Հարա Թաքաշի (ճապոներեն` 原 敬, 1856 թ. փետրվարի 5-1921 թ. նոյեմբերի 4), եղել է ճապոնացի քաղաքական գործիչ։ Ճապոնիայի 10-րդ և առաջին քրիստոնյա վարչապետը` 1918-1921 թվականներին։

Հարա Թաքաշի
ճապ.՝ 原敬
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1856(1856-03-15)[1][2]
ԾննդավայրՄորիոկա, Ճապոնիա[3] կամ Motomiya, Ճապոնիա
Մահացել էնոյեմբերի 4, 1921(1921-11-04)[4][2] (65 տարեկան)
Մահվան վայրTokyo Station, Marunouchi, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանDaiji-ji (Morioka)
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնական կայսրություն և Flag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունLaw School of the Ministry of Justice?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, լրագրող և դիվանագետ
ԱշխատավայրHōchi?, Ministry of Foreign Affairs of Japan? և Osaka Mainichi Shimbun?
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Ճապոնիայի վարչապետ
Քաղաքական կուսակցությունՌիկկեն Սեյուկայ
Պարգևներ և
մրցանակներ
Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն և Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն
Ստորագրություն
HaraT kao.png
Hara Takashi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ներկայիս Իվատե պրեֆեկտուրայի Մորիոքա գյուղում, սամուրայների դասի ընտանիքում։
Ծննդավայրից Տոկիո է գնացել տասնհինգ տարեկանում՝ 1871 թվականին։ Սկսել է աշխատել լրագրող և շուտով դարձել է թերթի խմբագիր։ Հետո աշխատանքի է անցել Ճապոնիայի արտգործնախարարությունում։ Մի քանի տարի դիվանագիտական ծառայության մեջ է եղել Չինաստանում և Ֆրանսիայում։ 1890-ականների սկզբին եղել է արտգործնախարար Մուցու Մունեմիցուի անձնական քարտուղարը, այնուհետև՝ տեղակալը։
1900 թվականին Հարա Թաքաշին մտնում է Օքամա Շիգենոբուի "Րիքեն Քայշինթո" պահպանողական կուսակցության շարքերը, իսկ 1912 թվականին դառնում է կուսակցության ղեկավարը։ 1902 թվականից սկսած, մի քանի անգամ ընտրվում է Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1906—1908 և 1911-1914 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։ 1918 թ. նշանակվել է վարչապետ։ Այսպիսով, Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանության անցավ "կուսակցական" կառավարություն, որը գլխավորում էր առաջատար խորհրդարանական կուսակցության ղեկավարը։

1921 թվականին նոյեմբերի 4-ին Հարային Տոկիոյի կայարանում սպանեց երկաթուղու աշխատակից Նաքաոքա Քոնյիչին Վաշինգթոնի կոնֆերանսի Ճապոնիայի համար անբարենպաստ ընթացքի պատճառով[5]։ Ահաբեկչին դատապարտեցին սպանությունից միայն տասներեք տարի անց։
Հարա Թաքաշին կաթոլիկ քրիստոնյա էր, մկրտվել է 17 տարեկանում և ստացել Դավիթ անունը։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Hara_Takashi
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119096617 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. Encyclopædia Britannica
  5. Mitchell Richard H. (1996)։ Political Bribery in Japan։ University of Hawaii Press։ էջ 44։ ISBN 9780824818197