, Ariel (1958). My Mass Explained and Illustrated. New York: Confraternity of the Precious Blood. ASIN B001BSH4RM.
  • "Ariel Agemian Exhibits". Arts Magazine. Vol. 13. 1938. pp. 15–16.
  • Արիել-Յարութիւն Աճեմեան, «Հայրենիք» օրաթերթ, 6 դեկտեմբերի 1973։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 269.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. agemianpaintings.homestead.com http://agemianpaintings.homestead.com/Articles/Agemian_Paintings_not_typical_local_display.pdf։ Վերցված է 2018-12-18 
  5. «From Dark to Light the Life and Art of Ariel Agemian» 
  6. «Հայ մամիկը», ՀԱՊ

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269