Հարոլդ Առլեն (անգլ.՝ Harold Arlen), իսկական անունը՝ Խաիմ Առլուք (անգլ.՝ Chaim Arlook), փետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 23, 1986(1986-04-23)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), փոփ երաժշտության ամերիկացի կոմպոզիտոր[5], ավելի քան 500 երգերի հեղինակ է, որոնցից շատերն արժանացել են համաշխարհային ճանաչման։ «Օզ քաղաքի հրաշագործը» ֆիլմի համար (1939 թվական) ստեղծած «Over the Rainbow» հիթի շնորհիվ Առլենը գրավել է առաջին հորիզոնականը Great American Songbook ցուցակում։ «Over the Rainbow» երգը նաև ճանաչվել է 20-րդ դարի No. 1 երգ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) և NEA-ի կողմից[6][7]։

Հարոլդ Առլեն
Ի ծնե անունանգլ.՝ Hyman Arluck
Նաև հայտնի է որպեսHarold Arlen և Harold Arluck
Ծնվել էփետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…]
Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 23, 1986(1986-04-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական գործիքավորող, կինոպրոդյուսեր, երգիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Երգչաձայնտենոր[4]
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունHutchinson Central Technical High School?
ԱմուսինAnya Taranda?
Պարգևներ
Կայքharoldarlen.com
 Harold Arlen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեա երգչի ընտանիքում, մանկության տարիներին սովորել է նվագել դաշնամուր, պատանեկության տարիներին ստեղծել է իր սեփական անսամբլը։ Հաջողության հասնելով որպես երգիչ և դաշնակահար՝ Առլենը քսանամյա հասակում մեկնել է Նյու Յորք, որտեղ սկզբնապես վոդևիլներում եղել է նվագակցող։ 1930-ական թվականներին Հարլեմում գրել է երաժշտություն «Cotton Club» գիշերային հայտնի ակումբի համար, ինչպես նաև առաջին անգամ սկսել է առաջարկել իր երաժշտական գործերը Բրոդվեյի մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի համար։ 1940-ական թվականներին համագործակցել է բանաստեղծ-երգիչ Ջոննի Մերսերի հետ։ Այդ համագործակցությամբ արդյունքում ստեղծվել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են` «Blues in the Night», «That Old Black Magic», «Ac-Cent-Tchu-Ate the Positive» և այլն։ 1970 թվականին կնոջ մահից հետո Առլենը կորցրել է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, սկսել է խուսափել ընկերներից և ազգականներից՝ աստիճանաբար անցնելով ճգնավորական կենսակերպի։ 1971 թվականին ընդգրկվել է Կոմոզիտորների ազգային փառքի սրահում։

Հարոլդ Առլենը մահացել է 1986 թվականին Նյու Յորքում 81 հասակում։

Մրցանակներ խմբագրել

  • 1940 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակին Լավագույն երգի համար («Over the Rainbow», «Օզ քաղաքի հրաշագործը» ֆիլմից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. https://adp.library.ucsb.edu/index.php/talent/detail/42262/Arlen_Harold_vocalist_tenor_vocal
  5. Colin Larkin, ed. (1997). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 50. ISBN 1-85227-745-9.
  6. «Honors & Awards». Haroldarlen.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  7. «New song list puts 'Rainbow' way up high – CNN». Archives.cnn.com. 2001 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Առլեն» հոդվածին։