Անթառամ

բույսերի ցեղ
(Վերահղված է Հարության ծաղիկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անթառամ (այլ կիրառումներ)


Անթառամ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Gnaphalieae
Ցեղ Անթառամ (Helichrysum)
Mill., 1754

Անթառամ (լատին․՝ Helichrysum), անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝ 6 տեսակ։

Ձևաբանություն խմբագրել

Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մետր)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։

Կիրառում խմբագրել

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ՝ անթառամ ոսկեգույն (H. callichrysum), անթառամ Պալասի (H. pallasii), անթառամ բուրավետ (H. graveolens), անթառամ հայկական (H. armenium) և այլն։ Տարածված Է բոլոր մարզերում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ, խճաքարային վայրերում, ցամաքած գետաբերաններում, անտառեզրերին, ալպյան մարգագետիններում, օշինդրային կիսաանապատային, ֆրիգանոիդային, լեռնատափաստանային խմբավորումներում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 404