Հարավային սոխակ
Հարավային սոխակ, (լատին․՝ Luscinia megarhynchos), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն։
Հարավային սոխակ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Luscinia megarhynchos | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԲնադրող-չվող է։ Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 15 գ։ Մարմինը վերևից դարչնագույն է, պոչը՝ կարմրադարչնագույն, ներքևից՝ մոխրագույն։ Երիտասարդը ներքևից դարչնագույն պտերով է։ Թաքնված թռչուն է և դժվար տեսանելի, հաճախ ճանաչվում է անզուգական գեղեցիկ երգով։ Երգում է գիշերը, լուսաբացին։ Գերադասում է խիտ թփուտները։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով[1]։
Բնադրում
խմբագրելԲույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է թփուտներում՝ գետնին։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ պտավոր 4-5 ձու։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սոխակ
- ↑ «Սոխակ». Արխիվացված է օրիգինալից 2021-09-18-ին. Վերցված է 2014-10-25-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։ |