Հարարի (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որն իր մեջ ներառում է Հարար քաղաքը և նրա մոտակա ծայրամասերը: Տեղակայված է երկրի արևելքում: Նախկինում հայտնի էր շրջան 13 անվանումով: Շրջանի մակերեսը կազմում է 333,94 կմ²:

Picto infobox map.png
Հարարի
Դրոշ


Harari Flag.jpg


Town of Harar with Citywall.jpg
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Կարգավիճակregion of Ethiopia?
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնՀարեր
Պաշտոնական լեզուներHarari? և Oromo?
Բնակչություն175 900 մարդ (2005)
Տարածք334 կմ²
Harari in Ethiopia (special marker).svg
Սահմանակցում էՕրոմիա
ISO 3166-2 կոդET-HA

ԲնակչությունԽմբագրել

Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 183․415 մարդ. 92316 տղամարդ և 91․099 կին: Քաղաքային բնակչությունը հաշվվում է 99368 մարդ (54,18 %): Բնակչության խտությունը կազմում է 589,05 մարդ/կմ²: Շրջանում հաշշվում է 46169 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 3,9 մարդ (3,4 մարդ՝ քաղաքային և 4,6 մարդ՝ գյուղական տնտեսություններում)[1]:

Հիմնական էթնիկ խմբեր. օրոմո (56,41 %), ամհարա (22,77 %), հարարի (8,65 %), հուրարե (4,64 %), սոմալիացիներ (3,87 %), տիգրայի (1,53 %) և ագրոբբա (1,26 %): Բնակչության 56,84 %-ը խոսում է օրոմո լեզվով, 27,53 %-ը՝ ամհարերեն, 3,70 %-ը՝ սոմալիերեն: Բնակչության 68,99 %-ը դավանում են իսլամ, 27,1 %-ը` քրիստոնյա-միաբնակներ են, 3,4 %-ը՝ բողոքականներ, 0,3 %-ը՝ կաթոլիկներ և 0,1 %-ը՝ ունեն այլ կրոնական համոզմունքներ:

1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 131․139 մարդ, նրանցից 65․550-ը՝ տղամարդ և 65․589-ը՝ կին: Քաղաքային բնակչությունը հաշվվել է 76․378 մարդ (58,24 %):

CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 73,28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (39,83 % գյուղական տեղանքում և 95,28 %՝ քաղաքներում): Գրագիտության մակարդակը կազմում է 78,4 % տղամարդկանց և 54,9 %՝ կանանց համար: Մանկական մահացությունը կազմում է 66՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի ցածր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի)): Այս մահերի ծայրահեղ դեպքում կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Census 20,07 Tables: Amhara Region»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-14-ին։ Վերցված է 2016-12-25  , Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4.
  2. Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)

Արտաքին հղումներԽմբագրել