Սպանդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Բորակաթփազգիներ (Nitrariaceae)
Ցեղ Սպանդ (Peganum)
L., 1753

Սպանդ, հարմալ, վայրի սատապ (լատին․՝ Peganum), զուգատերևազգիների (Zygophyllaceae)[1] ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, Ասիայում և Ամերիկայում (Մեքսիկայում)։

Հայաստանում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է և տարածված է Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր լանջերին, գերեզմանոցներում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Արմատն առանցքային է։ Տերևները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ Պտուղը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Ծաղիկները մեկական են, ճյուղերի ծայրերին, սպիտակ կամ դեղնավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։

Տարածում խմբագրել

Աճում է տափաստաններում, կիսաանապատներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։

Կիրառություն խմբագրել

Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և մետաքսե գործվածքներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործում են էպիլեպսիայի, նյարդարմատաբորբի ժամանակ։ Թունավոր է և միջատասպան։

Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։

Տեսակներ խմբագրել

Դասում հաշվում են մոտ տ տեսակ[2]։ Նրանցից մի քանիսը[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным сайта GRIN (см. карточку растения)
  2. Список видов рода Гармала по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
  3. По данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • Гармала или бибика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Род 837. Гармала — Peganum L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 147—149. — 790 с. — 4000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 50