Հարի Կյումել (հոլ.՝ Harry Kümel, հունվարի 27, 1940(1940-01-27)[1], Անտվերպեն, Բելգիա), բելգիացի (ֆլամանդացի) կինոռեժիսոր և սցենարիստ։

Հարի Կյումել
Ի ծնե անուն՝Harry Kümel
Ծննդյան թիվ՝հունվարի 27, 1940(1940-01-27) (84 տարեկան)
Ծննդավայր՝Անտվերպեն
Քաղաքացիություն՝{{{2}}} Բելգիա
Մասնագիտություն՝Կինոռեժիսոր, սցենարիստ
Կարիերա՝1953—2003
Պարգևներ՝
IMDb։ID 0478176

Հարի Կյումելը նաև աշխատել է, որպես թատրոնի ռեժիսոր, բայց ավելի հայտնի է, որպես կինոռեժիսոր։ Նրա ռեժիսորական աշխատանքում կան 32 ֆիլմեր (ներառյալ հեռուստաֆիլմերը, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերը)։ Ավելի հայտնի են նրա այս աշխատանքները՝ ինտելեկտուալ դրամա «Պարոն Հավարդեն»-ը (1969), սարսափներ՝ «Խավարի դուստրերը»-ը (1971) և «Մալպերտյուի»-ն։ Իր ֆիլմերի սցենարների համար, նա օգտագործել է բելգիացի գրողների գործերը։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1965 — Դամբարանի պահակը / De grafbewaker (կարճամետրաժ)
  • 1969 — Պարոն Հավարդեն / Monsieur Hawarden
  • 1971 — Խավարի դուստրերը / Les lèvres rouges
  • 1971 — Մալպերտյուի / Malpertuis
  • 1973 — Ռեպելշտելյե / Repelsteeltje
  • 1976 — Յոախիմ Սթիլլերի ժամանումը / De komst van Joachim Stiller
  • 1978 — Կորած դրախտ / Het verloren paradijs
  • 1991 — Էլինե Վեռե / Eline Vere

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել