Հարավային Ջորջիա (անգլ.՝ South Georgia, իսպ.՝ Isla Georgias del Sur), (ցամաքային մակերեսը՝  3528 կմ², ընդհանուր՝ 4100 կմ²) Հարավային Ատլանտյան օվկիանոսում գտնվող խոշոր Մերձանտարկտիկական գոտի, որը ամենամեծն է նույնանուն արշիպելագում։ Վարչականորեն Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները մեծ Բրիտանիայի արտերկրյա տարածքի մի մասն են (այսինքն՝ պատկանում են Մեծ Բրիտանիային, բայց դրա մաս չեն կազմում)։

Հարավային Ջորջիա
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՀարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Մասն էSouth Georgia group? և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Երկարություն160 կմ
Լայնություն30 կմ
Մակերես3756 կմ²[1]
Ամենաբարձր կետըMount Paget?
Բնակչություն30 մարդ
Անվանված էՋորջ III և Պետրոս առաքյալ
Քարտեզ
Քարտեզ

Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները կառավարվում են Ֆոլկլենդյան կղզիներից, թեև համարվում են առանձին տարածք։ Ֆոլկլենդյան կղզիների նահանգապետը միաժամանակ Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների կոմիսարն է[2]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Հարավային Ջորջիան հրաբխային ծագման ժայռոտ կղզի է, ծածկված է տունդրայով և օվկիանոսային մարգագետիններով, լեռներում՝ հավերժական սառցադաշտերով։ Ամենաբարձր կետը Փեյջեթն է (2935 մ)։ Ափը կտրտված է։ Ափերին մաշկոտանիների և պինգվինների հսկայական բնակչություն կա։ Կլիման մերձարկտիկական է, միջին ամսական ջերմաստիճանը հուլիս - օգոստոս ամիսներին -1,5 °C-ից մինչև + 5,3 °C փետրվարին։ Տեղումները տարեկան քանակը 1400-1500 մմ, տարվա ընթացքում հավասարաչափ։ Մշտական ուժեղ քամիներ, եղանակը հիմնականում ամպամած է։ Երկրաբանորեն Հարավային Սանդվիչյան, Հարավային Շետլանդական, Հարավային Օրկնեյան կղզիներով և ժայռային խմբերով կղզին պատկանում է Հարավային Անտիլյան լեռնաշղթային[3]։

Հարավային Ջորջիայի արշիպելագի կղզիներ և ժայռեր։

Կղզի/ժայռ (հայերեն) Կղզի/ժայռ (անգլերեն) Մակերես,
կմ²
Ամենաբարձր կետը,

մ

Կոորդինատներ
Կղզիներ
1 Անենկովա Annenkov Island 14,93 650 54°29′ հվ. լ. 37°05′ ամ. ե.HGЯO
2 Բերդ Bird Island 3,9 Ռոչեր Պիկ (365) 54°00′ հվ. լ. 38°03′ ամ. ե.HGЯO
3 Վելկոմ կղզիներ Welcome Islands 88 53°58′ հվ. լ. 37°29′ ամ. ե.HGЯO
4 Գրաս Grass Island 0,26 5 54°09′ հվ. լ. 36°40′ ամ. ե.HGЯO
5 Կուպեր Cooper Island 3,0 416 54°48′ հվ. լ. 35°47′ ամ. ե.HGЯO
6 Պիկերսգիլ կղզիներ Pickersgill Islands 54°37′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO
7 Տրինիտի Trinity Island 54°00′ հվ. լ. 38°10′ ամ. ե.HGЯO
8 Ուիլիս կղզիներ Willis Islands 54°00′ հվ. լ. 38°11′ ամ. ե.HGЯO
9 Հարավային Ջորջիա South Georgia 3528 Փեյջեթ լեռ (2934) 54°15′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO
Ժայռեր
10 Բլեք ժայռեր Black Rocks 54°08′ հվ. լ. 36°38′ ամ. ե.HGЯO
11 Բլեք ժայռեր Black Rock 53°39′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO
12 Կլերկ ժայռեր Clerke Rocks 55°01′ հվ. լ. 34°41′ ամ. ե.HGЯO
13 Շագ ժայռեր Shag Rocks 0,2 75 53°38′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO

20-րդ դարի սկզբին կղզի են բերվել Հյուսիսային եղջերուներ, որոնք վայրի են դարձել և բազմացել՝ սպառնալով կղզու էկոհամակարգին գիշատիչների բացակայության պայմաններում և արմատից ուտելով տունդրայի բուսականությունը։ Մեծ Բրիտանիան 2012 թվականին դիմել է նորվեգացի մասնագետներին՝ երեք հազար վայրի հյուսիսային եղջերուների կրակելու հարցում օգնության համար[4]։

Պատմություն խմբագրել

 
Հարավային Ջորջիան՝ որպես Ֆոլկլենդյան կղզիների Բրիտանական կախյալ տարածքներից մեկը

Կղզին հայտնաբերել է անգլիացի վաճառական Անտոնի դե լա Ռոշերը 1675 թվականին։ Առաջին անգամ հետազոտվել և քարտեզագրվել է հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից 1775 թվականին, ով այն հռչակել է բրիտանական սեփականություն և անվանել թագավորի անունով։ Հարավ-արևմտյան ափը հետազոտվել է Բելինգշաուզենի և Լազարևի արշավախմբի կողմից (Անենկովի կղզի, Պրաստինի հրվանդան և այլն)։

18-րդ և 19-րդ դարերում կղզում աշխատել են բրիտանական և ամերիկյան մաշկոտանիների որսորդներ և կետորսներ, նրանք հիմնել են մի քանի բնակավայրեր։

Արգենտինան հավակնում է կղզուն, ինչպես նաև Ֆոլկլենդյան և Հարավային Սանդվիչյան կղզիներին, որի օդերևութաբանական կայանն այստեղ աշխատել է 1905-1950 թվականներին[5]։ Ֆոլկլենդյան հակամարտության ժամանակ կղզին գրավել են արգենտինացի զինվորականները 1982 թվականի ապրիլի 3-ին (Գեորգիաս օպերացիա)[6]։ Սակայն արդեն ապրիլի 25-ին բրիտանական զինված ուժերը «Փարաքվեյթ» գործողության ընթացքում վերականգնել են կղզու վերահսկողությունը։

Բնակչություն խմբագրել

Ներկայումս միայն Գրյուտվիկենում մշտապես բնակվում է 23 մարդ[7], գործում են նաև գիտական կայաններ՝ ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում։ Ամռանը աշխատողների թիվը հասնում է 50-ի՝ չհաշված կարճ արշավախմբերը։ 1982-2001 թվականներին կղզում տեղակայված է եղել զինվորական կայազորը։

Մշակույթ և տնտեսություն խմբագրել

 
Հարավային Ջորջիային նվիրված նամականիշերից մեկը

Նախկին կետորսական բազաները վերականգնվում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր, Գրյուտվիկենում գործում է Հարավային Ջորջիայի թանգարանը։ Էռնեստ Շեքլտոնը թաղված է կղզում։

Այսօր նամականիշներն ու մետաղադրամները թողարկվում են Հարավային Ջորջիայի խորհրդանիշներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.britannica.com/place/South-Georgia
  2. ООН. Генеральная Ассамблея. Документ A/AC.109/2011/12/Corr.1
  3. Южно-Антильский хребет հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. «Экологи приговорили к уничтожению стадо северных оленей в Антарктике - новости экологии на ECOportal». ecoportal.su. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  5. Южная Георгия հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. «Фолкленды 1982: Операция "Paraquet"». historiwars.narod.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  7. Южная Георгия // Страны и регионы мира: экономико-политический справочник

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 283