Զելենչուկսկայա (ռադիոաստղադիտարան)

(Վերահղված է Հատուկ աստղադիտարանից)

«Զելենչուկսկայա» ռադիոաստղադիտարան (ռուս.՝ радиоастрономическая обсерватория «Зеленчукская»), գտնվում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռներում, Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Զելենչուկսկայա ստանիցայի մոտ։

Զելենչուկսկայա
Տեսակռադիոաստղադիտարան
ՍեփականատերՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Երկիր Ռուսաստան
ՎայրԶելենչուկսկայայի շրջան, շրջան և Զելենչուկսկայա (ստանիցա, Զելենչուկսկի շրջան)
ԲԾՄ1175 մետր
Կայքiaaras.ru/dept/zelenchukskaya/
 Zelenchukskaya RT-32 Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնական գործիքներն են. կառավարման ազիմուտալ տեղակայանքով, օպտիկական աստղադիտառեֆլեկտորը (գլխավոր հայելու տրամագիծը՝ 6 մ), բազմանպատակամետ, բազմածրագիր ռադիոաստղադիտակը (աշխարհում խոշորս գույն, փոփոխական պրոֆիլի անտենա), երկու 60 ա/-անոց աստղադիտակռեֆլեկտորները։ Կա նաև հաշվողական կենտրոն։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են. անկայուն, սերտ կրկնակի, երիտասարդ զանգվածեղ և մագնիսական աստղերի ուսումնասիրումը, աստղային կոսմոգոնիան, Արեգակի, մոլորակների և դրանց արբանյակների, միջաստղային միջավայրի և Գալակտիկայի կառուցվածքի հետազոտումը, արտասովոր բնույթի տիեզերական օբյեկտների որոնումն ու ուսումնասիրումը, արտագալակտիկական օբյեկտների կառուցվածքի և էվոլյուցիայի համալիր ուսումնասիրումը, գալակտիկաների համակարգերի կառուցվածքի և դինամիկայի հետազոտումը, կոսմոլոգիան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 273