Հարավային Օրկնեյան կղզիներ

Հարավային Օրկնեյան կղզիներ (South Orkney Islands), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավարևմտյան մասում, Անտարկտիդայում։ Բաղկացած են 4 մեծ և 40 մանր կղզիներից։ Տարածությունը 621 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1266 մ։ Մեծ մասը ծածկված է ձյունով և սառույցով։ Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, հարուստ է ծովային թռչուններով։ Հայտնագործվել է 1821 թվականին։ Հարավային Օրկնեյան կղզիների վրա հիմնված է արգենտինական (Օրկադես, 1903 թվականից) և մեծ բրիտանական գիտական երեք կայան։ Կա կետորսություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 285