Հատակմաքրիչ, հատակը մաքրելու, փայլեցնելու, կոկելու մեքենա։ Լինում է ձեռքի, մեխանիկական և էլեկտրական։ Էլեկտրական հատակմաքրիչը բաղկացած է կոլեկտորային արագընթաց էլեկտրաշարժիչից, պատյանից, խոզանակաբռնիչներից, իրանի հետ միացված բռնակ-հենաձողից, խոզանակների և տափօղակների հավաքածուից։ Որոշ հատակմաքրիչներ հանդերձված են առաջացող փոշու արտածծման հարմարանքով։ Թողարկվում են նաև կահույքի և ավտոմեքենաների թափքերի հղկման և կոկման հատուկ կցափողերով, ինչպես նաև փոշեծծիչի հետ համակցված հատակմաքրիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271