Հատիկավորված պարարտանյութեր

Հատիկավորված պարարտանյութեր, գրանուլացված պարարտանյութեր, մանրահատիկ կամ գնդիկավոր քիմիական նյութեր։ Մորուն են, օժտված ագրոտեխնիկական լավագույն հատկություններով։ Օրինակ, հատիկավորված սուպերֆոսֆատն ավելի դանդաղ է ռետրոգրադացվում (դժվարմատչելի դառնում), քան փոշենմանները, քանի որ հողի հետ նրա շփման տեսակարար մակերեսը փոքր է։ Այդ պատճառով բույսերը հատիկավորված սուպերֆոսֆատը գրեթե լրիվ օգտագործում են։ Հատիկավորված պարարտանյութերը առավել արդյունավետ են, երբ դրանք սերմերի հետ լցնում են փոսիկները և ածուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 272