Արշակ Հարությունյան

հայ դերասան
(Վերահղված է Հարությունյան Արշակից)

Արշակ Հակոբի Հարությունյան (ապրիլի 5 (17), 1869[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1936(1936-07-27)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934

Արշակ Հարությունյան
Ծնվել էապրիլի 5 (17), 1869[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 27, 1936(1936-07-27)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արշակ Հարությունյանը ծնվել է 1869 թվականին, Թիֆլիսում։ Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Դերասանական գործունեությունն սկսել է 1887 թվականից։ Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, խաղացել է Գևորգ Չմշկյանի և Գ. Տեր-Դավթյանի խմբերում, Դ. Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները։ 1922 թ. հունվարի 25-ին, Երևանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղացել է «Պեպո» ներկայացման մեջ, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում[3]։

Խաղացած դերերը թատրոնում խմբագրել

  • Պեպո՝ «Պեպո»
  • Սաղաթել՝ «Պատվի համար»
  • Սուլեյման՝ «Դավաճանություն»
  • Զամբախով՝ «Խաթաբալա»
  • Սարգիս՝ «էլի մեկ գոհ»
  • Օսեփ՝ «Քանդած օջախ»
  • Գրիգոր աղա՝ «Ժայռ»
  • Սուլեյման՝ «Դավաճանություն»
  • Յագո՝ «Օթելլո»
  • Կլավդիոս՝ «Համլետ»

Հոդվածներով և բանաստեղծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պարբերականներում։

1897 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն։ 1926 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Շորն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր կոլխոզի մարդիկ»։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318