«Հատուցում» (անգլ.՝ The Railway Man՝ «Երկաթգծի աշխատող»), ռեժիսոր Ջոնաթան Տեպլիցկիի դրաման, Էրիկ Լոմաքսի նույնանուն ինքնակենսագրական բեսթսելլերի էկրանավորումը, գլխավոր դերերում են Քոլին Ֆերթը և Նիկոլ Քիդմանը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին` Տորոնտոյի կինոփառատոնում։

Հատուցում
անգլ.՝ The Railway Man
Երկիր Ավստրալիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրռազմական ֆիլմ, դրամա[1][2][3][…] և կենսագրական ֆիլմ
ԹեմաԽաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքThe Railway Man?
Թվական2013 և հունիսի 25, 2015[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Տեպլիցկի[1][3][5]
ՊրոդյուսերԲիլ Կարբիշլի և Էնդի Փաթերսոն
Սցենարի հեղինակՖրենկ Քոթրել Բոյս, Էնդի Փաթերսոն և Էրիկ Լոմաքս
ԴերակատարներՔոլին Ֆերթ[6][2][3], Նիկոլ Քիդման[6][2][3], Ջերեմի Իրվին[6][2][3], Ստելլան Սկարսգորդ[6][2][3], Հիրոյուկի Սանադա[6][2], Տանրո Իսիդա[6], Մարթա Դյուսելդորփ[6], Սեմ Ռիդ[6], Թոմ Հոբս[6], Աքոս Արմոնթ[6], Բեն Օլդրիջ[6], Մասա Յամագուտի[6], Յուեն Լեսլի[6] և Ռոն Սմուրենբուրգ[6]
ՕպերատորԳարրի Ֆիլիպս
ԵրաժշտությունԴևիդ Հիրշֆելդեր
ՄոնտաժՄարտին Կոնոր
Պատմվածքի վայրԹաիլանդ
Նկարահանման վայրԱվստրալիա, Թաիլանդ և Էդինբուրգ
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն107 րոպե
Բյուջե26 000 000 $
Շահույթ22 320 893 $
Պաշտոնական կայքէջ
 The Railway Man (film) Վիքիպահեստում

Վեպի հեղինակ և գլխավոր գործող անձ` Էրիկ Լոմաքսը, մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ֆիլմը թողարկելուց հետո ապրելով մեկ տարուց էլ պակաս։ Կինոնկարը նվիրված է նրա հիշատակին։

Բովանդակություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական սպա Էրիկ Լոմաքսը Սինգապուրում գերի է ընկնում ճապոնացիների մոտ և նրան ռազմագերիների համար ճամբար են ուղարկում` Թայ-Բիրմայական երկաթգծի կառուցման համար։ Ճամբար հասնելուն պես ճապոնական սպան նրան տանջում է։

Տարիներ անց, դեռևս տանջվելով հոգեկան խոշտանգումներից, Լոմաքսը վրեժխնդրությամբ է այրվում։ Իր լավագույն ընկերոջ` Ֆինլիի օգնությամբ նա վերադառնում է իր տանջանքների վայրը, որպեսզի հանդիպի իրեն տանջած ճապոնական սպայի հետ։

Լոմաքսը վերադառնում է իր կտտանքների տեսարանին այն բանից հետո, երբ հետապնդում է ճապոնական գաղտնի ոստիկանին` Տակաշի Նագասիին` «փորձելով խուսափել դառնության և ատելության միջավայրից»[7][8]։ Երբ նա վերջապես դեմ առ դեմ հանդիպեց իր նախկին կալանավորողին, նա առաջինը հարցրեց թե ինչպես են իր կալանավորները հարց ու փորձ արել տարիներ առաջ։

Նագասին շուտով պարզում է, որ ճապոնացին կենտրոնացել էր հաղթանակի համար, և ինչպես նա չի իմացել, որ դժբախտ պատահարները ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից են։ Լոմաքսը վերջիվերջո ազատում է Նագասիին և նետում է իր դանակը մոտակա գետը։ Հետո նա վերադառնում է Բրիտանիա։

Անորոշ ժամանակ անց Լոմաքսը իր կնոջ` Պատրիսիայի հետ վերադառնում է Թայլանդ։ Նա կրկին հանդիպում է Նագասիի հետ և ներողություն խնդրելուց հետո, որը նա ընդունեց, երկուսն էլ դառնում են ընկերներ։ Վերջաբանը ասում է, որ Լոմաքսը և Նագասին մնում են ընկերներ մինչև մահ համապատասխանաբար 2011 և 2012 թվականներին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Քոլին Ֆերթ Էրիկ Լոմաքս[9] Էրիկ Լոմաքս[9]
Նիկոլ Քիդման Պատրիսիա «Փեթի» Լոմաքս[10] Պատրիսիա «Փեթի» Լոմաքս[10]
Ջերեմի Իրվան երիտասարդ Էրիկ Լոմաքս[11] երիտասարդ Էրիկ Լոմաքս[11]
Սթելան Սքարսգորդ Ֆինլի[11] Ֆինլի[11]
Հիրոյուկի Սանադա Նագասե Նագասե

Կառուցում խմբագրել

Ռեյչել Ուայզը դիտարկվել է Փեթի Լոմաքսի դերի համար[12]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականի ապրիլին և անց են կացվել Էդինբուրգում, Նորթ-Բերիքում, Փերթ-էնդ-Քինրոսում, Լոնդոնում, Թայլանդում և Քվինսլենդում[13][14][15][16]։

Շահույթ խմբագրել

Ֆիլմը Միացյալ Նահանգներում ունեցել է 4,415,429 դոլլարի շահույթ, և 17,882,455 դոլլար` միջազգային շահույթ և ընդհանուր` 22,297,884 դոլլարի շահույթ[17]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2058107/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/the-railway-man
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-197317/
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.filmstarts.de/kritiken/197317.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Internet Movie Database — 1990.
  7. Dawtry, Adam (2012 թ․ ապրիլի 27). «Skarsgard, Sanada joins 'Railway Man': Pic stars Colin Firth, Nicole Kidman». Variety. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  8. Scott, Kirsty (2012 թ․ ապրիլի 27). «Colin Firth and Nicole Kidman aboard for second world war film The Railway Man | Film | theguardian.com». theguardian.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. Toronto 2011: Colin Firth Set to Star in World War II Drama 'The Railway Man' — The Hollywood Reporter
  10. «Casting Net: Nicole Kidman replaces Rachel Weisz, Bruce Willis lands action role with a 'Bullet'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  11. 11,0 11,1 'War Horse' Star Jeremy Irvine to Play Young Colin Firth in 'The Railway Man' (Exclusive) — The Hollywood Reporter
  12. Rachel Weisz to star in 'Railway Man'
  13. Colin Firth 'overwhelmed' by Scot’s film story
  14. Mr Darcy becomes Mr Dowdy! Colin Firth starts filming The Railway Man… as Nicole Kidman makes a glamorous arrival on set
  15. «Kidman, Firth to hit Coast for film». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  16. The Railway Man (2013) — Filming locations
  17. «The Railway Man (2013)». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատուցում (ֆիլմ, 2013)» հոդվածին։