Հարավուրալյան ազգային բնական արգելոց

Հարավուրալյան ազգային բնական արգելոց, արգելոց Բաշկորտոստանում և Չելյաբինսկի մարզում[1]։

Հարավ Ուրալյան ազգային բնական արգելոց
Կատեգորիա ԲՊՀՄ — Ia (Խիստ բնական արգելոց)
ՏեղագրությունԲաշկորտոստան Չելյաբինսկի մարզ, Բաշկորտոստան, Ռուսաստան
Ամենամոտիկ քաղաքԲաշկորտոստան Բելորեցկ
Կոորդինատներ54°20′48″ հս․. լ. 57°53′09″ ավ. ե.HGЯO
Տարածք252,8 հազար հա
Հիմնադրված է19.06.1978
Կայքsouth-ural-reserve.ru
Քարտեզ
 South-Ural Nature Reserve Վիքիպահեստում

Համարվում է Բաշկորտաստանի և Հարավային Ուրալի ամենամեծ արգելոցը։ Ստեղծման պահին արգելոցի մակերեսը կազմել է 252,8 հազար հա։ Արգելոցի տարածքի մոտավորապես 90 %-ը ընկած է Բաշկորտոստանի տարածքում։ Չելյաբինսկի մարզի Կատաև-Իվանովսկի շրջանի տարածքում գտնվում է արգելոցի տարածքից 2,404 հազար հեկտարը։

Յամանտաու

Բնական արգելոցի տարածքում են գտնվում մի քանի լեռնաշղթաներ՝ Մաշակ, Զիգալգա, Նարի, Կումարդակ և Յամանտաու (1640 մ, Հարավային Ուրալի ամենաբարձր լեռը)։ Տարածքում են նաև գտնվում Մաշակ, Փոքր Ինզեր, Յուրյուզան, Տյուլմեն, Ռևետ, Կատավ, Նուրա և այլ գետեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «South Ural Zapovednik (Official Site)» (ռուսերեն). Ministry of Natural Resources and Environment (Russia). Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.

Գրականության խմբագրել

  • Алибаев Ф. Южно-Уральский государственный природный заповедник / Ф. Алибаев // Ватандаш. — 2002. — № 9. — С. 184—185.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավուրալյան ազգային բնական արգելոց» հոդվածին։