Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի խորհրդային տեղահանություն, հայտնի է նաև «Հարավ» գործողություն անվանմամբ, զանգվածային տեղահանություն, որ իրականացրել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարությունը Մոլդովիայում։

Տեղահանության առաջին ալիքի 70-ամյա տարելիցին նվիրված նամականիշ

Նախապատրսատում խմբագրել

1949 թվականի փետրվարի 6-ին ԽՍՀՄ մինիստրների խորհուրդն ընդունել է որոշում Մոլդովիայի տարածքից «նախկին կալվածատերերին, խոշոր առևտրականներին, գերմանական բռնազավթիչներին ակտիվորեն աջակցածներին, գերմանական ոստիկանության մարմիններին հետ համագործակցած անձանց, ֆաշիստամետ կուսակցությունների ու կազմակերպությունների անդամներին, սպիտակգվարդիականներին, ինչպես նաև վերանշյալ բոլոր կատեգորիաների ընտանիքներին» տեղահանելու վերաբերյալ[1][2]։

Ապրիլին ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության՝ Մոլդոիայի գծով լիազոր գեներալ-մայոր Երմոլինը հանրապետության պետանվտանգության նախարարության հետ համատեղ նրա ամբողջ տարածքը բաժանել է 8 սեկտորների։ Շուտով այդտեղ սկսել են ժամանել բեռնատար մեքենաներ հացահատիկ տեղափոխելու պատրվակով, սակայն իրականում դրանք նախատեսված են եղել տեղահանվողներին գյուղերից մինչև երկաթուղային կայարաններ հասցնելու համար[3]։

Մայիսի 10-ին հաստատվել է նախապատրաստվող գործողության անվանումը՝ «Հարավ»[4][5]։

Իրականացում խմբագրել

Գործողությունն սկսվել է 1949 թվականի հուլիսի 6-ին՝ գիշերվա ժամը 2-ին և ավարտվել հուլիսի 7-ի երեկոյան։ Նրա իրականացումն ապահովել է օպերատիվ կազմի 4496 մարդ (նրանց 90 %-ն ուղարկվել էր ԽՍՀՄ այլ հանրապետություններից), ինչպես նաև պետանվտանգության նախարարության զորքերի 13 774 զինվոր ու սպա և 24 705 մարդ կուսակցական ակտիվից։

Մոլդովական ԽՍՀ պետանվտանգության նախարարությունը ձևակերպել է 12 860 ընտանիքի տեղահանման գործ։ Սակայն 1 567 ընտանիք կարողացել է խուսափել տեղահանումից։ Նրանցից շատերը փրկվել է փախչելով, ոմանք արդեն եղել են կոլտնտեսության անդամ կամ ունեցել են խորհրդային բանակում իրենց ընտանիքի անդամների ծառայելու մասին փաստաթղթեր։ Դրանից բացի չեն տեղահանվել հիվանդներն ու հաշմանդամները, ինչպես նաև աշխատունակ անդամներ չունեցող ընտանիքները։

Արդյունքում 30 էշելոնով (1 573 վագոն) Մոլդովիայից տեղահանվել է 11 293 ընտանիք կամ 35 050 մարդ, այդ թվում՝ 9 745 տղամարդ, 13 924 կին և մինչև տասնհինգ տարեկան 11 381 երեխա։ Տեղահանվածների մեծ մասը տեղավորվել է Ղազախստանում (9954 մարդ), Ռուսաստանի Օմսկի (6085 մարդ) ու Նովոսիբիրսկի (5787 մարդ) մարզերում, Կրասնոյարսկի երկրամասում (470 մարդ), Կոմի ԻԽՍՀ-ում (352 մարդ)[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наступила 74-я годовщина первой волны депортации из Бессарабии и Северной Буковины — BaltiOnline.md». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Самая массовая депортация населения Бессарабии состоялась в июле 1949 | PUBLIKA .MD». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Иван Думиника — Депортации в 1949 г. на юге Бессарабии (Воспоминания гагаузов, очевидцев тех лет из г. Чадыр-Лунга)
  4. 4,0 4,1 «Для вас война ещё не окончилась!»
  5. 5,0 5,1 «Депортация… Если быть честным до конца». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.