Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության վայրերը մշակութային կամ բնական ժառանգության համար նշանակալի վայրեր են, ինչը նկարագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայում, որը հաստատվել է 1972 թվականին[1]։ Մշակութային ժառանգություններն են հուշարձանները (ինչպիսիք են ճարտարապետական կառույցները, մոնումենտալ քանդակները կամ արձանագրությունները), շենքերը և վայրերը (ներառյալ հնագիտական վայրերը)։ Բնական առանձնահատկությունները (կազմված ֆիզիկական և կենսաբանական ձևավորումներից), երկրաբանական ձևավորումները (ներառյալ կենդանիների և բույսերի վտանգված տեսակների բնակավայրերը), ինչպես նաև բնական վայրերը, որոնք գիտության, պահպանման կամ բնական գեղեցկության տեսանկյունից ունեն կարևոր նշանակություն, սահմանված են որպես բնական ժառանգություն[2]։ Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) ընդունել է կոնվենցիան 1988 թվականի սեպտեմբերի 14-ին՝ իր պատմական վայրերին ցուցակում ընդգրկվելու իրավունք տալով։ Հարավային Կորեայում կա համաշխարհային ժառանգության 16 վայր[3]։
Հարավային Կորեայի առաջին երեք վայրերը՝ Հեինսա Տաճարը, Չոնմյո Սրբավայրը, և Սոկգուրամ քարանձավը և Բուլգուկսա Տաճարը, ցուցակում են ընդգրկվել Համաշխարհային ժառանգության կոմիտեի 19-րդ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել Բեռլինում, Գերմանիա, 1995 թվականին[4]։ Ցուցակին ավելացված ամենավերջին վայրը Գայա Թումուլին է, որը միացել է ցանկին 2023 թվականին[3]։ Գետբոլը և Ջեջու հրաբխային կղզին և լավայի խողովակները բնական վայրեր են. մնացած 14 վայրերը մշակութային են[3]։
Համաշխարհային ժառանգության վայրեր
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի ժառանգության տասը չափանիշ . յուրաքանչյուրը պետք է համապատասխանի չափանիշներից առնվազն մեկին: i-ից vi-ի չափանիշները մշակութային են, իսկ vii-ից մինչև x-ը՝ բնական[5]։
Անվանում | Պատկեր | Տեղանք(վարչական շրջան) | Գրանցման տարի | UNESCO համար | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
Սոկգուրամ քարանձավ և Բուլգուկսա Տաճար | Հյուսիսային Գյոնգսանգ | 1995 | 736; i, iv | Բուդդայական համալիրն հիմնադրվել է 8-րդ դարում: Սոկգուրամ քարանձավը արհեստական քարանձավ է, որը կառուցված է գրանիտից։ Բուլգուկսա տաճարի կառուցումը ավարտվել է 774 թվականին: Այն բաղկացած է մի քանի փայտե շինություններից։ Տաճարը, ինչպես նաև քարանձավը, մի քանի անգամ վերակառուցվել են[6]։ | |
Հեինսա Տաճար | Հարավային Գյոնգսանգ | 1995 | 737; iv, vi | Տրիփիտակա Կորեանան ավելի քան 80,000 տախտակաշարք զամբյուղներից բաղկացած հավաքածու է, որոնք փորագրվել են 13-րդ դարում։ Դրանք ներկայացնում են Բուդդայական տեքստերի, օրենքների և պայմանագրերի ամենագլխավոր հավաքածուն։ Հեինսա վանքը, Ջանգգեոնգ Պանջեոն շինություններով, կառուցվել են 15-րդ դարում արգելոցում պահելու նպատակով[7]։ | |
Չոնմյո սրբավայր | Սեուլ | 1995 | 738; iv | Չոնմյո սրբավայրը Կոնֆուցիոսյան թագավորական վանք է։ Առաջին անգամ կառուցվել է 14-րդ դարում և քանդվել 16-րդ դարի ճապոնական ներխուժման ընթացքում, այնուհետև վերակառուցվել է 17-րդ դարի սկզբին և մինչ օրս պահպանվել[8]։ | |
Չանդոկգուն տաճար | Սեուլ | 1997 | 816; ii, iii, iv | Պալատը կառուցվել է 15-րդ դարում։ Այն քանդվել է 16-րդ դարում ճապոնական ներխուժման ժամանակ, բայց շուտով վերակառուցվել է և ծառայել է որպես թագավորների հիմնական նստավայր հաջորդ 250 տարիների ընթացքում[9]։ | |
Հվասոն ամրոց | Գյոնգի | 1997 | 817; ii, iii | Քարից և աղյուսից ամրոցը կառուցվել է 18-րդ դարի վերջին Սուվոնում Թագավոր Ջոնջոյի օրոք: Ամրոցը ներշնչված է Եվրոպայի և Արևելյան Ասիայի մշակույթից և կառուցված է դիտորդական աշտարակներով, բաստիոններով և թաքստոցներով: Այն օգտագործվել է պաշտպանական, վարչական և առևտրային նպատակներով[10]։ | |
Գոչան, Հվասուն և Գանհվա | Ինչոն, Հյուսիսային Ջոլա, Հարավային Ջոլա | 2000 | 977; iii | Այս վայրում գտնվում են երեք դոլմենների հավաքածուներ՝ քարե և բրոնզի դարի մշակույթների մեգալիթյաան մումիա-հուշարձաններ: Կորեան աշխարհում ունի դոլմենների ամենամեծ թիվը: Դոլմենների տարբեր տեսակները տրամադրում են տեղեկություններ այն հասարակությունների մշակույթի և ծիսակատարությունների մասին, որոնց որոք դրանք կառուցվել են[11] | |
Գյոնջուի պատմական վայրեր | Հյուսիսային Գյոնգսանգ | 2000 | 976; ii, iii | Սիլլա թագավորությունը կառավարում էր Կորեան սկսած մ.թ.ա 57. թվականից մինչև մ.թ. 935 թվականը։ Վայրում պահպանվել են բուդդայական տաճարներ, պալատներ և այլ հարակից շինություններ: Քարի արձանները, հյուսվածքները, փարոսները և այլ հուշարձանների մնացորդները ներկայացնում են Կորեայում բուդդայական արվեստի ամենանշանակալի օրինակները, որոնք հիմնականում կառուցվել են 7-10-րդ դարերում: Տումուլիների այգում գտնվում են մի քանի թագավորական գերեզմաններ, այդ թվում՝ Լողացող ձիու գերեզմանը: Պատկերված է Չեոմսոնդաեն, 7-րդ դարի աստղադիտարկման սարքը[12]։ | |
Ջեջու հրաբխային կղզին և լավայի խողովակներ | Ջեջու նահանգ | 2007 | 1264bis; vii, viii | Ջեջու կղզին հրաբխային կղզի է Կորեական թերակղզու հարավային ծայրին։ Հալասան գագաթը Հարավային Կորեայի ամենաբարձր լեռն է։ Այն ունի լճապատ խառնարան և ջրվեժներ, ինչպես նաև բազմատեսակ ժայռաբեկորներ[13]։ | |
Ջոսոն դինաստիայի թագավորական դամբարաններ | Գյոնգի, Սեուլ, Գանգվոն | 2009 | 1319bis; iii, iv, vi | The tombs of the kings of the Joseon Dynasty date between 1408 and 1966. The site comprises 40 tombs at 18 locations. The layout of the tombs follows the Confucian principles and they are well integrated into the surrounding landscape.Չոսոն դարաշրջանում պարբերաբար անցկացվում էին նախնիների պաշտամունքի արարողություններ։ Պատկերված է թագավոր Սեջոն Մեծի գերեզմանաքարի պատկերը[14]։ | |
Կորեայի պատմական գյուղեր: Հահվե և Յանդոն | Հյուսիսային Գյոնգսանգ | 2010 | 1324; iii, iv | Հավե և Յանդոն գյուղերը Կորեայի երկու տոհմական գերդաստանային գյուղերն են։ Դրանք հիմնադրվել են 14-15-րդ դարերում, վաղ Չոսոն շրջանում[15]։ | |
Նամհանսանսոն | Գյոնգի | 2014 | 1439; ii, iv | Նամհանսանսոնը կառուցվել է 17-րդ դարի սկզբին՝ որպես երկրորդ մայրաքաղաք։ Ամրոցում կարող էին տեղավորվել 4000 մարդ և այն պաշտպանվում էր բուդդիստ զինվորների կողմից։ Լեռան ամրոցի դիզայնը ազդված էր չինական և ճապոնական մշակույթից։ Պատկերված է արևմտյան դարպասը է[16]։ | |
Բեկչե | Հարավային Չունգչոնգ և Հյուսիսային Ջոլա | 2015 | 1477; ii, iii | Վայրը ներառում է Բակչե Թագավորության ուշ ժամանակաշրջանի հուշարձաններ, որոնք թվագրվում են 475-ից 660 թվականները: Դրանք ներառում են Գոնսանսեոն ամրոցը Գոնգջուում, թագավորական գերեզմաններ Բուեոյում, ինչպես նաև թագավորական պալատ և վանք Իկսանում: Հուշարձաններն ու հնագիտական վայրերը ցույց են տալիս Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի միջև կրոնական և մշակութային փոխանակումը Բակչեի շրջաններում[17]։ | |
Սանսա, Բուդդայական տաճար Կորեայում | մի քանի վայր | 2018 | 1562; iii | Վայրը ներառում է Հարավային Կորեայի կղզում գտնվող յոթ բուդդիստական վանքեր՝ Սանսաները։ Դրանք հիմնադրվել են 7-րդ և 9-րդ դարերի ընթացքում և շարունակում են գործել մինչև այսօր։ Դրանք ցույց են տալիս բուդդիզմի զարգացումը Կորեայում[18]։ | |
Սովոն, Կորեական Նեո-Կոնֆուցիական Ակադեմիա | մի քանի վայր | 2019 | 1498; iii | Վայրը ներառում է Հարավային և Կենտրոնական Կորեայում գտնվող ինը նեո-կոնֆուցիանական ակադեմիաները։ Դրանք հիմնադրվել են Չոսոն դարաշրջանում՝ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի կեսերը։ Սովոները կառուցվել են լեռների և ջրային աղբյուրների մոտ։ Դրանք ցույց են տալիս չինական նեո-կոնֆուցիանիզմի գաղափարների ադապտացիան Կորեայում[19]։ | |
Գետբոլ | Հյուսիսային Ջոլա, Հարավային Չունգչոնգ, Հարավային Ջոլա | 2021 | 1591; x | Գետբոլը ափամերձ նստվածքային համակարգերի խումբ է։ Դրանք կարևոր բիոտոպներ են տարբեր տեսակի օրգանիզմների համար, այդ թվում՝ թռչունների և ծովային կենդանիների, ինչպիսիք են խեցգետինները, օղակավորները, օկտոպուսները և խխունջները։ Վայրը բաղկացած է չորս տարածքից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր տեսակի գետբոլ (տեղամասային տեսակ, բաց մոլախոտերի տեսակ, կղզային տեսակ և կիսափակված տեսակ)։ Ցուցադրված է Գոչան գետբոլը[20] | |
Գայա Թիմուլի | Հարավային Գյոնգսանգ, Հյուսիսային Գյոնգսանգ, Հյուսիսային Ջոլա | 2023 | 1666; iii | Վայրն ընդգրկում է Գայա կոնֆեդերացիայի յոթ դամբարանների համալիրներ։ Յոթ վայրերը համապատասխանում են կոնֆեդերացիան կազմող յոթ քաղաքական միավորումներին։ Դամբարանների ձևավորումն փոփոխվել է դարերի ընթացքում։ Տեղում հայտնաբերված արտեֆակտները ցույց են տալիս առևտրային կապերը Բեկչեի և Չինաստանի հետ[21] |
Ժամանակավոր ցուցակ
խմբագրելԲացի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերից, անդամ պետությունները կարող են պահել ժամանակավոր վայրերի ցանկ, որտեղ կարող են լինել գլխավոր ցուցակում ավելացման ենթակա թեկնածու վայրեր։ Համաշխարհային ժառանգության ցանկին վայրերն ավելանում են միայն այն դեպքում, եթե այդ վայրն սկզբում եղել է ժամանակավոր ցանկում[22]։ Հարավային Կորեանում կա 14 վայր նախնական ցուցակում:
Անվանում | Պատկեր | Տեղանք(վարչական շրջան) | Գրանցման տարի | UNESCO համար | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
Կանջինգուն | Հարավային Ջոլա | 1994 | ii, iii, iv, v, vi | Վայրն ընդգրկում է մի քանի թրծավառարանի վայրեր Գորյո դարաշրջանից (918–1392): Դրանք օգտագործվել են կորեական փորագրության արտադրության համար: Տարածքում օգտագործվել է ավելի քան 400 վառարան, որոնցից որոշները պահպանվել են մինչ օրս[23]։ | |
Սորակսան սար | Գանգվոն | 1994 | vii, x | Տարածքը ներառում է Թայբեք լեռնաշղթայի լեռները, որոնք կազմված են գրանիտի և գնեյսի քարերից։ Այն տեղակայված է մի քանի բուսական տեսակների և վտանգված թռչունների ու կենդանիների բնակավայրում, որնցից են երկարագլուխ գորալը և Սիբիրական մշկայծյամը։ Պարկում կա երկու բուդդայական տաճար[24]։ | |
Հարավային ափամերձ գոտում քարացած դինոզավրերի վայրեր | Հարավային Ջոլա, Հարավային Գյոնգսանգ | 2002 | viii, ix, x | Այն ներառբւմ է հինգ վայրեր, որտեղ հայտնաբերվել են Կավճի ժամանակաշրջանիցդինոզավրերի մնացորդներ[25]։ | |
Աղի հանք | Հարավային Ջոլա | 2010 | iii, v | Սինանի և Յոնվանի աղի հանք։ Աղը ստացվում է ծովափնյա հոսանքների միջոցով, իսկ աղաջուրը տեղափոխվում է կրիստալիզացիայի հովանոցներ։ Աղի հանքերը կառուցվել են 19-րդ դարում, երբ Ճապոնիայից ներուծվեց աղարտադրության տեխնոլոգիան[26]։ | |
Դագոկչեոն | Ուլսան | 2010 | iii | Դագոկչեոն գետի կիրճերում գտնվող հնագիտական ժայռապատկերները թվագրվում են նեոլիթի և վաղ բրոնզեդարյան շրջաններին։ Դրանք պատկերում են մարդկանց, ցամաքային և ծովային կենդանիների, գործիքների, նավերի և աբստրակտ պատկերներ։ Հետաքրքրություն է առաջացնում դելֆինների պատկերները, որոնց հետ կապված կա այն կարծիքը, որ դելֆինները եղել են այդ տարածքում ապրող մարդկանց պաշտամունքային օբյեկտ[27]։ | |
Պատմական ամրոց Կենտրոնական Կորեայում | Հյուսիսային Չունգչոնգ | 2010 | iii, iv, v | Վայրը բաղկացած է Կորեայի կենտրոնական շրջանում տեղադրված յոթ ներկայացուցիչ լեռնական ամրություններից։ Դրանք ծառայում էին օտար ներխուժողներից պաշտպանվելու համար։ Սամնեոնսանսեոնը կառուցվել է 5-րդ դարի վերջերին։ Դա Կորեայի ամենաբարձր և ամենամեծ լեռնական քարե ամրությունն է[28]։ | |
Ուպո | Հարավային Գյոնգսանգ | 2011 | vii, x | Ուպոն (Upo Wetland) Կորեայի ամենամեծ ճահճային տարածքն է և ընդգրկված է Ռամսարի ցուցակում: Այն կարևոր կանգառ է միգրացիոն թռչունների համար, որոնք տեղաշարժվում են Ասիայի և Ավստրալիայի միջև։ Թռչուններից են ծաղիկավոր փետերաթիթեռը, Բայկալի թիթեռը, Եուրասիայի ջունգլիներ, տայգայի բադը և ճչան կարապը[29]։ | |
Նագանպսեոն, ամրոց և գյուղ | Հարավային Ջոլա | 2011 | iii, iv, v, vi | Նագանպսեոնը Չոսոնի ժամանակաշրջանից պահպանված ամրոցի ներսում գտնվող գյուղ է։ Ամրոցների շինությունները մշակվել են Ճապոնական գաղութային կառավարման տարիներին։ Գյուղում կան վարչական շենքեր, ծածկած տանիքով բնակելի տներ, ստելային պավիլիոն և հին ծառեր։ Այժմ այն բնակեցված է ավանդական երաժիշտներով[30] | |
Օամ գյուղ | Հարավային Չունգչոնգ | 2011 | ii, iv, v, vi | Օեամը ավանդական կորեական տոհմական գյուղ է։ Ավանդական պատմությունների համաձայն՝ այն բնակեցվել է մոտ 500 տարի առաջ։ Գյուղի առանձնահատուկ հատկանիշն այն է, որ բնակիչները կառուցել են արհեստական ջրատարներ՝ ջուրը տուն բերելու նպատակով[31]։ | |
Հանյանգդոսոն, Բուխանսանսոն սարի ամրոց և Տանչունդասոն ամրապատ | Սեուլ, Գյոնգի | 2012 | iii, iv | Սեուլի շուրջ գտնվող պատերը առաջին անգամ կառուցվել են 14-րդ դարի վերջում Սեուլի ներքին լեռների վրա, ներառյալ Հանյանդոսեոնը, Բուխանսանսեոնը և Տանչունդաեսեոնը։ Հանյանդոսեոնը ուներ ավելի քան 18.6 կիլոմետրով երկարություն և մի քանի անգամ վերանորոգվել է[32]։ | |
Քարե Բուդդաներ և Պագոդաներ Հվասուն Ունջուսա Տաճարում | Հարավային Ջոլա | 2017 | i, iii, iv | Տաճարը հիմնադրվել է 10-րդ դարի վերջում կամ 11-րդ դարի սկզբում Գորյո շրջանի ընթացքում։ 16-րդ դարում այն այրվել է Ճապոնական ներխուժման ժամանակ։ Տաճարում և նրա շրջապատում տեղադրված էին մի քանի պագոդաներ և Բուդդայի արձաններ։ 19-րդ և 20-րդ դարերում տաճարում վերանորոգումներ են կատարվել[33]։ | |
Հոեամսա տաճար, Յանջու քաղաք | Գյոնգի | 2022 | iii | Յանջյուի Հոեմսա տաճարը կառուցվել է 1374-1376 թվականներին։ Այն եղել է Սեոն տաճար, որը Կորեայի Զեն բուդդիզմի ճյուղ է։ Այս կրոնական դպրոցը հայտնի է եղել Կորեայում 14-րդ դարում, բայց նվազել է Չոսեոն դինաստիայի ժամանակ և տաճարը փակվել է 16-րդ դարում[34]։ | |
Գետբոլ | Հարավային Ջոլա | 2023 | x | Վայրը ներառում է երեք մարգագետնային տարածքներ՝ Մուան Գետբոլ, Գոեհուն Գետբոլ և Եոսու Գետբոլ։ Դրանք կարևոր բնակության վայրեր են թռչունների, հալոֆիտ բույսերի և ծովային օրգանիզմների համար[35]։ | |
Բուսան | Բուսան | 2023 | iii | Բուսանը Կորեական պատերազմի (1950–1953) ընթացքում երկու անգամ ծառայել է որպես ժամանակավոր մայրաքաղաք[36]։ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «The World Heritage Convention». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 7 July 2019-ին.
- ↑ «Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 1 February 2021-ին. Վերցված է 3 February 2021-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Republic of Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2018-06-30-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «SK» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Report of the 19th Session of the Committee». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 3 August 2016-ին. Վերցված է 10 August 2016-ին.
- ↑ «The Criteria for Selection». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 12 June 2016-ին. Վերցված է 17 August 2018-ին.
- ↑ «Seokguram Grotto and Bulguksa Temple». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 16 July 2016-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Haeinsa Temple Janggyeong Panjeon, the Depositories for the Tripitaka Koreana Woodblocks». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 June 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Jongmyo Shrine». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 22 June 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Changdeokgung Palace Complex». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 June 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Hwaseong Fortress». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 9 June 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Gochang, Hwasun and Ganghwa Dolmen Sites». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 18 February 2017-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Gyeongju Historic Areas». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 12 June 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Jeju Volcanic Island and Lava Tubes». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 9 July 2022-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Royal Tombs of the Joseon Dynasty». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 8 July 2018-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Historic Villages of Korea: Hahoe and Yangdong». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 8 July 2018-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Namhansanseong». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 8 July 2018-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Baekje Historic Areas». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Sansa, Buddhist Mountain Monasteries in Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 3 July 2018-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Seowon, Korean Neo-Confucian Academies». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 22 May 2021-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Getbol, Korean Tidal Flats». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 5 July 2020-ին. Վերցված է 9 July 2022-ին.
- ↑ «Gaya Tumuli». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 18 September 2023-ին. Վերցված է 19 September 2023-ին.
- ↑ «Tentative Lists». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 24 September 2005-ին. Վերցված է 7 October 2010-ին.
- ↑ «Kangjingun Kiln Sites». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Mt. Soraksan Nature Reserve». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Sites of fossilized dinosaurs throughout the Southern seacoast». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 6 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Salterns». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 6 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Daegokcheon Stream Petroglyphs». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 19 March 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Ancient Mountain Fortresses in Central Korea». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 6 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Upo Wetland». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Naganeupseong, Town Fortress and Village». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 8 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Oeam Village». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 7 July 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Capital Fortifications of Hanyang: Hangyangdoseong Capital City Wall, Bukhansanseong Mountain Fortress and Tangchundaeseong Defense Wall». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2023-06-02-ին.
- ↑ «Stone Buddhas and Pagodas at Hwasun Unjusa Temple». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 25 April 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «Archaeological Remains at the Hoeamsa Temple Site in Yangju City». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 22 October 2022-ին. Վերցված է 31 October 2022-ին.
- ↑ «Getbol, Korean Tidal Flats (Extension)». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 15 April 2024-ին. Վերցված է 19 May 2024-ին.
- ↑ «Sites of the Busan Wartime Capital». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 10 December 2023-ին. Վերցված է 19 May 2024-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ» հոդվածին։ |