Հարթ-զուգահեռ հոսանք, հեղուկի կամ գազի որևէ հարթությանը զուգահեռ շարժում, որի դեպքում այդ հարթությանն ուղղահայաց ուղղի բոլոր կետերում մասնիկների արագությունները, ճնշումը և հոսանքի մյուս բնութագրական մեծությունները նույնն են։ Հարթ-զուգահեռ հոսանքի հետազոտումը զգալիորեն ավելի հեշտ է, քան տարածական հոսանքինը, քանի որ շարժումը բնութագրող մեծությունները շարժման հարթությանն ուղղահայաց կոորդինատից կախված չեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305