Հավրի մեծ ծովափը (նկար)
«Հավրի մեծ ծովափը» (ֆր.՝ Le Grand Quai au Havre), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1874 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 61 × 81 սմ։ «Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1874[1] |
բարձրություն | 61 սանտիմետր[1] |
լայնություն | 78 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ |
ՆկարագիրԽմբագրել
«Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն նկարել է 1874 թվականին։ Կտավում պատկերված է «Մեծ ծովափի բյուրո» շոգենավերի գրասենյակը։ Շենքի վրա գրված է «Հավր-Կան» ուղևորափոխադրման գծի անվանումը։ Շենքի հարևանությամբ կանգնած է մարդկանց խումբ։ Ծովափին կառանել է մեծ շոգենավը։ Հեռվում հեղինակը նկարել է նաև առագաստանավեր։ Ափին պատկերված են տուփերի և տակառների դարսակույտեր։ Հետին պլանում երևում են նավերի կայմերը։ Կտավի ներքևի ձախ մասում դրված է հեղինակի ստորագրությունը՝ Claude Monet: Անհայտ պատճառներով կտավը մնացել է անավարտ։
ՊատմությունԽմբագրել
1877 թվականին Կլոդ Մոնեն «Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացնում իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսին[2]։ Այստեղ նկար ստվերում է մնում, քանի որ ցուցադրվում էր նաև «Սեն Լազար կայարանի» նկարաշարը և «Հնդկահավեր» պաննոն, որը մեծ սկանդալի պատճառ հանդիսացավ։ Այս կտավը հանդիսանում է Հավրի նավահանգիստը պատկերող 4 նկարներից մեկը, որոնք Մոնեն նկարել է հընթացս 1872-1874 թվականների։ Դրանք համաշխարհային իմպրեսիոնիզմի հիմքը հանդիսացող կտավներ են. դրանք են՝ «Տպավորություն. Ծագող արև», որը պահպանվում է Մարմոտան Մոնե թանգարանում, իսկ մյուս երկու նկարները պահպանվում են՝ մեկը՝ Լոս Անջելեսում, մյուսը՝ Ֆիլադելֆիայում[3]։ 1875 թվականի հունվարին կտավը գնել է ոմն Ֆրոմենտալը. վերջինիսի մոտ է մնում մինչև 1920-ական թվականները, երբ նրանից գնեց գերմանացի ձեռնարկատեր և հայտնի կոլեկցիոներ Օտտո Կրեբսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնազավթել են Կարմիր բանակիզինվորները և ուղարկել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք։ Սխալմամբ այն Էրմիտաժում կոչում էին «Նավահանգիստ Կաննում»։
«Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում[4]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում[5], իսկ 2014 թվականից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 403)[6]։
«Հավր։ Նավահանգստից դուրս եկող ձկնորսական նավերը», 1874, Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան
«Հավրի նավահանգիստը», 1874, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29707/
- ↑ Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Сост. Л. Вентури, пер. с франц. П. В. Мелковой, вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской. — Л.: Искусство, 1969. — С. 320.
- ↑ Государственный Эрмитаж. «Перемещённое искусство». 1945—1958: Архивные документы. — СПб., 2014. — Ч. 1. — С. 237, 243.
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 140—143.
- ↑ Государственный Эрмитаж. —Моне, Клод. «Большая набережная в Гавре».
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне
ԳրականությունԽմբագրել
- Albert Kostenevitch, Catalogue de l'exposition de la peinture française des XIXe et XXe siècles [à l'Ermitage] issue des collections privées d'Allemagne, ministère de la Culture de la Fédération de Russie, musée de l'Ermitage, Saint-Pétersbourg, 1995, traduction en allemand chez Kindler, Munich, 1995 (ռուսերեն)
Արտաքին հղումներԽմբագրել
- Description du tableau sur le site touristique Ze Visit Archived 2018-12-26 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավրի մեծ ծովափը (նկար) կատեգորիայում։ |